Հայաստանի երեք քոլեջներում «Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտություն է ներդրվել (լուսանկարներ)

ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական  քոլեջում այսօր տեղի է ունեցել «Սառնարանային տնտեսություն» մասնագիտության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ, քոլեջի աշխատակիցներ:

Շնորհավորելով ներկաներին նոր մասնագիտության ներդրման կապակցությամբ՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ծրագիրն ընդհանուր առմամբ նախարարության վարած քաղաքականության շրջանակում է, այն է՝ սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների և բիզնեսի հետ, որը ըստ նախարարի, թույլ կտա գործընկերների աջակցությամբ ունենալ համապատասխան ենթակառուցվածքներ, ինչը կարևոր է որակյալ կրթական ծառայություններ մատուցելու տեսանկյունից:

«Նման կազմակերպությունների և բիզնեսի հետ համագործակցությունը թույլ է տալիս զարգացնել նախնական և միջին մասնագիտական հաստատությունները և պատշաճ մակարդակի բարձրացնել դասավանդումը: Կարևոր է, որ նոր մասնագիտությունների մշակմանը զուգահեռ ստեղծենք ենթակառուցվածքներ, և այս նախաձեռնությունն այդ առումով հաջողվածներից է՝ և՛ նոր մասնագիտություն ու չափորոշիչ է մշակվել, և՛ ապահովվել է նյութատեխնիկական բազան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ աջակցության համար:

«Ծրագիրը ոչ միայն ոլորտի զարգացմանն է նպաստում, այլ նաև աջակցություն է բնապահպանական մի շարք ծրագրերի հաջող ընթացքին: Այս տարի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ ընդունելություն է եղել բոլոր երեք հաստատություններում, և սա հազվադեպ երևույթ է, որ բոլոր քոլեջները նույն մասնագիտությամբ ունենան 100 տոկոսանոց ընդունելություն: Սա հերթական անգամ ապացույց է այն փաստի, որ եթե առկա է կրթական ծառայությունների պատշաճ մակարդակ, ապա հետաքրքրությունը մեծանում է տվյալ մասնագիտության նկատմամբ»,-նշել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանի խոսքով՝ այն երիտասարդները, որոնք ընտրել են «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը, ապագայում լավ հեռանկարներ ունեն՝ աշխատանք գտնելու հետ կապված: «Ուրախ եմ, որ մեր գործընկերների հետ քայլում ենք ժամանակին համընթաց, և կրթական չափորոշիչները համապատասխանում են ժամանակակից միտումներին»,-նշել է Էրիկ Գրիգորյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացվեն շրջակա միջավայրին առնչվող կրթական նոր նախաձեռնություններ:

Նշվում է, որ հյուրերը շրջել են քոլեջում, ծանոթացել մասնագիտության ուսուցման համար ուսհաստատությունում առկա տեխնիկական հնարավորություններին՝ հույս հայտնելով, որ դրանք կնպաստեն մասնագիտական բարձրորակ կրթության ձևավորմանը:

Նշենք, որ 2018 թվականին  վերոնշյալ երկու նախարարությունների և Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի և Արտաշատի պետական  քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մասնագիտություն՝ սառեցման և օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:

Այս ընթացքում մշակվել է համապատասխան չափորոշիչը, որի վրա աշխատել են լավագույն մասնագետները: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ բոլոր հաստատություններում ներդրվել է նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի և այլ մարզեր: Ֆինանսավորումն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը. պետբյուջեից փոխհատուցվում է միայն 45 ուսանողների՝ պետպատվերի շրջանակում ուսումը:

 

Տպել
1817 դիտում

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ