«Գյումրու ծննդատունը կարող է փակվել ցանկացած պահի». Արսեն Թորոսյան

Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր այցելել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ի թիվս այլ հարցերի, օրակարգում էր նաեւ Գյումրու ծննդատան հնարավոր փակման խնդիրը: Հնարավո՞ր է, որ Վարդան Սրմաքեշի ֆինանսավորմամբ կառուցվելիք նոր ծննդատան շահագործումից հետո Գյումրու ծննդատունն իսկապես փակվի: Արսեն Թորոսյանն ասաց, պարզ պատահականություն է, որ մինչեւ օրս Գյումրու ծննդատունը գոյատեւում է:  

«Ես վստահ չեմ, որ Գյումրու ծննդատունը մինչեւ էդ շենքի բացումը կգոյատեւի, որովհետեւ արդեն մինչեւ 100 մլն պարտք ունի, եթե պարտքատերերը սկսեն սնանկացման գործընթաց, ապա կարող է այն փակվել ցանկացած օր»:

Գյումրու ծննդատան փակման մասին խոսակցությունները, փաստորեն անցնում են իրականացման փուլին: Նախարարն ասաց, որպեսզի այն անցավ լինի եւ բուժաշխատողների համար եւ բոլորի, առաջարկել են գործընթացի իրականացման իրենց  ծրագիրը, որը հավանության չի արժանացել ոչ Շիրակի մարզպետարանի, ոչ Գյումրու ծննդատան ղեկավարության կողմից:

«Մենք առաջարկել ենք հետեւյալ. անձնակազմի այն հատվածին, որն իրոք բուժօգնություն է մատուցում եւ ուռճացված չէ, տեղավորենք մարզային այլ բուժհաստատություններում, Գյումրու Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցում, Ախուրյանի հիվանդանոցում, եւ դրանով նաեւ ընդունվող ծնունդներն էլ  կտեղափոխվեին մի մասը Ախուրյան, մի մասը Գյումրի, իսկ շենքը կհանձնվեր պետգույք: Եվ փաստացի ծառայությունը կշարունակվեր, եւ այն ավելի որակով կմատուցվեր»:

Նախարար Թորոսյանն ասաց իրենց առաջնային նպատակը որակյալ ծառայության մատուցումն է, եւ շենքային պայմանների հզորացումը: Այս համատեքստում էլ արդեն նախարարությունն ունի որոշում: «Մենք էս պահին իրավաբանական անձերի մասին չենք խոսում, բայց առնվազն շենքի եւ հզորությունների զարգացումը պետք է լինի արդեն գործող որեւէ բուժհաստատության կազմում, եւ քննարկումներից հետո որոշվել է, որ դա պետք է լինի Մոր եւ մանկան Ավստրիական հիվանդանոցում»,-տեղեկացրեց Արսեն Թորոսյանը:

Նոր կառուցվելիքն արդյո՞ք  կրկին հանդիսանալու է Ավստրիական մանկական հիվանդանոցի մի մասը, քանի որ հենց այդ տարածքում է  շենքը լինելու: Արսեն Թորոսյանն ասաց առաջիկայում այդ հատվածը կդառնա փոքրիկ բժշկական քաղաք, բոլոր հնարավոր ծառայությունները կլինեն հասանելի նույն վայրում, նույն պահին: «Ապագայում այստեղ կձեւավորվի փոքրիկ բժշկական քաղաք, ու ճիշտ կլինի, որ բոլորը միասին լինեն մեկ իրավաբանական անձ, էս դեպքում կարեւոր հարցեր են լուծվում: Օրինակ գնումների գործընթացում ավելի էժան ձեռք կբերեն ամեն ինչ, որովհետեւ միանգամից շատ կգնեն, մեկ հաշվապահ կպահեն, մեկ տնտեսվար  կպահեն, մեկ տնօրեն: Տարվա վերջում էլ կարող է պարզվի, որ 30 մլն էկանոմիա ես արել, իսկ էդ 30 մլն դրամով կարելի է գնել մի նոր սոնոգրաֆիկ ապարատ»:

Ի՞նչ վստահություն ունեն Վարդան Սրմաքեշի նկատմամբ, որի ֆինանսավորմամբ է 2020 թվականից Գյումրիում մեկնարկելու ծննդատան կառուցումը, հաշվի առնելով հանգամանքը, որ Գյումրիի «Սասստեքս» կարի ֆաբրիկան եւս Սրմաքեշի նախագիծն էր: Նախարարն ասաց ֆինանսական հարցերի մեջ շատ չեն խորանում, բայց վստահությունը մեծ է:

Տպել
2074 դիտում

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը․ Հաջիև

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել