Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։

Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ,  նշել, որ տպավորված է բարձր տեխնոլոգիական ոլորտում Ռումինիայի ունեցած զարգացումներով։ Նախարարն ընդգծել է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև գործակցության մեծ հնարավորություններն ակնհայտ են, և հայկական կողմը բաց է և պատրաստակամ համագործակցության համար։

Դեսպան Կորնել Իոնեսկուն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, անդրադարձել է Ռումինիայում հայկական համայնքի դերին, նշել, որ չնայած համեմատաբար փոքր թվաքանակին՝ այն բավական մեծ գործունեություն ունի Ռումինիայի քաղաքական, գիտական ու մշակութային կյանքում, և բոլոր ժամանակներում ռումինական իշխանությունները գնահատել և կարևոր նշանակություն են տվել այնտեղ ապրող հայերին։ Դրա վառ ապացույցներից մեկն այն է, որ Ռումինիայում գործում է հայագիտական ինստիտուտ, Բուխարեստի կենտրոնում հայկական փողոց ու եկեղեցի կա։

Դեսպանը նշել է նաև, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, և այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։ 

Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Մասնավորապես՝ անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարևորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարևոր ցուցահանդեսներից են «Digitec EXPO»-ն և «ArmHighTech EXPO»-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաև ռումինական ընկերությունները։ 

Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ անչափ կարևորում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացումն ու համագործակցության խորացումը։ Նա ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարևորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր  գործընկերներին, շահագրգիռ կողմերին և իր լիազորությունների շրջանակներում կնպաստի՝ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում հասնելու դրական արդյունքների։ 

Տպել
1072 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին