Մեծ Սեպասարում երկու երեխաների 27-ամյա մայրն ինքնասպան է եղել

Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղում երեկ՝ դեկտեմբերի 21-ին, նույն գյուղի բնակչուհի Գայանե Պողոսյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Եւ Աշոցքի համայքնապետ Կարեն Մանուկյանը, եւ Մեծ Սեպասարի վարչական ղեկավար Նորիկ Սահակյանը ՀԺ-ի հետ զրույցում ասացին, որ Գայանեի այդ քայլի պատճառը ընտանեկան խնդիրներն են:  

Նա ամուսնացած է եղել Թեղուտում, սակայն մոտ երկու ամիս առաջ ամուսինն անսպասելի կնոջը բերել, Մեծ Սեպասարի կենտրոնում իջեցրել, հեռացել էր, իսկ երեխաներին չէր տվել Գայանեին: «Երեխաներից հեռու լինելու փաստը կնոջը ծայրահեղ սթրեսի մեջ էր գցել, ահավոր ընկճված էր»,-զրույցի ընթացքում ասաց Աշոցքի համայնքապետը:

Գայանեն երկու երեխա ուներ, մեկը մանկապարտեզահասակ է, մոտ 3 տարեկան, մյուսը սովորում է 3-րդ դասարանում: Վերջին անգամ 10 օր առաջ էր Գայանեն գնացել Թեղուտ՝ երեխաներին տեսնելու նպատակով: «Տուն չի գնացել, երեւի չի կարողացել էլի, գնացել է դպրոց, երեխուն կանչել է, դասարանից դուրս է եկել, մորը տեսել է, առաջ չի գնացել, փախել է: Եսիմ ինչեր են երեխուն ըսել մոր համար, որ ըդպես է իրան պահել: Գայանեն իրա երեխեքին շատ կսիրեր, ու հենց երեխու էդ քայլն էլ իրան ստիպեց էս քայլին էրտալ: Ինքը մտածել է, որ վերջ, կորցնում է երեխաներին: Ահավոր բան էղավ: Սենյակի մեջը տուկի թելով կախվել է»,-պատմեց Մեծ Սեպասարի վարչական ղեկավարը:

Այն, որ Գայանեն կգնա ինքնասպանության, կանխատեսելի չի եղել: Վարչական ղեկավարն ասաց, երեխաների համար Ամանորի գեղեցիկ պարկեր էր գնել, պատրաստվում էր դիմել դատարան, որ օրինական ամուսնալուծվեր, երեխաներին ետ վերցներ ամուսնուց: «Իրա միակն նպատակն ու ձգտումն էդ երեխեքն էին, կըսեր ուրիշ բան չեմ ուզե, մենակ հետն էղնին: Իրան ուրիշ բան պետք չէր, մենակ իրա երեխեքը»:

Թե ինչպե՞ս է Մեծ Սեպասարում ապրած Գայանեն ծանոթացել թեղուտցի ամուսնու հետ, համայնքի վարչական ղեկավարը չգիտեր, բայց ասաց վերջին շրջանում միշտ անհաշտ են եղել: Անընդհատ հարազատ-բարեկամների օգնությամբ փորձ է արվել էդ խնդիրը կարգավորել:

Հայրական տանը Գայանեն ապրել է մոր եւ խորթ հոր հետ: Անհաշտություն չեն ունեցել: Ուղղակի աղջիկն ահավոր ընկճված է եղել: Գայանեն մոր միակ զավակն էր, քույր կամ եղբայր չուներ: Կրթություն չուներ, դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել էր, հիմնականում ընտանիքի հետ գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում: «Ուրախ, խելացի, կենսասեր աղջիկ էր»,-ասաց Մեծ Սեպասարի վարչական ղեկավարը:

Արմենուհի Մինասյան

Տպել
17476 դիտում

Հայաստանի հումանիտար առաքելության խմբի ականազերծած տարածքները հանձնվել են Հալեպի իշխանություններին

Հոլիվուդյան աստղերը տարիներ առաջ և այսօր. նրանց դեմ ժամանակն անզոր է (լուսանկարներ)

Կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

Հրդեհ Զանգակատուն գյուղում

ԿԽՄԿ-ն ջանքեր է գործադրում գերեվարված զինծառայողների և պատանդառված քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի համար

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում ստորագրվել է ևս 6 մանկապարտեզի հիմնանորոգման պայմանագիր (տեսանյութ)

33 տնտեսվարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն. ՍԱՏՄ

Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2227 քաղաքացի

Գեղարքունիքի 4 համայնքում նշանակվել են համայնքների ղեկավարների պաշտոնակատարներ

Տարեվերջին տնտեսական համագործակցություն կհաստատվի Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև

STARMUS-ը երիտասարդներին քաջալերելու լավագույն ձևն է. ներկայացվել է STARMUS 6-րդ փառատոնը (տեսանյութ)

Այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ. ԱԳՆ

Հայաստանի գինու գործարանները հիմնված են ավանդույթների և հայկականության պահպանման վրա (տեսանյութ)

Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը կտեղեկացնի. Պեսկով

44 անշարժ գույք, 1 մլրդ դրամ, 15 ընկերությունում բաժնեմաս․ ինչ ունեցվածք ունի Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը

ԱՆ ենթակայության կազմակերպությունների 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել են

«Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում ՀՀ նախագահը զրուցել Ռոմանո Պրոդիի հետ

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-6 աստիճանով. սպասվում են տեղումներ

Միջանցքի հարց օրակարգում չկա. Ալիևը դարձել է իր խոստումների գերին

Վաղը օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր

Այս գագաթնաժողովը ապագայի մասին է. ՀՀ նախագահը՝ Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին (տեսանյութ)

Թուրքիան սկսել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգը

Ոստիկնները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Աթենքից ժամանած բժիշկը հետազոտություններ կիրականացնի

Գանձաքար համայնքում ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 124 վարակակիր. 14-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Իմ քաղաքի բնակիչներին օգտակար լինելու առաքելության ավարտից հետո քաղաքականության մեջ էլ չեմ լինի․ Դիանա Գասպարյան

Երբ մոդելավորում ենք աշխարհը, սկսում ենք ավելի լավ ճանաչել այն. վարչապետը մասնակցել է «Մտքերի հայկական գագաթնաժողովին»

Երևանում ևս 6 մանկապարտեզ կհիմնանորոգվեն. Հայկ Մարությանը ստորագրել է պայմանագրերը (տեսանյութ)

Առաջիկա օրերին Երևանի Արաբկիր վարչական շրջանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, գրանցվել է 31 մահ

Երևանի 17-ամյա բնակիչն իր վարած մեքենայով բախվել է կայանված 8 մեքենայի

Արտակ Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներ է ունեցել համայնքային հոգևոր առաջնորդների, Հայ դատի անդամների հետ

Ջերմուկում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ. ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է

Երևանի Արցախի պողոտայում մեքենա է հրդեհվել

Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 26-ն է. ԿԳՄՍՆ

Այս շաբաթ Երևանում իրականացվել է 2830 ստուգայց, արձանագրվել՝ 184 խախտում. ԱԱՏՄ