Վարչապետը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցության օրակարգը

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Վարչապետը բարձր է գնահատել ՀԲ հետ համագործակցությունը և ընդգծել, որ գործընկերության շրջանակը լիովին համահունչ է ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին և երկրի զարգացման տեսլականին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2019 թ. Հայաստանի տնտեսությունն էական աճ և ձեռքբերումներ է արձանագրել, ինչի մասին են վկայում արձանագրված ցուցանիշները, և դա լավ նախադրյալներ է ստեղծում՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափով և հետևողականությամբ շարունակելու համար: Տնտեսական աճի ապահովման, հարկային բարեփոխումների և տնտեսական նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ՓՄՁ, նաև միկրոբիզնեսի գործունեության համար հնարավորությունների ստեղծման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է ՀԲ հետ արդյունավետ գործակցությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել արդյունավետ գործակցության համար և վերահաստատել ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը: Այս առումով նա անդրադարձել է ՀԲ խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատմանը, որի շրջանակում բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական և ֆինանսական օժանդակությունը:

Ինչպես նշում է լրատվական ծառայությունը զրուցակիցները մտքեր են փոխանակել համատեղ ընթացիկ ծրագրերի շուրջ, խոսել գործընկերության ընդլայնման հեռանկարների մասին: Անդրադարձ է եղել, մասնավորապես, տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման, տրանսպորտի ոլորտներում ենթակառուցվածքների զարգացման, դատաիրավական, կրթության, առողջապահության բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:

Տպել
262 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ