«Այն, ինչը մերժվեց շինարարի կողմից, դարձավ անկյունաքարը»

16/12/2019 schedule17:09

Երջանկության հնարավորության համար նախևառաջ բարեկեցության հարցն այնքան սրված չպիտի լինի, որպեսզի գոնե ֆիզիկական գոյության խնդիր չառաջանա: Վերջին հաշվով, մարդը բանտում էլ կարող է երջանիկ լինել: Ինչպես Կուզմա Պրուտկովն ասում էր՝ «Ուզու՞մ ես երջանիկ լինել՝ եղի՛ր երջանիկ»: Ես չեմ ասում, թե երջանկությունն ինքնախաբեություն է:

Այն ավելի շուտ մտածելն է, թե ինչ ես մտածում: Կարճ ասած՝ մտքիդ ընթացքը վերլուծելն է: Մուլտֆիլմի հերոս փայտահատ Զերբինոն ասում է, որ եթե մարդուն ոչինչ պետք չէ, ոչնչի չի ձգտում, ուրեմն երջանիկ է: Անիրականանալի ցանկություններն ու դրանց անբավարարությունն են մարդուն տխրեցնում: Ուզում եմ, բայց չունեմ՝ սա է տխրեցնում: Բայց կա մի նպաստող հանգամանք՝ փոխարինողի ինստիտուտը: Ինչպես կա դեղի կամ ռադիոմասի փոխարինողը, այնպես էլ՝ ցանկությունների և դրանց օբյեկտների: Եվ բոլորս էլ օգտվում ենք այդ ինստիտուտից: Բայց որքան շատ ենք օգտվում այդ ինստիտուտից, այնքան երջանկությունը կիսատ-պռատ է դառնում: Պիտի շատ մտածես, որ կարողանաս հասկանալ՝ երջանիկ ես՝ ոտք ունես, ձեռք ունես և չկան սրված խնդիրներ: Մարդկանց դժբախտացնում են անիրականանալի ցանկությունները. չէ՞ որ ասված է՝ ցանկությունը մեղք է: Մարդը, իհարկե, կարող է ինչ-որ բան ցանկանալ, բայց դրա սրված զգացողությունն է նրան ճնշում: Ճիշտը չսևեռվելն է ցանկությունների վրա, լուրջ չմոտենալը, որովհետև եթե մտածես, կհասկանաս, որ էդ քո ուզածն իրենից ինչ-որ բան չի ներկայացնում, դու առանց դրա էլ լավ ես: Ինձ թվում է՝ երջանիկ լինելու համար կա՛մ պիտի շատ խելոք լինես, կա՛մ՝ լրիվ ապուշ: Ես էդպիսի գործ ունեմ՝ առաջ մտածում էի՝ մեծանամ դառնամ նկարիչ, հետո մտածում էի՝ մեծանամ դառնամ ապուշ, հիմա մտածում եմ՝ մեծանամ կմեռնեմ, ուրեմն քանի չեմ մեռել, մեծ չեմ. ուրեմն, երբ մեռնեմ, կլինեմ մեծ: Ապուշների երազանքներն են իրականանում: Ինչպես Բենդերն էր ասում՝ «Իրականացավ ապուշիս երազանքը», որն ընդամենը փողի մասին էր: Իրականում, երազանքների մեջ ահագին ապուշություն կա, սուտ բաների հետևից ընկնել կա: Ու եթե լավ մտածես, կհասկանաս, որ երազածդ քեզ էնքան էլ պետք չէ:

Գրիգոր Խաչատրյան, նկարիչ, արվեստագետ.

Անձնական երջանկություն.

Քսանմեկ տարեկան էի, դա այն շրջանն էր, երբ միայն գիշերներն էի նկարում: Երկու նկար նկարեցի: Այդ գիշեր զգացի, որ ինչ գույն քսում եմ, ճիշտ եմ քսում ու ինչ գծում եմ, ճիշտ եմ գծում: Այդ զգացողությունն ուրիշ ոչ մի անգամ չէր եղել ու էլ չեղավ: Այդ գիշեր մտածեցի՝ «Վերջ, իմ դեմ էլ խաղ չկա»: Ընկերս, որ նույնպես նկարիչ էր ու խիստ էր իր գնահատականներում, առավոտյան եկավ, տեսավ այդ նկարներն ու զարմացավ: Էլ երբեք չունեցա այդ զգացողությունը, որ կատարելապես համոզված լինեմ, թե ճիշտ եմ արել: Հետո, իհարկե, ես այդ երկու նկարների վրա նկարեցի, և նրանք կորան գնացին: Սարոյանը մի գործ ունի՝ «Այդ օրը», կարդացե՞լ եք, որ ասում է՝ ես միշտ մտածում էի, որ պիտի գա էն օրը, երբ ես կգրեմ ինչպես Ավետարանը: Այդ օրը երբեք չէր գալիս: Մի օր առավոտյան արթնացա, հասկացա, որ այդ օրը եկել է: Սափրվեցի, լողացա, նստեցի գրամեքենայի առջև… Սարոյանը շատ սիրուն է գրում, պետք է էդ գործը կարդալ: Ասում  է՝ «Չեստերֆիլդի» առաջին տուփը բացված է, առաջին ծխախոտը վառված է, ծուխը բարձրանում է, ինքը մտածում է, թե հիմա ինչեր է գրելու… Ուզում է գրել՝ չի ստացվում: Սկսում է տասից հաշվել մինչև զրո՝ էլի չի ստացվում: Հիսունից, հարյուրից, միլիոնից հաշվելով գալիս է՝ չի ստացվում: Ջղայնանում է, որ էդ օրը չի եկել, գնում է լողափ: Ճանապարհին զգում է, որ ոտքը կաղում է, մի աչքը չի տեսնում: Երեկոյան, երբ վերադառնում է տուն, հասկանում է, որ դա հենց էդ օրն էր: Իմ ու Սարոյանի էդ օրերի տարբերությունն այն էր, որ նա մտածել է, թե էդ օրը չի եկել, հետո հասկացել, որ դա էդ օրն էր: Իսկ ինձ մոտ էդ օրը լրիվ ստացվել էր: Էլ երբեք չունեցա այդ զգացողությունը: Սովորաբար ինչպե՞ս է լինում՝ դու հասկանում ես, որ երջանիկ ես եղել առաջ կամ կլինես հետո: Ներկան միշտ անմարդաբնակ է լինում: Միշտ պատրաստվում ենք ապրել վաղը, մի ժամ հետո, երկու րոպե հետո: Ներկան միշտ բացակա է: Գերմանացի մեծ բանաստեղծը հենց այդ պահի վրա էր ֆիքսված՝ «Կանգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես»: Սարոյանն էլ էր դրա մասին մտածում: Ինձ թվում է՝ բոլորն են մտածում էդ տեսակ բանի մասին: Սողոմոն իմաստունն էլ էր ասում, որ ինչ ասես փորձեցի, բայց չկա ավելի լավ բան, քան քո գործերն անես և հիանաս դրանցով:

Մասնագիտական երջանկություն.

Մարդիկ անընդհատ ուզում են ուշադրություն հրավիրել ինչ-որ բանի վրա: Եվ արվեստ կոչեցյալն էլ այդ պրոցեսի հետ է կապված. ինչ-որ բան է տեսնում և ուշադրություն հրավիրում, ոչ թե հորինում: Հորինված գրքեր կան, նկարներ կան, երաժշտություն կա, ինչ ասես՝ կա. Դրանք ոչ ոքի պետք չեն: Ուրիշ հարց, եթե այդ բանը գոյություն ունի, դու տեսնում ես դա և ցույց ես տալիս: Վաղուց այդ ձևակերպումը տվել էի, որ ոչ ոք, նույնիսկ՝ ես, ի վիճակի չենք նորություն անելու: Մենք կարող ենք միայն ուշադրություն հրավիրել: Պետք չէ հնարել: Պետք է տեսնել ու ցույց տալ: Երբ գոյություն ունեցողն ու տեսնվածն ես ցույց տալիս, կապ է հաստատվում մարդու հետ, որովհետև նա գիտեր դրա մասին, բայց չէր նկատել: Դու անտեսանելին դարձնում ես տեսանելի, անշոշափելին՝ շոշափելի, ձևակերպում ես տալիս աննկատ մնացածը, և մարդն ասում է՝ այո:

Բաներ կան, որոնց վրա մարդիկ ուշադրություն չեն դարձնում: Տեսնում են, բայց համարում են, որ այն արժանի չէ, որպեսզի իր վրա ուշադրություն հրավիրեն: Մհեր Ազատյան անունով նկարիչ կա. նա լուսանկարում է բոլորի կողմից բացարձակապես անուշադրության մատնված բաներ, այն, ինչը մերժվեց շինարարի կողմից, դարձավ անկյունաքարը:

Ինչի տակ ստորագրել եմ, ուրեմն շատ թե քիչ ինձ գոհացրել է: Երբ նայում եմ պորտֆոլյոս, լավ եմ զգում, որ այսինչ բանն արել եմ: Երբ հին ընկերներիս հետ հանդիպում եմ, հիշեցնում են, որ ժամանակին այսինչ բանն եմ արել կամ ասել, բավարարություն եմ զգում: Մենք ուզում ենք մեզնից գոհ լինել, չէ՞: Ուզում ենք էնպիսի քայլեր անենք, որ ինքդ քեզ սիրես ու կողքիններդ էլ քեզ սիրեն-հարգեն. լավ արա, որ լավ լինես, վատ անես՝ վատ կլինի. այսպիսի պարզունակ բաներ:

Հանրային երջանկություն.

Երբ իմ արած գործին հանրությունն արձագանքում է, բավարարություն եմ ստանում: Հիմա մտածում եմ այնպիսի նախագծերի մասին, որոնք կոնկրետ միջավայրի հետ են կապված, ոչ թե այնպիսի գործեր, որ տանում ես ցուցահանդեսի, գալիս են ընկերներդ, քաղաքավարության համար ձեռքդ սեղմում են, ասում են՝ լավ է: Ես դեմ չեմ այս ֆորմատին, որովհետև այնպիսի գործեր կան, որ պետք է քչերը տեսնեն: Բայց ավելի լայն շրջանակներ ընդգրկող հանրային վայրերում ցուցադրություններն ինձ ավելի են հետաքրքրել: Կարող եմ ասել «Շշնջացող արձաններ» նախագծի մասին, որն արդեն վերջին փուլում է: Մոտենում ես արձանին, օրինակ՝ Կոմիտասի, և համապատասխան հաղորդիչի միջոցով միանում է նրա երաժշտությունը:

Միշտ ուզել եմ փոփոխություն և մասնակցել եմ հանրահավաքների, փորձել եմ օգնել ինչով կարող եմ: 1988-ն է տպավորվել և 2018-ի հեղափոխությունը, երբ մարդիկ շատ ուրախ էին: Ուրախացա նրանց ուրախությամբ: Մինչ այդ հանրային ուրախությունները կիսատ-պռատ էին, որովհետև առավոտյան արթնանում էիր, հեռուստացույցը միացնում էիր ու էլի էդ դեմքերն էիր տեսնում. կարծես, կյանքդ թունավորեին: Այսօր հնարավոր է ապրել առանց նրանց դեմքերը տեսնելու, եթե խուսափես քոչարյանական լրատվամիջոցներից:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Երջանիկ երկիր ունենալու համար պիտի ապահովված լինեն մարդկանց բարօրության գոնե նվազագույն պայմանները: Եվ արդարություն պիտի լինի: Ութսունականների վերջին, իննսունականների սկզբին Հայաստանում ծանր վիճակ էր, բայց բոլորն էին նույն պայմաններում: Իսկ երբ մեկն ավելի շատ իրավունքներ ունի, քան՝ մյուսը, մեկին ավելի շատ է հասնում, քան՝ մյուսին, այդ անարդարությունը փչացնում է մթնոլորտը: Այստեղ նախանձի խնդիրը չէ, այլ՝ անարդար բաշխման: Ինչո՞ւ Կայենը սպանեց Աբելին: Որովհետև նեղացել էր՝ նրա բերած ընծային ուշադրություն դարձրին, իսկ իր ընծային՝ ոչ: Արդարություն պիտի լինի անպայման, առանց դրա մարդիկ իրենց վատ կզգան: Եթե երկրում արդարադատության համակարգը կարգի բերվի, շատ կարևոր հարց կլուծվի, որովհետև քաղաքացին հանգիստ ու ապահով կլինի, որ իրեն ոչ ոք անտեղի չի նեղացնի, իսկ նեղացնելու դեպքում էլ կպատժվի: Սա նույնիսկ միջմարդկային հարաբերություններում զգալի փոփոխություններ կբերի: Վերջերս ահագին խոսակցություն եղավ քաղաքապետարանում և ՊԵԿ-ում բաժանված պարգևավճարների շուրջ: Մարդիկ չեն կարողանում նման բաները տանել, դա նրանց տխրեցնում է, վրդովվեցնում է, ատելություն է առաջացնում, ընդհանուր մթնոլորտը փոխվում է: 

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1424 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով