«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո». Լուիզա Ղամբարյանը՝ ի պաշտպանություն Քոչարյանի ստորագրահավաքի մասին

Այսօր ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն տարածվեց, որի տակ տեղադրված էին մի քանի տասնյակ հայտնի մարդկանց անուն-ազգանուններ: Նշվում էր, որ այդ մարդիկ կոչ են արել ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, փոխել նրա խափանման միջոցը։ 

Ավելի ուշ Ռոբերտ Քոչարյանի ազատությունը պահանջող մշակույթի գործիչները, երգիչներն ու դերասանները տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում սկսեցին հերքել, որ իրենք որեւէ ստորագրահավաքի են մասնակցել: Սա առիթ դարձավ, որ համացանցում այս թեմայով նույնիսկ հումորներ տեղադրվեն: 

ՀԺ-ն եւս փորձեց մեկնաբանություններ ստանալ: Շուրջ մեկ տասնյակ «աստղերին» մեր զանգերը կա՛մ անպատասխան մնացին, կա՛մ նրանք խնդրեցին իրենց անունից ոչինչ չգրել՝ բացատրելով իրավիճակը, որում հայտնվել են: Նրանց պարզաբանումներից հասկացվեց, որ հայտարարության տեքստին չեն ծանոթացել, որեւէ տեղ չեն ստորագրել, բայց հաշվի առնելով դիմողի անձը՝ չեն մերժել իրենց անվան հրապարակումը: 

Մեր զանգին պատասխանած միակ անձը, որ չհրաժարվեց իր ստորագրությունից, դերասանուհի Լուիզա Ղամբարյանն էր.

«Ես ստորագրել եմ, չեմ հրաժարվում, այո՛». հայտարարեց դերասանուհին: Այդ թեմայով նա հրաժարվեց խոսել՝ մեր բոլոր հարցերին ի պատասխան կրկնելով. «Այդ թեմայի շուրջ ես որեւէ բան չունեմ պատասխանելու»:

Տպել
23774 դիտում

Արցախում թանկացել է «Բաղրամյան» տեսակի ալյուրը

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողներն ապօրինի հրազեն են հայտնաբերել (տեսանյութ)

Հայաստանը խաչքար է նվիրաբերել Վաշինգտոնի «Սուրբ գիրք» թանգարանին

Վարդենիսի մարզադաշտից 62-ամյա քաղաքացի է բերման ենթարկվել

ԱՄՆ 19 նահանգից հայ ուսանողներն ու աշակերտները տեղափոխվել են Չիկագո, այնուհետ Դոհա-Թբիլիսի չվերթով հասել Հայաստան

Oնլայն Ռոքեթ Վարկ՝ հրթիռային արագությամբ IDBank-ից

ՌԴ-ից վերադարձած և ինքնամեկուսացման մեջ գտնվող գյումրեցի տղամարդն ինքնասպանության փորձ է արել

Էլ սուտ թաղում Նորատուսում, էլ աղջիկների հետ Դիլիջան՝ մամային բերելու. մարզպետը պոստից հետաքրքիր դրվագներ է հրապարակում

ՊԵԿ աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը

Գիտական աստիճանաշնորման համակարգը թափանցիկ է դառնում․ նոր կայքը թույլ կտա ասպիրանտների քննություններն անցկացնել առցանց

«Փնթփնթո՞ց, թե՞ կյանք` անկախ նրանից, թե որքանով է կյանքը շռայլ մեր հանդեպ»

ԱՄՆ ՄԶԳ-ն Շիրակի մարզպետարանին է տրամադրել բազմաֆունկցիոնալ բժշկական մահճակալներ և 50 հատ հեղուկացիր

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենին. ՔԿ

Կոտայքում գարնանացանի աշխատանքներն ընթացքի մեջ են. այս տարի 200 հա-ով ավելի գարնանացան կիրականացվի

Հակաճգնաժամային միջոցառումների կարևոր բաղադրիչ պետք է լինի մարդկանց հեռանկարներ ցույց տալը. վարչապետ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում

Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ. ՊՆ

Ակնալիճ գյուղում 18-ամյա երիտասարդը դանակահարել է իր 25-ամյա համագյուղացուն

Հղի կանանց աջակցության ծրագրով վճարումներն սկսված են

Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է ավելացրել Հայաստանին տրամադրվելիք օժանդակությունը մինչեւ 280 մլն դոլար