Բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է․ Ստյոպա Սաֆարյան

ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւն ընդունելու փաստը հիրավի պատմական որոշում է՝ անկախ նրանից, թե աշխարհի թիվ 1 գերտերությունն այն արել է միայն պատմական ճշմարտությունը ճանաչելու, թե իր ռազմավարական դաշնակցին պատժելու կոնտեքստում։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ թեեւ այսօր դեռ լիավորին չենք տեսնում սրա ամբողջ հետեւանքները, բայց ավելի քան 100-ամյա վաղեմության փաստի ճանաչումը մեծ բան է նշանակում։

ԱՄՆ-ի սենատորներ Ռոբերտ Մենենդեսի եւ Թեդ Քրուզի մշակած այս բանաձեւը նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատում ընդունվեց միաձայն՝ առանց վերապահումների։ Բանաձեւը Սենատին էր ներկայացվում չորրորդ անգամ, սակայն նախորդ երեք անգամների ժամանակ դրա վրա վետո էին կիրառել նախ ԱՄՆ-ի հանրապետական կոնգրեսական Լինդսի Գրեհեմը, երկրորդ անգամ՝ դարձյալ հանրապետական Դեյվիդ Փերդյուն, երրորդ անգամ՝ Հյուսիսային Դակոտայից ընտրված սենատոր Քեւին Քրամերը: Վետոյի կիրառումից հետո դեկտեմբերի 5-ին բանաձեւի համահեղինակ Մենենդեսը հայտարարել էր, որ պատրաստվում է այն ԱՄՆ-ի Սենատ բերել ամեն շաբաթ: Եւ ահա այս անգամ այն ընդունվեց՝ ընդգրկելով մի քանի կետեր, որոնց մեջ նշվում է, որ բանաձեւը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Բանաձեւն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին կրթության տարածմանը՝ օգնելու կանխել հնարավոր վայրագությունները մեր օրերում:

Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ բանաձեւի ընդունումը Թուրքիային ցույց տրված կարմիր քարտ է, երբ տարածաշրջանում, ըստ էության, առկա է լայնամասշտաբ պատերազմի եւ թուրքական ներխուժման վտանգ․

«Որքան էլ Թուրքիան զայրացած լինի հայկական խնդրով, ատամներ սեղմի եւ այլն, այնուամենայնիվ, նրա վրա դրված է ցեղասպան պետության պիտակ, եւ դրված է իր ռազմավարական դաշնակցի կողմից, ըստ որում՝ թիվ 1 գերտերության կողմից։ Այս պահի համար բանաձեւի ընդունումը չափազանց անհրաժետ էր, երբ Ադրբեջանը փնտրտուքի մեջ է, թե իրեն ով «դաբրո» կտա պատերազմի համար։ Բնականաբար հույսը դնում է Թուրքիայի աջակցության վրա, բայց սա, ակնհայտորեն, շատ խնդիրներ է լուծում»։

Մեր զրույցում քաղաքագետն ասաց, որ միայն առաջին հայացքից կարող է թվալ, թե Թուրքիան կարող է Ադրբեջանին գրգռել մեր դեմ, բայց իրականում դա այդքան էլ այդպես չէ․

«Իհարկե, Թուրքիան Ադրբեջանին ուղղակի-անուղղակի աջակցություն միշտ էլ հայտնել է, հայտնելու է, բայց հիմա առավել քան երբեւէ՝ Թուրքիան հայկական գործոնից հիմա հեռու կմնա․ այս կտրվածքով սա մեզ համար նաեւ անվտանգային նշանակություն ունի»։

Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի կարեւորությունը այս որոշման մեջ, իհարկե, կա։ Կա նաեւ հայկական դիվանագիտական կորպուսի աշխատանքը, բայց, վերլուծաբանի պնդմամբ, գործոնների ճնշող մեծամասնությունը, ակնհայտորենմ մեզանով պայմանավորված չէ․

«Դրա համար, չեմ կարծում, թե առանձնապես կարիք ունենք տեղավորվելու թուրք-ամերիկյան հարաբերությունների արանքում։ Բայց նաեւ պետք է շատ լուրջ հետեւել զարգացումներին, որովհետեւ դրանք կապված են նաեւ ռուս-թուրքական մերձեցման հետ, եւ, թերեւս, պետք է կարողանանք այս բոլոր առանցներում մեր շահերը ճիշտ ձեւակերպել, թույլ չտալ մեր անվտանգությանը սպառնացող գործոններ։ Որովհետեւ ակնհայտ է, որ ԱՄՆ-ից եւ արեւմուտքից խռոված Թուրքիան ավելի շատ է մերձենալու Ռուսաստանի հետ։ Չեմ ուզում ասել՝ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, բայց ռուս-թուրքական տակտիկական համագործակցությունը, ցավոք սրտի, մեզ համար վատ ավարտներ է ունեցել։ Այս առումով պետք է մի բան հիշել, որ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, ՌԴ-ի ռազմավարական դաշնակից ենք, սակայն դա, իհարկե, մեզ որեւէ բանով չպիտի կաշկանդի ու մենք պիտի գործող դառնանք նաեւ հարավկովկասյան ուղղության մեջ՝ որպես ՌԴ միակ դաշնակից․ պետք է թույլ չտալ մեր շահերին հակառակ որեւէ գործողություն»։

Ստյոպա Սաֆարյանը մեր զրույցում նկատեց, որ հիմա կա ոչ թե մեր, այլ Թուրքիայի ընտրության հարցը։ Առավել շատ ոչ թե մենք պետք է մտածենք՝ ինչ անենք, որ Թրամփը հայտարարի Ցեղասպանությունը ճանաչելու մասին, այլ Թուրքիան պիտի զոհասեղանին դնի արեւմտյան բարիքները, որոնցից օգտվում է՝ առեւտրատնտեսական, ռազմաքաղաքական եւ այլ առումներով․

«Եթե Թուրքիան, այնուամենայնիվ, նախապատվությունը տա իր «ինքնուրույն», ինքնաբավ, ինքնագլուխ քաղաքական կուրսին, ապա այդ դեպքում պետք է սպասել, որ ԱՄՆ-ի պատժիչ քայլերն ավելի շատ են լինելու եւ այդ դեպքում արդեն այս բանաձեւը կարող է նաեւ շարունակություն ունենալ։ Բայց բացի Ցեղասպանությունը դատապարտող այս բանաձեւը, գոյություն ունի նաեւ Թուրքիայի դեմ սանկցիաների բանաձեւ։ Հիմա հարցը դրա ստորագրվելու մեջ է, ոչ այնքան Ցեղասպանության ճանաչման բանաձեւի, որովհետեւ դրա մասով ամեն ինչ ավարտված է։ Մնացած առումներով, թե ինչ շարունակություն կունենա, գործադիր քայլերի ոլորտ կգնա, թե ոչ, եւ Թրամփը ապրիլի 24-ին կօգտագործի Ցեղասպանություն բառը, սրանք կախված են լինելու թուրք-ամերիկյան հետագա հարաբերություններից։ Մնացյալը կախված է Թուրքիայի ընտրությունից․ ինքը շարունակո՞ւմ է համառել եւ վարել քաղաքականություն, որը ԱՄՆ-ին դրդելու է իր նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Մենք, երեւի թե, պիտի սպասենք դրան»։

Բանաձեւի ընդունումը, ինչպես եւ սպասելի էր, թուրքական կողմի բուռն արձագանքների առիթ է դարձել: Թուրք պաշտոնյաները նշել են, որ այս փաստը կարող է վատ անդրադառնալ երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա։ Նրանք հիմնականում շեշտադրել են հանգամանքը, թե փաստաթուղթն իրավական ուժ չունի։ Անդրադառնալով Թուրքիայի արձագանքներին՝ Սաֆարյանը մեր զրույցում ընդգծեց, որ դրանք ավելի շատ հոխորտանք են հիշեցնում։ Նրանք փորձում են անտեսել փաստաթղթի կարեւորությունը ու հայտարարում են իրենց քաղաքակնությունը շարունակելու մասին․

«Թուրքիան նշել է, որ վարվելու են այնպես, ինչպես տարածաշրջանում իրենց կենսական շահերն են պահանջում։ Հիմա իրենց շահերը սպասարկելու կուրսը կտանի մի նոր առճակատման ԱՄՆ-ի հետ, որն էլ ստիպված կլինի այլ քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ Ցեղասպանության հետ կապված, հստակ չէ, բայց մի բան ակնհայտ է, որ վերջին տարիներին թուրք-ամերիկյան հարաբերությունները պարբերաբար երկրաշարժեր են ունենում՝ բավականին հզոր, եւ դա, կարծեք թե, անցնելու միտում չունի։ Մենք սա պիտի հիշենք։ Թուրքիան մի կողմից, իհարկե, ատամներ է սեղմում հայկական սփյուռքի, Հայաստանի վրա, բայց ինքն էլ հասկանում է, որ իր գործողությունները կապված են ոչ այնքան Հայաստանի որդեգրած քաղաքականության, որքան իր կողմից ԱՄՆ-ի շահերը վտանգելու հետ»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Թուրքիան ակնհայտորեն փորձելու է առեւտրի դաշտ տանել ԱՄՆ-ին քրդական եւ այլ խնդիրներով, սակայն ինքը չի կարծում, թե ԱՄՆ-ն դրան համաձայնի, քանի որ եթե այդպես լիներ, արդեն իսկ բանը սրան չէր հասնի։

Այս պատճառով էլ, ինչպես նշեց քաղաքագետը, պետք է բուռն զարգացումների սպասել թուրք-ամերիկյան հարաբերությունների առանցքում։ Թուրքերը, իհարկե, այս բանաձեւի դիմաց կփորձեն ուրիշների ձեռքերով այլ հարվածներ հասցնել ԱՄՆ-ին, բայց Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, մյուս կողմից դա դաշտ կբացի հայկական գործոնի էլ ավելի ամրապնդման համար։

Ի դեպ՝ ընդունված բանաձեւը օրենք չէ: Այն հայտարարություն է եւ չունի իրավաբանական պարտադիր ուժ, հետեւաբար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու: Վերջինս եւ այլ պետական պաշտոնյաներ էլ ընդունված փաստաթղթի հիման վրա պարտավոր չեն կիրառել Ցեղասպանություն բառը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին էլ Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում։

Տպել
2864 դիտում

1-ին զորամիավորումում անցկացվել է պարապմունք գիշերային պայմաններում․ ՊՆ

Նիդերլանդների թանգարաններից մեկից գողացել են Վան Գոգի կտավը. Интерфакс

Ոստիկանները Բերդում ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա են հայտնաբերել

Հրդեհ է բռնկվել Անդրանիկ Մանուկյան փողոցի տներից մեկում․ ԱԻՆ

Քննարկվել են տնտեսության առանձին ճյուղերում նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու քայլերը

Եվս 10 օր չի գործի ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը

ԿԳՄՍՆ-ն հորդորում է՝ չծանրաբեռնել աշակերտներին համակարգչի կամ ՏՀՏ գործիքի կիրառում պահանջող հանձնարարություններով

ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը

ՍԱՏՄ-ն Նոր Հաճնի խանութներից մեկում հայտնաբերել է ժամկետանց սննդամթերք

Թոփ 5 առաջնությունների ֆուտբոլիստների ընդհանուր արժեք 28%-ով կնվազի

Զգուշացում ոստիկանությունից. «Ֆեյսբուք»-ում հայտնվել են էջեր, որոնց միջոցով քաղաքացիներից գումար են շորթում (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զանգերի եւ տեղաշարժի մասին տեղեկությունները ֆիքսելու նախագիծը

ժամը 17:00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնկացել է 66,731 ընտրող

ԱԻՆ ՓԾ բուժապահովման մեքենաները 21 երթ են իրականացրել (տեսանյութ)

Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը

Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնի մասնագետները ստուգայցեր են իրականացրել ԱՀ մի շարք ընտրատեղամասերում

«Արմաթ»-ը Շիրակի մարզպետարանին 150 պաշտպանիչ դիմավահան է տրամադրել

Այսօր այստեղ միայն մեր խմբակցությունն է ներկա, եւ սա արհամարհանք է ամբողջ հայությանը․ Սասուն Միքայելյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հորդորը տնտեսվարողներին եւ սպառողներին

Լոռու մարզպետը Մեծավանի գյուղապետի պաշտոնակատար է նշանակել