«Մահաբեր ընտրություն». լույս է տեսել ամերիկացի մանկաբույժի՝ պատվաստումների մասին գրքի հայերեն թարգմանությունը

Հայ ընթերցողի դատին է հանձնվել ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գիրքը։ Այն պատվաստանյութերից վախի, դրա պատճառով պատվաստումից հրաժարվելու և ճակատագրական այդ ընտրության մահացու հետևանքների մասին է։

Բժշկագիտական այս բեսթսելլերը, որ գրված է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով, թարգմանվել է ավելի քան 10 լեզվով և ճանաչվել տարվա գիրք։ Այն քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:

Փոլ Օֆիթը Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Նա նաև դասախոսում է Պենսիլվանիայի և Ֆիլադելֆիայի համալսարաններում։ Մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար Օֆիթը 2009-ին արժանացել է ԱՄՆ-ի նախագահի մրցանակի և Էդմունդ Բրեդլի մրցանակի, իսկ գիտական հայտնագործության համար՝ ոսկե մեդալի:

Գրքի շնորհանդեսի ժամանակ, որը կայացել է շաբաթ, ՀՀ Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորել է հանրամատչելի լեզվով գրված գրքի հայերեն թարգմանությունը։ «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու»,- ասել է նա։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստել է, որ գրեթե մոռացված հիվանդություններն այսօր նորացված վերադառնում են։ Նա հիշեցրել է, որ 2018 թվականին աշխարհում 120 հազար մարդ մահացավ կարմրուկից. «Ի պատիվ մեզ՝ Հայաստանում այդպիսի դեպքեր քիչ ունենք, բայց վաղ թե ուշ դրանք լինելու են, և խոսքս ոչ միայն պեսիմիստական է, կամ փորձում եմ վախեցնել, այլ փորձում եմ պատրաստել նրան, որ վաղը այդ ամենը գալու է նաև մեզ մոտ»։

Գիտաշխատողի այս եզրահանգման համար հիմք են հանդիսացել մեզանում առկա հակապատվաստումային տրամադրություններն ու ծնողների կողմից երեխաներին չպատվաստելու դեպքերը։

Այս առթիվ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանը նկատել է. «Երբ երեխան հիվանդ է, ծնողը շատ ավելի պատրաստակամ է ընդունում բժշկի խոսքը։ Բայց երբ երեխան առողջ է, և ասում ես, որ պետք է կանխարգելիչ միջամտություն կատարել, պատվաստել՝ նրա մոտ տարբեր վախեր են ի հայտ գալիս։ Ծնողը մոռանում է, թե ինչի կարող է հանգեցնել կարմրուկը, պոլիոմելիտը, կապույտ հազը․․․ Սրանք հիվանդություններ են, որ մեր շուրջ են, և այնպես չէ, որ այլևս չեն հանդիպում։ Այդ պահին ծնողը սկսում է մտածել՝  իսկ եթե երեխան ջերմի՞, կարո՞ղ է պատվաստումն ազդել զարգացման վրա, հիվանդություններ առաջացնելն․․․ Իրականում սրանք առասպելներ են, որոնք գալիս են հնուց»։

Մասնագետը հորդորել է պատվաստումից հրաժարվելու իրավունքի մասին խոսելիս հիշել նաև երեխայի առողջ լինելու իրավունքի մասին։

«Մահաբեր ընտրություն. ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գիրքը թարգմանել և տպագրության է պատրաստել Նյումեգ-ը, գիրքը տպագրվել է AltHealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ի դեպ, նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

Տպել
9963 դիտում

Տավուշում կորոնավիրուսով հիվանդ մարդ չկա. ո՞վ է գոհ այս վիճակից

Բանակը ապաղաքականացված կառույց է, յուրաքանչյուր զինծառայող՝ ազատ իր ընտրության մեջ. հայտարարություն

Արցախի զորամասերից մեկում սննդի ապահովման նոր համակարգով ճաշարան է բացվել (լուսանկարներ)

Կառավարությունում քննարկվել են սոցիալական առանձին խմբերին միանվագ աջակցության միջոցառումները

Հայաստանի 3 մարզերում ձյուն է տեղում. ճանապարհներն հիմնականում անցանելի են

Կորոնավիրուսը կապ չունի մարդկային գործոնի հետ, «չի փախել» ոչ մի լաբորատորիայից. ռուս պրոֆեսորի դիտարկումները

Վանաձորի, Սիսիանի, Արմավիրի, Գորիսի, Երեւանի մի շարք սուպերմարկետներ փակվել են 6 ժամով. ներկայացվում են պատճառները

Հրդեհ Զաքարիա Քանաքեռցու փողոցում. այրվել է մեքենայի շարժիչի հատվածը

Արցախում ժամանակավորապես դադարեցվել է մի շարք երթուղիների սպասարկումը

Պատրիկ Դևեջյանի մահն անամոքելի վիշտ է հայ-ֆրանսիական բարեկամության համար․ Ն. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Այսօր 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն. ոստիկանություն

Այս մեկ շաբաթը փորձություն կլինի բոլորիս համար

Երևանի քաղաքապետարանը ԱԻՆ-ի հետ համատեղ ամենօրյա ռեժիմով կատարում է ախտահանիչ միջոցառումներ

ՀՀ որոշ տարածքներում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատարների համար

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը հանձնարարել է ստուգել քաղաքացուն խոշտանգելու ահազանգի մանրամասները. ՄԻՊ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 14 աշխատակցի մոտ եւս կորոնավիրուս է հայտնաբերվել

3 ավիաընկերություններ այսօր կիրականացնեն Մոսկվա-Երեւան չվերթներ՝ տեղափոխելով ՀՀ քաղաքացիների

Ով ինչպես է օգտագործում կորոնավիրուսը

Վիշտն անսահման է. Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Մահացել է լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին