Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում Վարդենիսի հիվանդանոցում նորածնի մահվան դեպքի մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ Վարդենիսի հիվանդանոցում երեխայի մահվան ցավալի դեպք է գրանցվել:

Նշվում է, որ «Վարդենիսի» բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ հղի կինը դեկտեմբերի 10-ին՝ ժամը 04.35-ին դիմել է բուժհաստատություն՝ նշելով, որ պտղի խաղը չի զգում: Կատարվել է ԿՏԳ, որի ընթացքում լսվել են պտղի սրտի զարկերը, ներզննման ընթացքում ծննդաբերական գործունեություն չի դիտվել, ուստի միջամտության կարիք, այդ թվում՝ վիրաբուժական, չի եղել: Սակայն որովայնի ստորին հատվածում ոչ համաչափ ցավեր նշելու ցուցումով հղին ուղղորդվել է «Մարտունու» ծննդատուն՝ հետազոտման նպատակով:

Հղին «Մարտունու» ծննդատուն է ընդունվել առավոտյան ժամը 7-ին: Ախտորոշվել է պտղի ներարգանդային հիպոքսիա, որի արդյունքում կատարվել է կեսարյան հատում: Դուրս է բերվել պտուղ, որի կյանքը ամբողջ ծավալով կատարված վերակենդանացման միջոցառումներից հետո փրկել չի հաջողվել:

Ծննդկանի վիճակի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո առողջապահության նախարարությունն անմիջապես ձեռնամուխ է եղել կազմակերպելու նրա բուժօգնությունը և անհրաժեշտության դեպքում տեղափոխումը ուղղաթիռի միջոցով, սակայն ոչ թռիչքային եղանակային պայմանների պատճառով Մարտունու ծննդատուն է մեկնել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ռեանիմոբիլը՝ վերակենդանացման բրիգադով:

Ավելի ուշ վերջիններիս միացել է նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով առողջապահության նախարարության խորհրդատու Վահե Գյուլխասյանը և մանկաբարձ-գինեկոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Վրույր Գրիգորյանը: Մարտունու ծննդատանը Երևանից մեկնած մասնագետների հետ համատեղ  կատարվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կնոջ կյանքը փրկելու համար: Ամբողջ ընթացքում խորհրդատվություն է իրականացվել Երևանի առաջատար մասնագետների հետ: Վիճակը կայունացնելուց  հետո կինը տեղափոխվել է «Էրեբունու» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Նախարարությունը փոխանցում է, որ այժմ ծննդկանի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի մանրամասները կուսումնասիրվեն և կտրվի մասնագիտական, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև իրավական գնահատական: 

Տպել
328 դիտում

Մարզպետ Դավիթ Գեւորգյանը ծանոթացել է Արագածոտնի սպանդանոցի տեխնիկական հագեցվածությանը

Ոստիկանության բարեփոխումների կարևորագույն նպատակը ոստիկանություն-քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումն է. վարչապետ

Թել Ավիվում՝ ձյուդոյի «Գրան պրի» օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Ֆերդինանդ Կարապետյանը բավարարվել է արծաթե մեդալով

Երեւանում մայթով երթեւեկած մեքենան ու վարորդը հայտնաբերվել են (տեսանյութ)

Եվրամիության ղեկավարությունը ստորագրել է Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու համաձայնագիրը

Օգտագործել միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր, չայցելել կենդանաբանական այգիներ. ինչպես խուսափել չինաստանյան վիրուսից

Մխիթար Հայրապետյանը զորակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից հետախուզվող Էլենի Թեոխարուսին

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 փորձ

ԱԺ-ում տեղի է ունեցել Հայաստան-Նիդերլանդներ բարեկամության շրջանակի հայկական կողմի անդրանիկ նիստը

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են սպանդանոցների կառուցման ու սպանդանոցային պարտադիր մորթի հետ կապված խնդիրները

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել սրճարանում. 6 մարդ զոհվել է, կան տուժածներ

Տղամարդը ինքնասպանության փորձ է արել՝ ածելիով կտրելով ձեռքերի դաստակները. քաղաքացին հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ

Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին

Հայրապետական սրբատառ կոնդակով հռչակվել է Բալթյան երկրների հայոց թեմը

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի ՄԹ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին արձանագրել է մաքսային իրավախախտման 202 դեպք

Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Հոլոնի տեխնոլոգիական համալսարանում

Պեկ հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի նաեւ հունվարի 27-ին եվ 28-ին

2019 թվականին 32 դեղատան լիցենզիա է կասեցվել. Լիցենզավորման գործակալությունն ամփոփել է կատարված աշխատանքները