ԱԱԾ-ում հանդիսավորությամբ նշվել է ՀՀ անվտանգության մարմինների աշխատակցի մասնագիտական տոնը

20/12/2019 schedule11:25

Դեկտեմբերի 19-ին Հայաստանի անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Հանդիսավոր նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բացման խոսքով հանդես է եկել ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը. «Թույլ տվեք նկատել, որ այս տոնը հիրավի առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մյուս բոլոր տոների շարքում: Սա պետական մտածելակերպի, հայ ժողովրդին ու հայոց պետությանն անսահման նվիրվածության, նրանց շահն անձնականից գերադասելու, նրանց անվտանգության համար օրնիբուն աշխատող մարդկային տեսակի, պատվի տոնն է: Հայաստանի անվտանգության մարմինները պատմության ընթացքում անցել են բազմաթիվ վայրիվերումներով: Եվ կրկնակի ուրախալի է, որ այսօր մենք դիմավորում ենք մեր մասնագիտական տոնը հայոց պետության վերելքի և հզորացման պայմաններում»:

Է. Մարտիրոսյանը հավելել է նաև. «Ժամանակն է, որ բոլորը հասկանան՝ Հայաստանն այլևս մի պետություն է, որը թույլ չի տա իր ներքին և արտաքին անվտանգության շահերի նկատմամբ անպատիժ ոտնձգություններ: Այս պնդման հիմքում մեր ժողովրդի վճռականությունն է՝ տեր կանգնելու իր պետությանը, ինչպես նաև ժողովրդի կողմից ընտրված ղեկավարության քաղաքական կամքը: Այս համատեքստում կուզենայի նշել, որ Ազգային անվտանգության ծառայությունը և նրա ղեկավարությունը ջանք չի խնայելու համակարգում ընթացող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու գործում»:

Մասնագիտական տոնի կապակցությամբ անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ես՝ որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, թե ես՝ որպես վարչապետ, որքանով եմ վստահում ԱԱԾ-ին, այն ԱԱԾ-ին, որը գործել է նաև այն ժամանակներում, երբ ես եղել եմ ընդդիմադիր քաղաքական գործիչ, դրանից առաջ՝ քաղբանտարկյալի կարգավիճակում: Նույնիսկ այն ժամանակներում ԱԱԾ-ն՝ իր գործունեության հասկանալի նրբություններով, առնվազն գործունեության այն հատվածում, որի մասին ես կարող եմ խոսել, երբեք չի անցել այն կարմիր գծերը, որոնք ընդհանրապես կարող են գոյություն ունենալ հանրային հարաբերություններում։ Եվ ես նաև այդ պատճառով, նաև այսօր, որպես ՀՀ վարչապետ, վստահում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև դա նաև իմ պատկերացումն է, որ ԱԱԾ-ն չպիտի լինի որևէ իշխանության գործունեության համատեքստում տեղավորվող ծառայություն»:

ՀՀ նախագահի հրամանագրերով և վարչապետի որոշումներով ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ԱԱԾ մի շարք աշխատակիցներ արժանացել են պետական պարգևների, շնորհակալագրերի և հուշամեդալների: Ն. Փաշինյանի կողմից երջանկահիշատակ հետախույզ Գոհար Վարդանյանն անվտանգության մարմիններում երկարամյա գործունեության, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար հետմահու պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ աշխատակիցներին շնորհավորեցին և գերատեսչական պարգևներ փոխանցեցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Արցախի ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամաններով համակարգի մի շարք աշխատակիցներ ևս պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով։

Տպել
1134 դիտում

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց ծխից 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ