Բորիս Ջոնսոնի տպավորիչ հաղթանակը. եթե արդյունքները հաստատվեն, Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 12-ին տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց  արդյունքներով  երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը տպավորիչ հաղթանակ է տարել:

Համայնքների պալատում Ջոնսոնի կուսակցությունը հավանաբար մեծամասնություն կապահովի իր համար։ Այս մասին են վկայում Sky News-ի հրապարակած էքզիթ փոլի արդյունքները:

Դրանց համաձայն,  պահպանողականները 650 աթոռ ունեցող խորհրդարանում կստանան 368 տեղ, ընտրություններում Ջոնսոնի հակառակորդ Ջերեմի Քորբինի Լեյբորիստական կուսակցությունը՝ 191 տեղ, Շոտլանդական ազգային կուսակցությունը՝ 55, իսկ լիբերալ-դեմոկրատները՝ 13 աթոռ։ Կանաչների կուսակցությունն ընդամենը 1 աթոռ կստանա, իսկ մնացած 22 տեղերը կբաշխվեն ընտրություններին մասնակցած այլ կուսակցությունների միջեւ։

Այսխիսով, Ջոնսոնի կուսակցությունը  առանց կոալիցիայի կառավարություն կազմելու և «Բրեքզիթի» ծրագիրը մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ առանց խոչընդոտի իրագործելու հնարավորություն է ստանում, քանի որ մեծամասնություն կազմելու համար պետք էր, որ պահպանողականները ստանան առնվազն 326 աթոռ:

 Բորիս Ջոնսոնը խոստացել է, որ հիշյալ տեղերի հաստատումից հետո երկիրը ԵՄ կազմից դուրս կգա մինչև 2020 թվականի հունվարի 31-ը։

Տպել
1813 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում