Նույնն է, թե ասեն՝ Մարիամի համար «կալաշնիկովներ» են ձեռք բերել. վարչապետը՝ դստեր անվտանգության մեքենայի աղմուկի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում «Զրույց քաղաքացու հետ» վերնագրմամբ պարզաբանում է իր դստեր՝ Մարիամ Փաշինյանի ավտոմեքենայի շուրջ աղմուկը: 

«Ես ստիպված եմ մի փոքր շեղվել իմ այսօրվա գրաֆիկից՝ ՀՀ քաղաքացիների հետ ունենալ զրույց եւ պարզաբանել արդեն մի քանի օր քննարկվող հարցը՝ իբր իմ դստեր՝ Մարիամի համար ձեռք է բերվել ավտոմեքենա, 2019 թվականի արտադրության: Նշվում է, որ պետական մարմինները չեն կարողանում բացատրություն տալ հանրությանը:

Ես հարկ եմ համարում այս հարցին անդրադառնալ եւ նշել, որ ՀՀ վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, հատուկ պաշտպանության ենթակա անձանց օրենքի համաձայն, պետական պահպանության ենթակա անձինք են: Օրենքը հստակ ասում է, որ ՀՀ վարչապետն առհասարակ ոչ մի դեպքում չի կարող հրաժարվել պահպանությունից, ինչպես նաեւ վարչապետի ընտանիքի անդամները չեն կարող հրաժարվել: Կա միայն մի դրույթ. որ կարող են հրաժարվել ժամանակավոր:

Հիմա այն մասին, թե ինչպես պետք է իրականացվի պետական պահպանության ենթակա անձի անվտանգությունը: Այդ գործն իրականացվում է նաեւ տրանսպորտային միջոցների կիրառմամբ: Սա նշանակում է, որ Պետական պահպանության ծառայության  աշխատակիցները պետք է ուղեկցեն այդ պահպանվող մարդուն, ունենան զենք եւ անընդհատ ուղեկցեն նրան: Ենթադրենք՝ մարդը գնում է մետրոյով, գազելով, ինչպե՞ս իրականացվի անվտանգություն, այդ մարդիկ զենքերով շրջեն այդ բոլոր տեղերո՞վ:

Երբ իմ ընտանիքի անդամները մեքենայով ինչ-որ տեղ են շարժվում, այդ մեքենան ինձ կամ իմ ընտանիքի անդամների համար չի գնված, այլ գնված է պետական պահպանություն իրականացնող ծառայակազմի համար: Եթե ինձ է ուղեկցում ինչ-որ մեքենա, այդ մեքենան ինձ համար չի գնված, այլ ՀՀ վարչապետի համար:

Աբսուրդ է այն միտքը, որ մեքենան իմ աղջկա համար է գնվել:

Երբ Մարիամը ձեռք բերեց վարորդական իրավունքի վկայական, ինքը շրջում էր NIssan Qashqay-ով, անվտանգության մեքենան շրջում էր նրա հետեւից, ասում էին՝ Մարիամը երթեւեկում է ավտաշարասյունով:

Հիմա այս խոսակցություններն էին:

Երբ կարդացի այդ վերջին լուրերը, ճշտեցի, որ այդ մեքենաները ձեռք չեն բերվել 2019 թվականին եւ ձեռք չեն բերվել իմ ընտանիքի անդամների համար, այլ ձեռք են բերվել 2018-ին՝ ՀՀ պետական պահպանության ծառայության համար: Ես անգամ չգիտեի այդ մասին, որովհետեւ ինձ պետք չէր, որ ճշտեի: Մինչ այժմ ՀՀ նախկին նախագահների, օրինակ՝ Սերժ Սարգսյանի պահպանությունն է իրականացվում, որովհետեւ սա իրականացվում է օրենքով:

Այս քննադատությունները նույնն են, թե ասվեն՝ Մարիամ Փաշինյանի համար «կալաշնիկովներ» են ձեռք բերվել կամ ռադիոհաղորդակցության սարքեր են ձեռք բերվել եւ այլն:

Վերջին ամիսների ընթացքում իմ ընտանիքի ամենամեծ խնդիրն այս անվտանգությունն է, մեր ընտանեկան խնդիրներից համար 1-ը, իրենց համար դա շատ դիսկոմֆորտ վիճակ է, եւ նրանց այդ փաստը դուր չի գալիս:

Ես մի բան բացահայտեմ. անցած կիրակի օրն ամբողջ ընտանիքով մեր հին մեքենայով շրջել ենք Երեւանում: Վստահ եմ՝ շատ քաղաքացիներ են տեսել դա:

Ասում են՝ Մարիամ Փաշինյանի դուռը մինչեւ չեն բացում, չի իջնում: Կարգն է այդպիսին, անվտանգության աշխատակիցների աշխատանքն է այդպիսին: Ես ինքս բազմիցս խնդրել եմ իմ դուռը չբացել, բայց կարգն է այդպիսին»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ ենթադրությունները, որոնք արվում են, միանշանակ սխալ են: 

«Պետական ապարատը միշտ աշխատում է «գող, սիրտը դող» սկզբունքով: Ես այս պարզաբանումները կարեւոր համարեցի, որ բոլորին պարզ լինի, թե ինչ է կատարվում: Նաեւ նշում են, թե ինչու մենք օրենք չենք ընդունում՝ անվտանգությունից հրաժարվելու համար: Ասեմ, դա արդարացի չի լինի հաջորդ իշխանության ներկայացուցիչների համար, որովհետեւ, եթե այդ օրենքը դուրս գա, հաջորդ եկողները պետք է տանջվեն՝ բացատրելու համար, թե իրենց ինչու է անհրաժեշտ պետական պահպանություն»,- եզրափակեց վարչապետը՝ նաեւ նշելով, թե պետական պահպանության ինստիտուտը երբ է ստեղծվել՝ հավելելով, որ այդ ինստիտուտի աշխատանքները դեռ պետք է բարելավվեն:

Վերջում վարչապետը եւս մեկ անգամ կրկնեց, որ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկի համար որեւէ մեքենա ձեռք չի բերվել: Օրենքի համաձայն՝ իրենց ընտանիքի անդամները կարող են ժամանակավոր հրաժարվել պետական պահպանությունից, որը եւ անում են, բայց մշտապես հրաժարվել չեն կարող:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաեւ ուղղաթիռով մեկնելու շուրջ աղմուկի մասին՝ նշելով, որ ուղղաթիռն էլ ճոխություն չէ, այլ՝ անհրաժեշտություն:

Տպել
2058 դիտում

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին