Մենք ոչ բանակ ունենք, ոչ զենք, ոչ գումար՝ այն գնելու համար. վրաց նախագահի սկանդալային հայտարարությունն ու արձագանքները

«Մենք չունենք ո՛չ բանակ, ո՛չ զենք և ոչ էլ գումար՝ զենք գնելու համար ու ոչ էլ կունենանք զենք: Չունենք նաև հզոր տնտեսական ներուժ՝ տարածաշրջանը գրավելու համար, սակայն ունենք շատ ուժեղ զենք, որի անունն է գիտություն, կրթություն, մշակույթ»:

Այսպես է խոսել դեկտեմբերի 11-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Օրբելիանիի պալատում գիտական համայնքի ներկայացուցիչներին հյուրընկալելու ժամանակ ունեցած իր ելույթում:

Զուրաբիշվիլին խոսել է Վրաստանի եւ Կովկասի համար գիտելիքների ձեռքբերման եւ գիտության տարածման կարեւորության մասին:

Վրաստանի նախագահի խոսքերը, սակայն, բուռն քննադատությունների առիթ են դարձել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Մասնավորապես՝ խոսքերի առաջին հատվածը:

Զուրաբիշվիլիի խոսքերը հսկա քննադատության ալիք են դարձել հատկապես երկրի ընդդիմադիր դաշտում: Հայտարարությանն անդրադարձել են նաեւ իշխանության ներկայացուցիչներ, երկրի պաշտպանության նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ:

 Վրաստանի պաշտպանության նախարար Իրաքլի Ղարիբաշվիլին նշել է, որ վրացական բանակը շատ ուժեղ է, իրենց երկրում կան իսկական ռազմական հերոսներ եւ երկրի գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող նախագահի խոսքերը բացարձակապես անընդունելի են:

«Երեկ մենք լսեցին Վրաստանի նախագահի հայտարարությունը, որը բացարձակապես անընդունելի է: Ուզում եմ ասել Վրաստանի նախագահին, որ վրացական բանակը հզոր  է, մենք ունենք հերոս զինվորներ: Իհարկե, բացարձակապես անընդունելի է, երբ գլխավոր հրամանատարն է նման հայտարարություն անում: Կարծում եմ՝ նախագահի հայտարարությունը պարզաբանումների եւ հստակեցման կարիք ունի», -նշել է պաշտպանության նախարարը:

Վրաստանի նախագահի աշխատակազմից պարզաբանել են նախագահի խոսքերը՝ հայտարարելով, որ Զուրաբիշվիլիի ասածը սխալ է հասկացվել: Ըստ նրանց՝ նախագահը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է կայանա Վրաստանը, եւ դրա համար ամեն ինչ պետք է արվի «ոչ թե զենքով, այլ գիտությամբ»: Զուրաբիշվիլիի թիմակիցները մեղադրել են քաղաքական հակառակորդներին այն բանի համար, որ նրանք «անընդհատ ուզում են վարկաբեկել նախագահին կոնտեքստից կտրված խոսքերով կամ էլ տարբեր հանդիպումներին նախագահի «սխալ կոստյում» ընտրելու մասին հայտարարություններով»:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւս անդրադարձել է Զուարբիշվիլիի խոսքերին՝ նշելով, որ նախագահի խոսքերը անարդարացի են եւ վիրավորական վրացական բանակի համար:

Տպել
3612 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է