Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության կաննոնները. օրենքով արգելվում է գիշերային ժամերին խախտել լռությունը

ՀՀ ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության եւ անվտանգության կանոնները: Մոտենում են տոնական օրերը։ Զուգահեռ ավելի ու ավելի շատ են լսելի դառնում փողոցներում տարբեր տեսակի ճայթիչ-պայթիչների ու հրավառությունների ձայները։ Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ներկայացնում է որոշ նկատառումներ։

Նախ՝ տարբեր տեսակի հրագործական առարկաները վտանգավոր են առողջության ու կյանքի համար։ Դեպքեր են եղել, որ դրանց սխալ օգտագործման արդյունքում այրվածքներ ու վնասվածքներ են ստացել ինչպես չափահասներ, այնպես էլ անչափահասներ։ Սխալ իրականացված հրավառության արդյունքում տուժել են նաև շենքի բնակիչներ, վնասվել են մեքենաներ և այլն։

Հրավառություն կազմակերպելիս նախևառաջ պետք է պահպանել անվտանգության կանոնները, թույլ չտալ անչափահասներին իրականացնել հրավառություն։ Հարկ է նշել, որ հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներից մեկը լռությունը խախտելն է։ Այն որպես զանցանք ներառված է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում։ Օրենսգրքի 180-րդ հոդվածով արգելվում է խախտել լռությունը գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը։ Բացառություն է սահմանված միայն Ամանորի գիշերվա համար։ Ոստիկանությունը ակնկալում է քաղաքացիների աջակցությունն ու օժանդակությունն այս հարցում։

Եթե ականատես եք լինում նման անօրինական արարքների, խնդրում ենք անմիջապես զանգահարել ոստիկանություն։ Բոլոր օրինախախտները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Տպել
386 դիտում

Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով. ոստիկանություն

28 տարի առաջ այսօրը հայերենով հնչեց «Զգաստ» հրամանը. Գյումրիում տոնել են ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձը

ՀՀ վարչապետը մեկնել է Գեղարքունիք՝ մասնակցելու Հայոց բանակի 28-ամյակի միջոցառումներին (տեսանյութ)

Կարող ենք ասել, որ վարչապետի առաջարկն ընդունվել է գյուղացիների կողմից. Գեորգի Ավետիսյան

Բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը

Թուրքիայում 12 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսի կասկածանքով

Երեւանի ավագանում Հենրիկ Հարթենյանին կփոխարինի Պավել Սարգսյանը

Սահմանադրական դատարանի դատավորը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ իր 8-ամյա տղային առևանգել են

Ռուստամ Բադասյանը նոր օգնական ունի

Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ

Նոր զինատեսակը թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա գործել արդյունավետ. պաշտպանության նախկին նախարար

Գեւորգ Կոստանյանին կալանավորելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին սպասվում է թաց ձյուն եւ ձնախառն անձրեւ

Հայոց բանակի տոնի առթիվ Վանաձորում ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ (լուսանկարներ)

Կատարի կառավարությունը հրաժարական է տվել. Էմիրն ընդունել է հրաժարականը, նշանակել նոր վարչապետ

Բանակը միշտ պետք է համալրվի նոր սպառազինությամբ. Սասուն Միքայելյան

Վթար Երեւանի Գարեգին Նժդեհի հրապարակում. կան տուժածներ

Բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը

Առողջապահության նախարարը շնորհավորել է Բանակի տոնի առթիվ

Հայոց բանակը մեր ժողովրդի դարերով սպասված արարումն է. ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը