Արմեն Սարգսյանը «Կատար Էյրվեյզ»-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը։ «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ։ 

Տպել
868 դիտում

Դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը

«Շշի Մելո»-ի դեմ մահափորձը պատվիրելու մեջ կասկածվողը ներկայացել է քննչական բաժին

Չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4.428 վիրահատություն. նախարար

«Էդ շոուի մեջ մենք չկանք». Մարուքյանին հորդորեցին նախորդ խորհրդարանի գործընկերների հետ սուրճ խմել, ինչից նա վրդովվեց

Կապան քաղաքում մեքենայից գազի արտահոսքի հետեւանքով հրդեհ է բռնկվել

KfW բանկի եւ Թումոյի միջեւ ստորագրվել է փաստաթուղթ. «Վերելակային» բանակցությունների մասին

Գագիկ Խաչատրյանի որդուն փողերի լվացման համար մեղադրանք չի առաջադրվել. պաշտպաններ

Հայազգի շեֆ-խոհարարը դարձել է իտալական հայտնի նախագծի հաղորդավար

Սցենարիստները հնարավորություն կստանան իրենց հաղորդումները հեռարձակել «ԲիԲիՍի» ռադիոծառայության եթերով. մրցույթ

Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին ու սպանդանոցների խնդրին վարչապետը կանդրադառնա ԱԺ ամբիոնից

Գյումրեցի Շեկոն եւ Զոհրաբ Եսիմսեյտովն ազատ արձակվեցին. դատարանը փոխեց նրանց խափանման միջոցը

78-ամյա տատին մեր միջոցով սովորեց վարել եւ դարձավ բաժանորդ. որքանով են օգտվում Երեւանում տեղակայված հեծանիվներից

Պարզվել են 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «օրենքով գողերի» վերաբերյալ օրենքի նախագիծը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը հրավիրում է աշխատանքի

Կրակել են դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին

271 միլիոն դրամ ծախսելով, 325 միլիոն դրամ վերադառնում է բյուջե. Ամանորի պետական ծախսերի մասին (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Վանաձորում 23-ամյա ամուսինը դանակով հարվածել է հղի կնոջ որովայնին՝ իմանալով, որ չի ապրելու իր հետ