38 համարի երթուղին հնարավոր է՝ շուտով չսպասարկվի, պատճառը վարորդների պակասն ու ֆինանսական խնդիրներն են

Երեւանի N38 երթուղին հնարավոր է՝ շուտով չսպասարկվի: Տվյալ երթուղին շահագործող կազմակերպության տնօրենը գրավոր դիմել է քաղաքապետարան եւ հայտնել, որ ֆինանսական խնդիրների ու վարորդների սակավության պատճառով չի կարող աշխատել:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի Ժ/Պ Էդգար Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ սահմանված կարգի համաձայն՝ դիմելուց 50 օր հետո միայն տվյալ երթուղին շահագործող ընկերությունը հնարավորություն ունի այն չսպասարկել: N38 միկրոավտոբուսային երթուղին սկսվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «ԱրթՄեդ» հիվանդանոցի մոտից, վերջնակետը Էրեբունի զանգվածի ՋԷԿ-ի հատվածն է:

«Բավականին երկար ճանապարհ գրունտային վիճակում է, որտեղ բնակչությունն էլ է կտրված հիմնական ճանապարհահատվածից»,- նկատեց Գալստյանը: Նրա խոսքով՝ քաղաքապետարանը բանակցություններ է վարում տվյալ ընկերության հետ, որպեսզի նա չդադարեցնի աշխատանքը: Իսկ եթե ի վերջո չկարողնան դա կանխել, կփորձեն այլ երթուղիներ սպասարկողների հետ պայմանավորվել, որպեսզի հատկապես խնդրահարույց հատվածում ապրող բնակիչներն այլընտրանք ունենան:

Տրանսպորտի վարչության պետի Ժ/Պ-ն նաեւ հայտնեց, որ այս պահին ուսումնասիրում են տվյալ երթուղու ուղեւորահոսքը: Նա փաստեց, որ տարիներ ի վեր ուղեւորահոսքի նվազում է տեղի ունենում: Գալստյանը նշեց, որ ինչպես մի քանի ամիս առաջ էր, հիմա էլ գրեթե բոլորի մոտ նույն պատճառն է՝ շարժակազմերը մաշվել են, ներդրումներ չեն արվում: Համատարած բոլորն են դիմում ու դժգոհում: Տարիներ ի վեր տեղի ունեցող գործընթացը շարունակվում է, եւ առաջիկա երեք տարում այդ հարցին վերջանական լուծում հնարավոր չի լինի ստանալ:

38 համարի երթուղայինի տրանսպորտային ուղեգիծն է՝ սկիզբը ԱրթՄեդ հիվանդանոց - Պրոթեզ. կենտրոն - Ծարավ Աղբյուրի - Ռուբինյանց - Դավիթ Անհաղթի փողոցներ - Ազատության պողոտա - Սարալանջի - Տերյան - Կորյունի փող-ներ - Մաշտոցի պողոտա - Գր. Լուսավորչի - Ագաթանգեղոսի փող-ներ - Տիգրան Մեծի - Արցախի պող-ներ - Արին Բերդի 3-րդ նրբանցք - (ՋԷԿ, հանրակացարաններ) (վերջնակետ):

Հետադարձը՝ նույնը մինչեւ Կորյունի - Աբովյան փող-ներ - Աբովյան պուրակ - Մյասնիկյան պողոտա - Սարալանջի փողոց - շարունակությունը՝ նույն ուղեգծով:

Տպել
874 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)