Կարինեն հիանալի ղեկավար է, բայց արտիստ չէ. Օրբելյանը շարունակում է կարծել, որ իրեն պետք է վերականգնել տնօրենի պաշտոնում

Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն այսօր ամփոփեց տարին: Թատրոնն այդպես էլ նոր տնօրեն չունեցավ: Տնօրենի պաշտոնակատար կշարունակի մնալ Կարինե Կիրակոսյանը, մինչեւ հայտնի դառնա, թե դատարանում ինչ կորոշվի: Մարտի 29-ից Կ. Օրբելյանն ազատվել էր թատրոնի տնօրենի պաշտոնից (որը համատեղում էր գեղարվեստական ղեկավարի կարգավիճակի հետ) եւ իրեն պաշտոնից հեռացնելու համար դատի էր տվել մշակույթի նախարարությանը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարել էր Օրբելյանի հայցը, բայց մշակույթի նախարարության իրավահաջորդ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը բողոքարկել է դատարանի վճիռը:

Պարո՛ն Օրբելյան, այս տարի կարծես թե սովորականից ավելի շատ էին իրադարձությունները թատրոնի ներսում. ընդհանուր առմամբ տարին հաջողված համարո՞ւմ եք, թատրոնի առաջխաղացումն ինչպիսի՞ն է:

- Սպասումների տարի էր: Մենք սպասում էինք, թե ինչ կլինի: Երբ չկա կայունություն ղեկավարությունում, բնական է, հնարավոր չէ պլանավորել երկարաժամկետ ծրագրեր: Նման իրավիճակում մենք արել ենք այն, ինչ կարողացել ենք: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ ենք արել: Ես իրականացրել եմ բոլոր իմ պարտականությունները: Ափսոս, որ չհասցրինք ավելին անել: Եթե չլինեին որոշ հանգամանքներ, գուցե ավելի շատ հասցնեինք:

Փաստորեն օպերային թատրոնն այս տարին փակեց առանց տնօրեն ունենալու:

- Փաստորեն, այո՛:

Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ձեզ մշակույթի նախկին նախարարն ու փոխնախարարն էին ազատել: Այժմ ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները նոր նախարարի ու մշակույթի գծով փոխնախարարի հետ:

-Կարծում եմ՝ լավ են, բայց հանդիպումները սահմանափակ են: Իսկ այնպես, երբ հանդիպում ենք, շատ հաճելի եւ արդյունավետ է անցնում:

Այդ հանդիպումների ընթացքում Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնի հետ կապված զրույցներ ունեցե՞լ եք, ի՞նչ են նրանք ասում:

-Կարծես թե նրանք բոլորը կողմ են, տեսնենք՝ ինչպես կստացվի: Ես դատը շահել եմ, հիմա իրենք բողոքարկել են: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Դուք հիմա է՞լ եք ցանկանում նորից վերադառնալ այդ պաշտոնին, թե՞ տնօրենի պաշտոնակատար Կարինե Կիրակոսյանը կարողանում է գոհացնել իր աշխատանքով:

- Այո՛, Կարինեն գլուխ հանում է այդ աշխատանքից, բայց նա թատրոնի տնօրեն չէ, եւ իրեն բոլորովին չի հետաքրքրում այդ պաշտոնը:

- Բայց այսպես դուք ավելի շատ ժամանակ չե՞ք ունենում՝ թե՛ ձեր հյուրախաղերի, թե՛ գեղարվեստական ղեկավարի աշխատանքը կատարելու համար:

- Չեմ կարծում, թե չէի հասցնում, երբ երկու պարտականություն ունեի: Մի բան է զբաղեցնել գեղղեկավարի պաշտոնը, մեկ այլ բան՝ երբ դու պատասխանատվություն ես կրում ամեն ինչի համար: Այս դեպքում թե՛ հյուրախաղերի, թե՛ գումարների եւ թե՛ հովանավորներ գտնելու գործում մեծ նշանակություն է ունենում տնօրենի անձը, իսկ տնօրենը պետք է լինի հայտնի: Կարինեն հիանալի ղեկավար է, նա կարողանում է տնօրենի աշխատանքն իրականացնել, բայց նա արտիստ չէ:

Տպել
1763 դիտում

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)

15 օրվա ընթացքում վճարելու դեպքում տուգանքը կնվազի 30 տոկոսով․ երբ կսկի գործել համակարգը

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը

Որևէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները անհիմն և արհեստածին են․ ԱԳՆ խոսնակը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպման մասին

Իրավիճակը հասարակներից չէ, մինչև ապրիլի 5-ը վտանգն առկախված է, ներքին առումով ևս հանգիստ չէ. Հարություն Մկրտչյան