«Իմ քայլը» նախընտրական հիմնադրամին գումարներ փոխանցելու գործընթացը եղել է բաց ու հրապարակային․ Վահագն Հովակիմյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը կատարյալ կեղծիք է որակում մամուլի այն հրապարակումները, որոնց համաձայն՝ 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին պատգամավորների թեկնածուների նվիրատվությունները մի քանի միլիոնով գերազանցում են իրենց հայտարարագրում նշված գումարի չափը, ըստ այդմ՝ հնարավոր է՝ կոռուպցիոն սխեմա է գործել:

Վերջին օրերին սոցցանցերում տարածված այս տեղեկություններում կասկածներ կային այն մասին, թե պատգամավորության թեկնածուները կա՛մ ԿԸՀ են ներկայացրել ոչ ճիշտ, կեղծ տվյալներ իրենց եկամուտների եւ հայտարարագիրը ներկայացնելու դրությամբ ֆինանսական միջոցների վերաբերյալ, կա՛մ «անձնազոհաբար իրենց վերջին դրամները նվիրաբերել են հանուն վեհ գործի», կա՛մ էլ գործել է կոռուպցիոն սխեմա։

Նախորդ տարի՝ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր 11 քաղաքական ուժերը մինչեւ նախընտրական պայքարի մեջ մտնելը ստեղծել էին հատուկ հիմնադրամներ՝ Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով դրամահավաք կազմակերպելու նպատակով: Հենց այս հիմնադրամների հաշիվներին գոյացած ֆինանսական միջոցներով էլ կատարվում են նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ ծախսերը՝ պաստառներ, թռուցիկներ, վճարովի եթերաժամանակ եւ այլն։

«Իմ քայլը» հիմնադրամը դրամահավաք է իրականացրել նոյեմբերի 26-ին։ Այս միջոցառումը հեռարձակվում էր ուղիղ եթերով, դրան ներկա էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Պատգամավոր Վահագն Հովակիմյանի պնդմամբ էլ՝ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ։

Հենց այդ դրամահավաքի ընթացքում հավաքված գումարի մի մասն էլ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների կողմից մուտք է արվել նախընտրական հիմնադրամ՝ ՀՀ Կենտրոնական բանկում բացված հատուկ հաշվեհամարին․

«Ողջ գործընթացը եղել է հրապարակային, տեսանելի են եղել դրամահավաքի մասնակիցները։ Հետագայում այդ գումարը երեք ձեւով կարող էր մուտք արվել նախընտրական հիմնադրամ՝ կուսակցության կողմից մինչեւ 100 մլն դրամ, կամ ֆիզիակական անձի կողմից, կամ էլ պատգամավորության թեկնածուի կողմից՝ մինչեւ 5 մլն դրամ։ Հավաքված այդ գումարն էլ մուտք է արվել նախընտրական հիմնադրամ՝ օրենքով նախատեսված կարգով։ Ոչ ոք չի կարող վիճարկել, թե սա անօրինական է, ու վիճարկում չի էլ եղել»,- մեր զրույցում ասաց Հովակիմյանը։

Նրա խոսքով՝ հիմա՝ մեկ տարի անց, երբ մարդիկ գուցե մոռացել են գործընթացները, փորձ է արվում իրողությունները խեղաթյուրելով ներկայացնել, թե տեսեք՝ թեկնածուներն ունեին այսքան գումար, բայց հիմնադրամին փոխանցել են միլիոններ․

«Այն, ինչ հիմա վեր են հանում, բաց ռեսուրս է, տեղի է ունեցել հրապարակային, թափանցիկ։ Նույնն է, թե Այբբենարանը բացեն, բացահայտեն, որ մեջը տառեր կան գրված»։

Նախկինում այս պրակտիկան, երբ դրամահավաքի ժամանակ հավաքված գումարները մուտք են անում թեկնածուները, գործածել են նաեւ այլ քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստանը, 2017 թվականին՝ «Ելք» կուսակցությունների դաշինքը եւ այլն․

«Ի վերջո, գումարը, որ տրվել է դաշինքին, տրվել է նաեւ թեկնածուներին, ըստ այդմ էլ՝ բաշխվել է նրանց միջեւ՝ մինչեւ սահմանված 5 միլիոն դրամի չափով»,- ընդգծեց Հովակիմյանը։

Նշենք, որ 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ սահմանված կարգով եւ ժամկետում իննը կուսակցությունները եւ երկու քաղաքական դաշինքները Կենտրոնական բանկում բացել էին նախընտրական հիմնադրամներ եւ ներկայացրել էին մուծումների ու ծախսերի վերաբերյալ հայտարարագրեր։

ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրել էր, թե դեկտեմբերի 8-ի դրությամբ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը որքան գումար են մուտք արել իրենց նախընտրական հիմնադրամներ։

Ըստ այդ տվյալների՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 273 176 551 դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 52 943 555 դրամ, «Սասնա Ծռեր» կուսակցություն նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 14 315 800, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 6 115 480, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամինը՝ 2 985 700 դրամ, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 18 248 000 դրամ, «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 490 000 դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 104 392 269.1 դրամ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ 47 087 000 դրամ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 128 007 200 դրամ, «Մենք» կուսակցությունների դաշինքի կողմից նախընտրական հիմնադրամի մուտքերը՝ 31 461 150 դրամ:

Տպել
3756 դիտում

Վկան կաշկանդվել է Ալրաղացի Լյովիկի հետ առերեսումից. նրա դեմ ցուցմունք տված անձինք նախկինում դատապարտվածներն են

3 տարեկան Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը

Ազգային ժողովի ինքնալուծարման ճանապարհ ստեղծելու հարցում «Իմ քայլին» եւս 5 ձայն է պետք. Բաբաջանյանը կաջակցի, եթե ...

Ազգային ժողովը սկսում է թվային խորհրդարանի ստեղծման աշխատանքները

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի վերակենդանացման նոր բաժանմունքն արդեն գործում է

Կայացել է «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի համատեղ կոորդինացիոն հանդիպումը

Հանդիպել են Սերգեյ Կոպիրկինն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը

Զարիֆը վաղը կհանդիպի ՀՀ ղեկավարության հետ. ինչ է քննարկվել ավելի վաղ Բաքվում ու այսօր Մոսկվայում

Ակնկալում ենք, որ ԱԹՍ-ների տեղական արտադրություն կստեղծվի եւ տարեկան 1700-ից ավելի մասնագետ կունենանք․ Քասսարջյան

Այս տարի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշվի հունվարի 30-ին

Կառավարությունն առաջարկում է Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրել

Արմեն Ղուլարյանը կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հրազդանի բնակիչը զենք-զինամթերքը է կամավոր հանձնել. նշանակվել են փորձաքննություններ (տեսանյութ)

Մեկնարկել են 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական պայմանագրերի կնքման աշխատանքները

ԱԱՏՄ աշխատակիցների հանդիպել են Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջանների մանկապարտեզների ու դպրոցների պատասխանատուների հետ

ԱՄՆ իրավապահների պատվիրակությունն այցելել է ՀՀ ոստիկանություն

Շուշիի պետական թատրոնի տնօրենն ու պրոդյուսերը աշխատանքի են անցել Գյումրու տիկնիկային թատրոնում

Ռազմիկ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարող է դատի տալ ռուսաստանցի ֆուտբոլային գործչին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մհեր Գրիգորյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Շիրակի ոստիկաններն առանձնապես խոշոր չափի մարիխուանա են հայտնաբերել(տեսանյութ)

Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Սեղմ ժամկետում պետք է փաստաթղթերը ներկայացնել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ. ԱՀ ՊՆ

Հավաք-պարապմունք է անցկացվել 5-րդ զորամիավորումում

Օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք կա. ԱՀ ԱԳՆ

Կառավարություն ներխուժած անձինք հափշտակել են նաև վարչապետի դիվանագիտական անձնագիրը. այն չեղարկվել է. «Արմենպրես»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին (լուսանկարներ)

Մանե Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել Գագիկ Խաչատրյանի եւ նրա որդիների գործով դատարանի վճիռը

Իրանի հետ քննարկվում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ձևավորման գործընթացը. ԱԳՆ

Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են

Անպտղության բուժման արդյունքում լույս աշխարհ է եկել 49 երեխա․ ԱՆ

Վաղարշակ Հարությունյանը կարևորել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը (լուսանկարներ)

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մարսելո Ռեբելո Դե Սոուսային՝ Պորտուգալիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Երևանի շենքերից մեկի վրա նոր շինություն է խոյացել․ թաղապետարանը ապամոնտաժելու մասին հայտնեց, բայց լուսամուտ էլ հայտնվեց

Քանի դեռ քրեական գործը չի հանգուցալուծվել, մենք չենք կարող որեւէ դիտարկում անել․ նախարարը՝ Ամուլսարի խնդրի մասին

Արցախին հումանիտար օգնության որոշակի հատված կտրամադրվի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով

Հրետանավորներն գործնական պարապմունք են անցկացրել

Խոսրովի արգելոցում մի քանի երթուղիներով արշավային տուրիզմի ծրագրեր են մշակվել․ նախարար