Մարզի ղեկավարի պահանջն է. նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի են

11/12/2019 schedule22:54

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի կողմից Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի Լոռի Բերդ, Օձուն և Գյուլագարակ համայնքների պաշտոնակատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այդ մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Տեսչական մարմինը նշված համայնքներում հողային հարաբերությունների և քաղաքաշինական գործունեությանն առնչվող հարցերի ուսումնասիրման, ինչպես նաև ՀՀ հողային օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ և թերություններ՝ առաջարկելով մարզի ղեկավարին համայնքների պաշտոնատար անձանց ենթարկել վարչական պատասխանատվության՝ միաժամանակ պարտավորեցնելով խախտումները վերացնել ողջամիտ ժամկետներում:

Այսուհանդերձ մարզի ղեկավարի կողմից նշված համայնքների ղեկավարներին առաջարկվել է առարկություններ և պարզաբանումներ ներկայացնել արձանագրված խախտումների վերաբերյալ:

Դրանց քննարկման նպատակով Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների և նշված համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Արձանագրված խախտումներն, ինչպես պարզ դարձավ, առնչվում էին սխալ կազմված հողային հաշվեկշիռներին, հողատեսքերի փոփոխության խնդիրներին՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասում առանց փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ շինություններ կառուցելուն կամ այգիներ, անտառներ տնկելուն, վարձակալությամբ տրամադրված հողամասերի ժամկետների խախտմանը, ընդերքի օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայությանը, բնակավայրերի նպատակային նշանակությանը, բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասերի օտարմանը և այլն:
Համայնքի ղեկավարները բոլոր նկատառումների վերաբերյալ ներկայացրեցին իրենց առարկությունները, որոշ դեպքերում էլ՝ համաձայնեցին, որ վրիպում են թույլ տվել:
Գայանե Մարկոսյանն առաջարկեց կարճ ժամկետներում քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու ուղղությամբ:

«Մարզի ղեկավարի պահանջն է. Նոր Հայաստանում նման բացթողումներն անընդունելի ու աններելի են, այսուհետ պետք է պարտավորված լինեք աշխատելու առավել հետևողական և գործելու բացառապես օրենքի շրջանակներում: Նման խախտումների արդյունքում առաջին հերթին վնաս է կրում համայնքը և համայնքային բյուջեն, հետևաբար համայնքապետերն առավել հետևողական պետք է գործեն դրանք վերացնելու և հետագայում նման խախտումներ թույլ չտալու հարցում» ,-ասել է Մարկոսյանը

Փոխմարզպետը նաև նշեց, որ ներկայացված առարկությունները կքննարկվեն մարզի ղեկավարի հետ համապատասխան որոշում կայացելու նպատակով:

Տպել
1848 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին