Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

14/12/2019 schedule15:55

Դեկտեմբեր 14-ին կայացել է ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստ: Օրակարգային է եղել  հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 3 անդամ՝ Խաչատուր Մարոզյանը, Ռուբեն Բալաբանյանը և Օլեգ Դուլգարյանը:

Նիստը նախագահել են Հանրային խորհրդի անդամներ Հովհաննես Հովհաննիսյանը և Արմեն Տեր-Տաճատյանը: Հանձնաժողովի անդամները թեկնածուներին հարցեր են ուղղել դատաիրավական համակարգի խնդիրների, Ստամբուլյան կոնվենցիայի, հանքարդյունաբերության ոլորտի և այլ խնդիրների վերաբերյալ:

Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում Ռուբեն Բալաբանյանը ձայների մեծամասնությամբ ընտրվել է հանձնաժողովի նախագահ:

Ռուբեն Բալաբանյանը փաստաբան է: 1980-90 թթ. եղել է Երևանի Սպանդարյանի շրջանի ժողովրդական դատարանի դատավոր, 1990-96 թթ.՝ նույն դատարանի նախագահ: 2014 թ. հիմնել է «Իրավաբան վետերաններ» հասարակական կազմակերպությունը, նաև Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահության անդամ է:

Հիշեցնենք, որ ս․թ․ նոյեմբերի 15-ին ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը հանձնաժողովի նախագահի (ՀԽ անդամի) լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում էր ներկայացրել, որից հետո հանձնաժողովը երկու անգամ հրավիրել էր նիստ՝ հանձնաժողովի նախագահի ընտրության հարցով, սակայն նիստերը չէին կայացել քվորում չլինելու պատճառով:

Տպել
1058 դիտում

Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն այս ամսին է պլանավորված. Մամեդյարով

Ծեծկռտուք Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահի և Գորելովկա գյուղի բնակիչների միջև

Հունվարի 20-ի գիշերը Հայաստանի մեծ մասում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հայաստան ժամանած 32-ամյա ՌԴ քաղաքացին Զվարթնոց օդանավակայանում ձերբակալվել է՝ կասկածելի փաթեթ ունենալու համար

Մարմաշեն գյուղում այրվել է կուտակված անասնակեր ու անասնագոմի տանիքը

Երևանում կողոպտել են հայտնի բժշկական կենտրոններից մեկի տնօրենի 14-ամա տղային

Պոլսո պատրիարքարանը պարզաբանում է ներկայացրել Տ. Սահակ Բ պատրիարքի աղմկահարույց հարցազրույցի վերաբերյալ

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Թրամփի իմփիչմենտի՝ Սենատ ուղարկված գործը 111 էջից է բաղկացած

Փրկարարները Ծաղկաձորում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ովքեր եւ ինչու են դիմադրում փոփոխություններին

Երեւանում Honda-ն տապալել է էլեկտրասյունն ու բախվել կայանված Opel-ին. վիրավորներից մեկին բեռնախցիկից են գտել

Կոտայքի մարզպետարանը ԱԱՏՄ-ի կողմից մարզի որոշ դպրոցների նկատմամբ վարչական վարույթի մասին պարզաբանում է ներկայացրել

Տավուշի մարզում ձյուն է տեղում, Սյունիքում տեղ-տեղ մերկասառույց է, կան փակ ճանապարհներ

Գյումրու «Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոց»-ում բրուցելոզով հիվանդ կովի արյուն է հետազոտվել. Տիգրան Պետրոսյան

Քարոզչական նախապատրաստման փուլն է

Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին մեքենա է կողաշրջվել. 29-ամյա վարորդը հոսպիտալացվել է

Արթիկում 46-ամյա էլեկտրիկը հոսանքահարումից մահացել եւ ընկել է բարձր լարման բջջի մեջ

Կուտոյանի մահը չի կարող ինքնասպանություն լինել․․․նա ինֆորմացիայի կենդանի կրող էր․ քաղաքագետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ