Ոստիկանությանը ինքնուրույն գաղտնալսումներ անելու հնարավորություն տվող նախագծում բռնապետական ոչինչ չկա․ Միքայել Զոլյան

Հայաստանի խորհրդարանն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի ու Սիփան Փաշինյանի հեղինակած մի նախագիծ, որով հեռախոսային խոսակցությունների վերահսկման ինքնուրույն իրականացման հնարավորություն է տրվում նաեւ ՀՀ ոստիկանությանը։

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին այս նախագիծը հանրային քննարկման տիրույթում հայտնվեց «հիմա էլ ոստիկանությունն է քաղաքացիներին գաղտնալսելու» մեկնաբանությամբ։ Սակայն նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը Ազգային ժողովում հարցի քննարկման ժամանակ պարզաբանեց, որ ոստիկանությանը նման հնարավորություն են ցանկանում տալ՝ հաշվի առնելով, որ ուժային այս կառույցն ընդգրկված է օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ եւ իր կառուցվածքում գործում է օպերատիվ-տեխնիկական մասնագիտացված ստորաբաժանում, եւ որ այդպիսով կխնայեն նաեւ ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:

Խաչատրյանը նշել էր, որ ոստիկանությունն այսօր էլ իրականացնում է նման գործառույթ, սակայն, երբ կոնկրետ համար պետք է լսեն, կապուղին ԱԱԾ-ն է լինում։

ՀՀ կառավարությունն այս նախագծին բացասական եզրակացություն է տվել։ Նշել է, որ դրանում բավարար կերպով չի հիմնավորվել ՀՀ ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացման անհրաժեշտությունը, եւ նախագծով առաջարկվող կարգավորումն ընդունելու պարագայում նույն գործառույթն ինքնուրույն իրականացնելու նախաձեռնություն կարող է դրսեւորել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

Գաղտնալսման իրավասություն վերապահելու դեպքում, ըստ կառավարության, անհրաժեշտություն կառաջանա վերջինիս համար ներդնել առանձնացված համակարգ, ինչպես նաեւ արդիականացնել գործող համակարգը, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ կառաջացնի նաեւ հեռահաղորդակցության օպերատորների համար։

Ամփոփելով շարադրվածը՝ կառավարությունն առաջարկել է ներկայումս նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածները թողնել անփոփոխ:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն էլ խորհրդարանում հարցի զեկուցման ժամանակ նշել էր, որ որեւէ դեպքում կառավարությունը չի ասում՝ չպետք է ոստիկանությանը նման հնարավորություն տալ, այլ ասում է` նման հատվածական կարգավորմամբ ոստիկանությունը չպետք է ունենա գաղտնալսումն ինքնուրույն կազմակերպելու հնարավորություն:

Այդուհանդերձ, օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ում ձայների 82 կողմ եւ 19 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։

Օրենքին դեմ հանդես եկող քաղաքացիները հիմնականում այն թեզն են առաջ բերում, որ ընդհանրապես պետք է վերանայել գաղտնալսման երեւույթը մեր երկրում։ Շատերն էլ պնդում են, որ նախագծի ընդունման ժամանակը տեղին չէ, քանի որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն առհասարակ չեն վայելում քաղաքացիների վստահությունը, ու պետք է սկսել համակարգի խորքային բարեփոխումներից, այդ թվում՝ այս կառույցներում աշխատող անձանց փոփոխությունից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է՝ եթե նախագծի հետ կապված ինչ-որ սխալ են արել, ապա այն է, որ ի սկզբանե դրա էությունը մանրամասն չեն բացատրել, որ տարընթերցումների առիթ չդառնա ու նման աղմուկ չբարձրանա։ Զոլյանի պնդմամբ՝ սա բացարձակապես նորմալ ու կասկածի տեղ չտվող նախագիծ է. «Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ սովորաբար հետեւություններ անում են ԶԼՄ նյութերի վրա, որտեղ կարող է ինչ-որ բան կիսատ ու ոչ լիարժեք ներկայացվել, ինչը եւ եղավ այս դեպքում։ Չնայած հետո ներկայացվեց օրենքի իրական բովանդակությունը, այնուամենայնիվ, որոշակի նստվածք մնաց, եւ սկսեցին անվստահության մասին խոսակցությունները»։

Պատգամավորը ՀԺ-ի հետ զրույցում ընդգծեց, որ այդ անվստահությունը օրենքի հետ ամենեւին կապ չունի։ Նա չհերքեց, որ վստահության պակաս իրապես կա, բայց այն նոր չի ստեղծվել, այլ տասնամյակների ընթացքում, քանի որ իրավապահ մարմինները տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիների շահերից ելնելով չեն գործել:

«Հիմա էլ խնդիրներ կան իրավապահ համակարգում, բայց օրենքը, հակառակը, միտված է վստահությունն ուժեղացնելուն։ Այսօրվա դրությամբ, ստացվում է, բոլոր հնարավոր գաղտնալսումների ամբողջ պատասխանատվությունն ընկած է ԱԱԾ-ի վրա։ Այս օրենքով որոշակի հավասարակշռություն է ստեղծվում, եւ աշխատանքի բաժանում է լինում։ Սա պետք է ավելացնի վստահությունը կամ առնվազն չպիտի բացասական արձագանք ստանա։ Որովհետեւ մարդիկ կան՝ ԱԱԾ-ին չեն վստահում, մարդիկ կան՝ ոստիկանությանը չեն վստահում, մարդիկ էլ կան՝ ո՛չ ԱԱԾ-ին են վստահում, ո՛չ էլ ոստիկանությանը։ Բայց, ի վերջո, օրենքի շնորհիվ որոշակի հավասարակշռություն ենք ստեղծում, ինչ-որ չափով բեռնաթափում ենք ԱԱԾ-ն, եւ, որ ամենակարեւորն է, քաղաքացիների համար որեւէ բան չի փոխվում։ Բացի այդ՝ մինչ այս էլ կարելի էր գաղտնալսել միայն դատարանի որոշմամբ, եւ հիմա էլ նույնն է լինելու, միայն թե ոստիկանությունը դա անելու է առանց ԱԱԾ-ի միջամտության»,- ասաց մեր զրուցակիցը։

Թե ինչու են քաղաքացիները սուր արձագանքել այս նախագծին, Զոլյանի կարծիքով, պատճառներից մեկը ապատեղեկատվությունն է, կամ, իր խոսքով, տեղեկատվական պատերազմը. «Իսկ տեղեկատվական պատերազմ միշտ մղվում է մեր դեմ։ Անհանգիստ տրամադրություն կա մեր հանրության մեջ, որը ստեղծվում է նաեւ արհեստական ճանապարհով։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը համոզված է՝ օրենքի մեջ բռնապետական ոչինչ չկա։

Տպել
2527 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին