ՀՀ գլխավոր դատախազությունում միջազգային փորձագետների հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները

19/12/2019 schedule09:20

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) փորձագետների խումբը երեկ ՀՀ գլխավոր դատախազությունում  դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հետ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ՀՀ դատախազությունը մշտապես բաց է միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ դատախազության, ընդհանրապես դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման համար: Դրանք, ըստ Դավիթ Մելքոնյանի, առավել նպատակային են ներկայումս, երբ Հայաստանում ակտիվորեն մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից ընդունված դատաիրավական բարեփոխումների ռազմավարության իրականացման գործընթացը, որում ՀՀ գլխավոր դատախազությանն առանցքային դերակատրում է վերապահվել:

Փորձագիտական խմբի անդամները նշել են, որ ոլորտային բարեփոխումներին մեթոդաբանական և փորձագիտական աջակցության ցուցաբերման  շրջանակներում իրենց կողմից իրականացվող փաստահավաք առաքելության նպատակն է կոնկրետ ուղղություններով պարզել շահառու մարմինների պատկերացումներն ու ակնկալիքները՝ նոր կառուցակարգերի  ներդրումը հայաստանյան առանձնահատկություններին և բարեփոխումներում ներգրավված կառույցների կարիքներին առավել համապատասխան իրականացնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են, մասնավորապես, դատախազների պաշտոններում նշանակման նոր չափորոշիչների մշակմանը, նրանց ներկայացվող մասնագիտական, բարոյահոգեբանական, ինչպես նաև բարեվարքության հետ կապված պահանջների հստակեցմանը և իրացման մեխանիզմներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման շրջանակներում քրեական դատավարության թվայնացման գործընթացին:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն այս կապակցությամբ նշել է, որ Դատախազությունը գործուն քայլեր է ձեռնարկում դատախազների գնահատման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ, իսկ քրեական դատավարության թվայնացումը նախատեսված է իրականացնել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ արդեն նախանշված ընդունման գործընթացին զուգահեռ: Վերջինս կարևորվում է հատկապես քրեական գործերով իրականացվող դատախազական հսկողության օպերատիվության և արդյունավետության մակարդակի բարձրացման առումով:

Քննարկման արդյունքներով պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորհրդակցությունները առավել առարկայական դարձնելու վերաբերյալ:    

Տպել
992 դիտում

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան