«Իմ քայլը» հիմնադրամը մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը

12/12/2019 schedule13:59

«Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։

Հիմնադրամը մշակել է մարզային մշակութային տների հզորացման ծրագիր` հիմնվելով 2019 թ.-ի օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակութային տների շրջանում անցկացված հարցման արդյունքների և միջազգային փորձի վրա։

Հիմնադրամի կայքում հայտնում են, որ ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն և «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը։

Ծրագրի նպատակը

Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։

Ծրագրի նկարագիրը

Ծրագրի տևողությունը՝ 2020 թ. հունվար-դեկտեմբեր։

Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և վերանորոգում ու նյութատեխնիկական բազային համալրում։

Մարդկային կարողությունների զարգացումը ներառում է՝

  • դասընթացներ,
  • ուսուցողական այցեր,
  • շարունակական մենթորություն,
  • մասնագիտական ցանցի ստեղծում։

Դասընթացներ

2020թ. փետրվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում ընտրված հաստատությունների աշխատակիցները կմասնակցեն դասընթացների։ Յուրաքանչյուր հաստատությունից դասընթացներին կմասնակցի երկու ներկայացուցիչ․ նախընտրելի թեկնածուներն են տնօրենը/փոխտնօրենը, գեղարվեստական մասի ղեկավարը և/կամ ծրագրերի համակարգողը։

Ընդհանուր առմամբ՝ կկազմակերպվի 3-5 դասընթաց՝ յուրաքանչյուրը 2-4 օր տևողությամբ։ Դասընթացների թեմաներն են.

  • համայնքի և տեղական ու միջազգային կամավորների ներգրավում (այդ թվում՝ համայնքի կարիքների գնահատում),
  • հանրային միջոցառումների կազմակերպում (մշակութային միջոցառումներ, դասընթացներ) և խմբակների ստեղծում,
  • հանրային կապեր և հաղորդակցություն (սոցիալական մեդիա, մարքեթինգային գործիքներ և այլն),
  • տարածքի արդյունավետ կառավարում,
  • ֆինանսական միջոցների հայթայթում (պետական ֆինանսավորում, դրամաշնորհային ծրագրեր, սոցիալական ձեռնարկատիրություն և այլն)։

Ուսուցողական այցեր

Յուրաքանչյուր դասընթացի 3-րդ օրը կկազմակերպվի ուսուցողական այց մարզերում և Երևանում գտնվող մշակութային, երիտասարդական/կրթական հաստատություններ, որոնք աչքի են ընկնում բեղուն գործունեությամբ, ինտերակտիվ մշակութային միջոցառումներով, համայնքի ակտիվ ներգրավմամբ և/կամ հաջող սոցիալական ձեռնարկատիրական գործունեությամբ։

Մենթորություն

Դասընթացի ավարտից հետո ծրագրի կողմից ընտրված մասնագետները 8 ամիս շարունակ կաշխատեն շահառու հաստատությունների հետ՝ օգնելով նրանց․

  • կազմել և իրականացնել մեկ տարվա միջոցառումների ծրագիր,
  • մշակել և իրականացնել հաղորդակցության ռազմավարություն,
  • մշակել հաստատության զարգացման ծրագիր՝ ներառյալ ֆինանսական միջոցների ավելացման գործողություններ։

Գործընկերային ցանցի ստեղծում

Ծրագրի մասնակից հաստատությունների և այլ մարզային, երևանյան ու սփյուռքի մշակութային հաստատությունների ներկայացուցիչների ներգրավմամբ կստեղծվի գործընկերային ցանց։ Կկազմակերպվեն շարունակական հանդիպումներ և տվյալների փոխանակում, ինչը մասնակիցներին համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորություն կտա։

Վերանորոգում ու նյութատեխնիկական բազայի համալրում

Ծրագրի երկրորդ բաղադրիչով ընտրված հաստատություններից մի մասում կիրականացվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ՝ ըստ անհրաժեշտության և ելնելով առկա ֆինանսական միջոցներից։ Շահառու հաստատությունները նաև կհամալրվեն որոշակի քանակությամբ տեխնիկայով՝ մշակութային միջոցառումները (ֆիլմերի ցուցադրություններ, համերգներ, ցուցահանդեսներ և այլն) և դասընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Շահառու հաստատություններում կստեղծվեն երիտասարդների համար նախատեսված կահավորված սենյակներ՝ «երիտասարդական հանգույցներ», որոնք կհանդիսանան հավաքատեղի համայնքի երիտասարդների համար՝ մշակութային ժամանց, կրթական միջոցառումներ կազմակերպելու, համայնքային ծրագրեր մշակելու, քննարկելու և իրականացնելու համար։

Շահառու կազմակերպությունների պարտականությունները

Ընտրված հաստատությունները, մասնակցելով ծրագրին, համաձայնում և պարտավորվում են.

  • մասնակցել ծրագրի բոլոր բաղադրիչներին,
  • ապահովել իրենց հաստատության և համայնքի կողմից ծրագրին մասնակցություն/ներդրում՝ ֆինանսական և/կամ ոչ ֆինանսական,
  • իրենց հաստատության տարածքում տրամադրել տարածք/սենյակ՝ «երիտասարդական հանգույցներ» ստեղծելու համար,
  • հավաքագրել և ակտիվ աշխատել իրենց համայնքի կամավորների հետ,
  • 2020 և 2021թթ. ընթացքում յուրաքանչյուր ամիս կազմակերպել առնվազն մեկ հանրային մշակութային միջոցառում։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրին կարող են դիմել ՀՀ մարզերում գործող մշակույթի տները/կենտրոնները, որոնք գտնվում են համայնքապետարանի, մարզպետարանի կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ։

Գործող են համարվում այն մշակույթի տները/կենտրոնները, որոնք ունեն որոշակի տարածք, գրանցված աշխատակիցներ, վերջին մեկ տարում կազմակերպել են հանրային մշակութային միջոցառումներ, դասընթացներ և/կամ ունեն գործող խմբակներ։

Այս ծրագրին որպես առանձին միավոր չեն կարող դիմել թանգարանները, գրադարանները, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները։ Ծրագրին չեն կարող դիմել վթարային շենքերում գտնվող հաստատությունները։

Մասնակից հաստատությունների ընտրության կարգը

Ծրագրի մասնակից հաստատությունների ընտրությունը կիրականացվի երեք փուլով.

  1. Վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանության ստուգում,
  2. ընտրական հանձնաժողովի կողմից հայտերի ուսումնասիրություն և գնահատում,
  3. ընտրական հանձնաժողովի հետ հարցազրույց (1-ին և 2-րդ փուլերը հաղթահարած դիմորդներ)։

Ընտրության չափանիշները

Սահմանված չափորոշիչներին համապատասխանող դիմումները ընտրական հանձնաժողովը կգնահատի հետևյալ չափանիշներով․

  • կազմակերպության գործունեությունը՝ ներառյալ գործող խմբակները և հաճախող երեխաների քանակը, տարվա կտրվածքով հանրային միջոցառումների քանակը - 30 միավոր,
  • հաստատության ներդրումը ծրագրի իրականացմանը՝ նյութական և մարդկային - 30 միավոր,
  • համայնքի և/կամ գործընկերների ներդրումը՝ ֆինանսական, ոչ ֆինանսական - 20 միավոր,
  • զարգացման ծրագիրը և երիտասարդների ներգրավման պլանները (Ձևաչափ 4) - 20 միավոր։

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • մշակույթի տան/կենտրոնի և վերջինիս գործունեության մասին տվյալներ՝ համաձայն կից ձևաչափի (Ձևաչափ 1),
  • մշակույթի տան/կենտրոնի աշխատակիցների մասին տվյալներ՝ համաձայն կից ձևաչափի (Ձևաչափ 2),
  • հաստատության շենքային պայմանների մասին տվյալներ՝ համաձայն կից ձևաչափի (Ձևաչափ 3) և շենքի լուսանկարներ (դրսի և ներսի),
  • առկայության դեպքում կարող եք կցել վերանորոգման նախահաշիվը (պարտադիր չէ),
  • մոտիվացիոն նամակ` համաձայն կից ձևաչափի (Ձևաչափ 4),
  • տեղեկանք նախագծում ներգրավված գործընկերների և/կամ համաֆինանսավորողների մասին (առկայության դեպքում),
  • կազմակերպության կանոնադրությունը, պետական ռեգիստրի վկայականը և շինության սեփականության իրավունքի վկայականը։

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևաչափերը կարող եք գտնել այստեղ։

Վերջնաժամկետը

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված ձևաթղթերը, պահանջվող փաստաթղթերը և լուսանկարները [email protected] էլ-փոստին` վերնագրում նշելով «Հայտադիմում»։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020թ.-ի հունվարի 31-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանի հետ՝ գրելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +(374) 44 444-701 հեռախոսահամարով։

Թերի կամ վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի:

Տպել
1708 դիտում

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև