Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ. ՊԵԿ նախագահ

12/12/2019 schedule15:23

Ֆինանսների նախարարությունը չի որոշում՝ գումար տալ, թե չտալ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի 2020-2024 թվականների զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի հարցի՝ այսօր կառավարության նիստում տեղի ունեցած քննարկմանը, որի ժամանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առաջարկեց ձեռնպահ մնալ այդ նախագծից:

«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս ֆինանսների նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալ, այլեւ ինչ-որ չափով լեգիտիմ է: Կառավարությունում են որոշումներ կայացվում: Ֆինանսների նախարարությունն ուղղակի այդ ոլորտում քաղաքականություն իրականացնողն է»,- ասաց Անանյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ ողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, եւ ինքն այդ դիմադրությունը կոտրելու է, Անանյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել, որ մենք մասնակցելու ենք այդ պրոցեսին: Դուք հարցի սխալ հասցեատեր եք ընտրել, որովհետեւ այդ հայտարարությունը շատ ավելի քաղաքական հայտարարություն էր եւ որեւէ անձի ուղղված չէր: Ցանկացած երկրում պետական համակարգը միշտ էլ գնահատվել եւ գնահատվում է՝ որպես մի քիչ ավելի պահպանողական, որովհետեւ պետական համակարգը շատ ավելի հեղափոխական քայլերով առաջ գնալու վարքագիծ չի դրսեւորում, դա ընդունված է: Կարծում եմ՝ վարչապետի խոսքը հենց դրան էր ուղղված, որ հեղափոխական լինելը վերաբերում է նաեւ պետական համակարգին, եւ մենք բոլորս պետք է ջանք գործադրենք, որ կառավարությունը եւս դառնա հեղափոխական»:

Տպել
448 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ