Լեփ-լեցուն դահլիճում անգամ կանգնելու համար էին պատրաստ վճարել. ֆիլհարմոնիկի համերգն աննախադեպ է անցել

Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգն աննախադեպ է անցել: Համերգը տեղի է ունեցել համաշխարհային մեծության աստղ դաշնակահարուհի Խատիա Բունիաթիշվիլու նվագակցությամբ: Լեփ լեցուն դահլիճում անգամ կանգնելու համար են մարդիկ պատրատ եղել վճարել:

ՀԱՖՆ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հանդիսատեսի նման արձագանքը բնական էր ու սպասելի. «Այդ մեծության աստղ էր եկել՝ Խատիա Բունիաթիշվիլին, նա նվագախմբի հետ մի քանի փորձ է ունեցել եւ հրաշալի տպավորություններ է ստացել: Հրաշալի համերգ եղավ, շատ մեծ օվացիաներ, հանդիսատեսը երաժիշտներին բաց չէր թողնում»:

Համերգի ընթացքում հնչել է նաեւ Կոմիտասի «Շուշի» ստեղծագործությունը, որը, մեր զրուցակցի գնահատմամբ, կատարել են աննկարագրելի նրբագեղ: Վրացուհի դաշնակահարն ասել է, որ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի մեջ շատ մեծ տաղանդ կա, բոլորը պրոֆեսիոնալներ են, որոնք անմիապես զգում են սոլիստին եւ դիրիժորին:

Մոտ երկու ժամ տեւողությամբ համերգից հետո Խատիան շփվել է հանդիսատեսի հետ, նկարվել եւ ստորագրություններ թողել նրանց: «Երկու ժամից ավելի էլ մարդկանց հոսքը չէր դադարում հյուրերի սրահ, որտեղ համերգից հետո նստած էր Խատիան»,-ասաց Աստղիկ Դալլաքյանը:

Հատուկ համերգի համար Երեւան են ժամանել են մարդիկ Վրաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքացներից եւ եվրոպական երկրներից: Տոմսերի արժեքը սկսվել է 3 հազար դրամից առավելագույնը 20 հազարի: Կազմակերպիչների խոսքով՝ մարդիկ են եղել, որոնք իրենց դրական տպավորությունից ոգեւորված ասել են, որ նույնիսկ եթե տոմսերը կրկնակի թանկ լինեին, իրենք միեւնույնն է կգնեին:

«Բունիաթիշվիլին բացառիկ մենակատար է, որի հետ ներկայացվեց Ռախմանինովի թիվ 2 դաշնամուրային կոնցերտը, իսկ համերգի երկրորդ բաժնում` Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» ստեղծագործությունը»,- ասաց նա:

Դեկտեմբերի 23-ին կայացած համերգով ավարտեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի 2019 թվականի համերգային տարին:

Տպել
5626 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է