Գեղարքունիքի մարզում կբացվեն «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր

Դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Դիլիջան քաղաքում գործող «Թումո» ստեղծարար կենտրոնի ղեկավար Տիգրան Բաղիյանին: Այդ մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական ծառայությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել եմ Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետեր հիմնելու եւ մարզի դպրոցականներին ուսման մեջ ներգրավելու խնդիրը:

Տիգրան Բաղիյանի ներկայացմամբ՝ այս պահի դրությամբ Դիլիջանի «Թումո» ստեղծարար կենտրոն դպրոցականներ են հաճախում Սեւանից եւ Ճամբարակից:

«Նրանց թիվը կարող էր ավելին լինել, եթե երթուղային տրանսպորտ գործեր Դիլիջանի եւ Գեղարքունիքի մարզի բնակավայրերի միջեւ: Թեեւ մենք ուսուցումը կազմակերպում ենք անվճար, սակայն աշակերտները ստիպված են լինում թանկ վճարել ճանապարհածախսի համար: Մեր առաջին խնդիրը պետք է լինի տրանսպորտային երթուղու ապահովումը, իսկ երկրորդ խնդիրը՝ Գեղարքունիքի մարզի տարածաշրջանների բնակավայրերում «Թումո» ստեղծարար կենտրոնի շարժական ուսումնական կետերի բացումը: Մեր ստեղծարար կենտրոնում աշակերտներն իրենց ստեղծագործական ունակությունները դրսեւորում են 14 ոլորտներում՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, երաժշտություն, նկարչություն, շարժական գրաֆիկա, կայքերի եւ խաղերի ստեղծում, ֆիլմարտադրություն, լուսանկարչություն, նոր մեդիա եւ այլն: Սկզբնական փուլում ծրագրում ենք 2020 թվականից ուսումնական ստեղծարար կենտրոնի շարժական կետեր բացել մարզի մեկ տասանյակից ավելի համայնքներում, ապա ընդլայնել ու տարածվել մարզով մեկ: Դա ծրագրելու ենք ավարտի հասցնել 2021 թվականին: Մենք նախնական ուսումնասիրությամբ պարզել ենք, որ Գեղարքունիքում բավականին մեծ է հետաքրքրությունը մեր ուսումնական ծրագրերում ընդգրկվելու առումով: Մեր ստեղծարար կենտրոն կընդունվեն 12-18 տարեկան դպրոցականները: Այս պահի դրությամբ «Թումո» կենտրոնում 19 հազար պատանիներ կերտում են իրենց հուսալի ապագան: Նրանցից ոմանք արդեն բարձր աշխատավարձերով ընդգրկված են արտադրական ծրագրերում»,-ներկայացրեց Տիգրան Բաղիյանը:

Մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր աջակցությունը Գեղարքունիքի մարզում կրթական այս կարեւոր ծրագրի արմատավորման ու զարգացման համար: «Մենք կաշխատենք համատեղ, կկարգավորենք ի հայտ եկած բոլոր խնդիրները, կաջակցենք մեր լիազորությունների եւ հնարավորությունների շրջանակներում՝ ներգրավելով նաեւ բարերարների եւ համայնքների միջոցները, որպեսզի ստանանք սպասված արդյունքը: Կանենք հնարավորը, որպեսզի ուսումնական ծրագրերում ընդգրկվեն մարզի բոլոր տարածաշրջանների դպրոցականները: Դրա համար մենք պետք է մեր ծրագրերը կազմենք՝ ելնելով աշխարհագրական, տրանսպորտային, ժողովրդագրական ու մի շարք այլ գործոններից: Մեզ մնում է ոչ միայն ողջունել ձեր նախաձեռնությունն ու ծրագրերը, այլ նաեւ համատեղ ուժերով առաջ շարժվել»,- նշել է մարզպետ Գնել Սանոսյանը:

Տպել
585 դիտում

Չգնահատված հանճարներն ու սադրիչները երկրորդ ճակատ են բացել իշխանության դեմ. Լեւոն Տեր-Պետրոսյան

56 նոր պլանշետ է տրամադրվել Լոռու մարզին հեռավար դասապրոցեսն անխափան իրականացնելու նպատակով

Լրատվական կայքերում վիճակաղերի գովազդն իրականացնել 21։00-ից մինչեւ 06։00-ն․ ֆինանսների նախարարության նախագիծը

Աշխարհում մնացել է 18 պետություն, որտեղ պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի որեւէ դեպք

Գեղարքունիքի մարզի որոշ համայնքների աղբավայրերում կատարվում են հողածածկման աշխատանքներ

56 համակարգչային տեխնիկա է հատկացվել Արմավիրի սոցիալապես խոցելի խմբերում գտնվող ընտանիքների երեխաներին

Կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացվել. ՊՆ

Առաջարկվում է մի շարք գետերում արգելել փոքր հիդրոէլեկտրոկայաններ կառուցել

Հայաստանում հնարավոր է մեկ-երկու շաբաթում տասնյակ հազարավոր թեստեր արտադրել․ Արսեն Առաքելյան

Րոպեներ առաջ ՀՀ է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը. Շուշան Ստեփանյան

Մոսկվա-Երեւան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով վարակված Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին մաղթել է շուտափույթ ապաքինում

Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ նկատվել է ազատազրկման մակարդակի ամենամեծ նվազումը՝ 36%. Ռուստամ Բադասյան

Որոշ խախտումներ արձանագրվել են, մեր թիմը եւս դժգոհություն է ունեցել. Ա. Հարությունյանը՝ ԱՀ-ում ընտրական իրավիճակի մասին

Արցախի ԿԸՀ-ն բաշխել է պատգամավորական մանդատները եւ նախագահական ընտրությունների 2-րդ փուլի օր նշանակել

Անցկացվել են մարտավարական-մասնագիտական վարժանքներ. ՊՆ

Մխիթարյանի նախկին թիմն ամենաշատ գումար կորցրած ֆուտբոլային թիմը կլինի Անգլիայում

Անդրեա Բոչելին Զատիկի օրը համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ

Արցախում արհեստական կամ սպեկուլյատիվ գնաճ չկա. պետնախարար

Երկրպագուները Քիմ Քարդաշյանին խիստ մեղադրել են նոր օծանելիքի վաճառք սկսելու համար. նրան անզգամ են համարում