Հայերն ԱՄՆ-ին պետք չեն, 1915-ի դեպքերը՝ նույնպես. Թուրքիայում շարունակում են կոշտ արձագանքել ԱՄՆ-ի Սենատի որոշմանը

Թուրքիայում ողջ օրվա ընթացքում իշխանության վերնախավն ու բարձրաստիճան պաշտոնյաները շարունակել են կոշտ արձագանքներ հնչեցնել երեկ ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ ընդունման բանաձեւին:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սաթթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն:

Դիվանագետի հետ հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, որն էլ դեսպանի միջոցով ամերիկյան կողմին է փոխանցել պաշտոնական Անկարայի անհանգստությունը ԱՄՆ-ի Սենատի՝ 1915 թվականի իրադարձությունների ճանաչման եւ դատապարտման մասին:

Այս մասին հայտնում է թուրքական պետական Anadolu գործակալությանը՝ նշելով, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վաշինգտոնում կայացված որոշումը չի ազդում Թուրքիայի դիրքորոշման վրա եւ այն մնում է անփոփոխ:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարանի) 5 խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են ԱՄՆ-ի Սենատի որոշումը: Հայտարարության տակ ստորագրել են իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն եւ զարգացում», ինչպես նաեւ «Հանրապետական ազգային կուսակցություն», «Ազգային դեմոկրատական կուսակցություն», «Ազգային շարժում» եւ «Լավ կուսակցություն» խորհրդարանական խմբակցությունները:

Anadolu-ն նաեւ հայտնում է, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, դատապարտելով ԱՄՆ-ի Սենատի որոշումը, նշել է, որ իրենց երկրին ուղղված մեղադրանքները չհիմնավորված են եւ խորհուրդ է տվել Վաշինգտոնին՝ ուսումնասիրել արխիվային նյութերը:

«Քաղաքական գործիչներն իրավունք չունեն պատմական իրադարձությունների մասին խոսել կամ եզրակացություններ անել: Սա արմատապես սխալ որոշում է, Թուրքիայի պատմությունը մաքուր է եւ մրոտված չէ նման իրադարձություններով»,-ասել է Աքարը:

Սենատի որոշմանն անդրադարձել է նաեւ  Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Նա գրել է, որ թուրքական արխիվները բաց են գիտնականների ու պատմաբանների առջեւ՝ ասելով. «ԱՄՆ-ի Սենատը այսպես կոչված ցեղասպանության բանաձեւի միջոցով փորձում է ստերով նորից պատմություն գրել: Մինչդեռ պատմության իրական վկաները ոչ թե սենատների եւ խորհրդարանների որոշումներն են, այլ արխիվները»:

Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն էլ համոզմուքն է հայտնել, որ ոչ մի երկիր օգուտ չի քաղի պատմությունը քաղաքականացնելուց: Նա իր մյուս գործընկերների նման ուղղորդել է օգտվել արխիվներից՝ նշելով, որ Թուրքիան 1915-ի վերաբերյալ առկա բոլոր տեսակի փաստաթղթերը, արխիվները բացելու պատրաստակամության մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է:

Ամենից սուր արտահայտվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը: Նա ասել է, որ ԱՄՆ-ին առանձնապես չեն հետաքրքրում հայերը կամ 1915 թվականի իրադարձությունները, պարզապես  Միացյալ Նահանգները ցանկանում է Թուրքիայի հետ բանակցային հարցերում առավելություն ձեռք բերել, այդ պատճառով էլ օգտագործում է ամեն հնարավոր միջոց՝ այդ թվում հայերին:

Հիշեցնենք, ավելի վաղ Սենատի որոշումը մեկնաբանել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն, պաշտոնական հայտարարություն էր տարածել երկրի ԱԳՆ-ն:

Տպել
2579 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան