Էրեբունիում կատարված սպանությունը բացահայտվել է. դիակից դուրս է բերվել 5 արճճային պարունակությամբ գնդակ. ՔԿ

ՔԿ լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնում գիշերը Էրեբունիում կատարված սպանությունից: Ըստ այդմ՝ 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:20-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն է ընդունվել ինքնությունը չպարզված տղամարդու դիակ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, տուժողի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1976 թվականին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1979 թվականին: Որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ 43-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքն ստացել է 2019թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Երկաթուղայինների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի բաժնում քննություն է տարվում՝ 43-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Որոշում է կայացվել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին ձերբակալել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, զննության է ենթարկվել նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի կողմից վարած ավտոմեքենան, որի ժամանակ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, առգրավվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչը, հարցաքննվել են դեպքին ականատես վկաներ:

Բժշկական կենտրոնից առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակի կրծքավանդակի հրազենային վնասվածքից դուրս է բերվել և առգրավվել թվով 5 արճճային պարունակությամբ գնդակ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Ըստ մեր ունեցած նախնական վարկածի՝ սպանությունը կատարվել է որսորդական հրացանից, քանի որ նման վնասվածքները, որպես կանոն, առաջանում են որսորդական հրացանից արձակված կրակոցից:

Տպել
1845 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանի հետ (տեսանյութ)

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք. մահեր չեն գրանցվել

ՀՀ նախագահը Վերաքննիչ դատարանում 3 դատավորների նշանակման մասին հրամանագրեր է ստորագրել

Արամը սա էլ կհաղթահարի. արդեն ութ ամիս հիվանդանոցում գտնվող երիտասարդը արտերկրում բուժման կարիք ունի

Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական է նշանակել ու նրան գործուղել ԱՄՆ

Արթուր Բազեյանը նաև ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն բռնցքամարտիկ

Ուրախ կլինեմ շարունակել համատեղ աշխատանքները. Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Հալաբյան փողոցում գիշերն ապամոնտաժվել է հերթական ապօրինի կառույցը

Արժույթները նվազել են. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Երևանում ու 6 մարզերում էլեկտրաէներգիայի մինչև 6-ժամյա անջատումներ կլինեն

ԱՄՆ-ն ու Թուրքիան բանակցում են Քաբուլի օդանավակայանի պաշտպանությունը թուրքերին հանձնելու հարցով

Հրդեհ Մասիս քաղաքի աղբավայրում. մեկնել է 3 հրշեջ խումբ

Ստեփանակերտում այսօր 7 ժամ ջուր չի լինի

Հաղթանակ՝ նոկաուտով. բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Բրյուսելում մեկնարկել է Եվրամիության երկօրյա գագաթնաժողովը. քննարկվող թեմաները հայտնի են

3 բուհի խորհուրդների ձեւավորման ընթացքը կանգ է առել. նախարարությունը սպասում է Սահմանադրական դատարանի որոշումներին

Ռոսաստանի Գվարդիայի ուղղաթիռը կործանվել է․ երեք հոգուց բաղկացած անձնակազմը զոհվել է

ՄԻՊ-ը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության տեսանյութն ուղարկել է ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

Թամանյանական ոճով կառուցված Հայթաղ համայնքի մշակույթի տունն առաջին անգամ կվերանորոգվի

Քննարկվել են Հայաստանում պղնձի արտադրությանը վերաբերող հարցերը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Խնդրում եմ զերծ մնանք բնության հաշվին կոնկրետ ոլորտ զարգացնելուց. Պետրոսյանը՝ «Sevan Startup Summit 2021»-ի մասին

Դատախազությունն արձագանքել է Չարչյանի հարցով հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված անհիմն պնդումներին

Արտաշատի քաղաքային մարզադաշտում աթլետիկայի վազքուղի կկառուցվի

Քանաքեռավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք․ հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ևս մեկ աճյուն է հայտնաբերվել

Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

«Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցները ցուցմունք են տվել, Չարչյանը շարունակում է մնալ հիվանդանոցում. պաշտպան

Հայաստանում ընտրության արդյունքներից դժգոհները իրենց չարացածությունը փորձում են պարպել Ստեփանակերտում. քաղաքագետ

Երեւանում կտեղադրվի System of a Down (SOAD) խմբի անդամների քանդակը

ԿԸՀ-ն վերահաշվարկել է եւս 16 տեղամասերի քվերակության արդյունքները

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ

Գործարկվելու է Դողս համայնքի շչակը

Փողոցում վաճառվող ծիրանից թունավորումներ են լինում. թաղապետարանի աշխատողները Մաշտոցի պողոտայից հանում էին առևտրականներին

«Ինչո՞ւ չեք պահպանում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին». Փայլանը՝ թուրք նախարարին

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը վերադարձել է Մոսկվա

Թռչունյանը ամերիկյան համալսարանում ծանոթացել է բուհի գործունեությանը, նյութատեխնիկական բազային ու հնարավորություններն

Նախարարությունը զոհված զինծառայողների նույնականացված մարմինների հուղարկավորության վերաբերյալ հանդես կգա հայտարարությամբ

Մայր Աթոռը պնդում է, թե Արմեն Չարչյանին առաջադրված մեղադրանքները անհիմն են և պահանջում անհապաղ ազատ արձակել նրան