Գուցե եւ կա նպատակահարմարություն զինծառայողների խոսակցությունները վերահսկելու. Ջամալյանը՝ ՊՆ-ի նախագծի մասին

Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է ռազմական ոստիկանությանը օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու իրավունք տալ:

Նախարարության կարծիքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերում ժամկետային եւ պայմանագրային պարտադիր զինծառայողների կողմից նախապատրաստվող ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկությունների (այդ թվում՝ հետախուզական) ձեռքբերման արդյունավետությունը բարձրացնելու հանգամանքով:

Հաշվի առնելով, որ պաշտպանության նախարարն արդեն հաստատել է ՀՀ զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը, եւ որ վերը նշված օպերատիվ հետախուզական միջոցառումն անհրաժեշտ է անցկացնել ոչ միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության մեջ, այլ նաեւ մինչ նման կասկածների ի հայտ գալը՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման եւ խափանման փուլերում, ուստի օրենքի նախագծի ընդունումը կհանգեցնի Զինված ուժերի բարձր պատրաստականությանը եւ Զինված ուժերում հանցագործությունների նվազմանը:

«Ներկա իրավիճակում, որը պայմանավորված է տարածքային բարդ իրավիճակով եւ ահագնացող սպառնալիքով, անհրաժեշտ է ժամանակին պատրաստ լինել հնարավոր հակաիրավական դրսեւորումներին»,- նշված է նախագծում: Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ հակաիրավական վարքագիծ ունեցող անձինք ավելի շատ ուժեր եւ միջոցներ են ներգրավում՝ իրենց հանցավոր մտահղացումները կյանքի կոչելու համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ժամանակին եւ համաչափ արձագանքել վերոհիշյալ մարտահրավերներին:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նախագծին ծանոթ չէ, սակայն օպերատիվ հնարավորություններն ավելի ընդլայնելու առումով գուցե եւ կա նպատակահարմարություն խոսակցությունները վերահսկելու:

«Առաջնագծում հեռախոսների օգտագործումը միշտ խնդրահարույց է եղել: Անգամ արտակարգ պատահարներ են գրանցվել նախկինում: Օրինակ՝ ադրբեջանական դիպուկահարը կարողացել է ըստ խոսակցության գաղտնալսման՝ տեղորոշել, դարանակալել եւ խոցել: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախկինում արգելված է եղել հեռախոս օգտագործելը: Ի դեպ, ասեմ, որ Ադրբեջանում շատ խիստ է այս առումով: Բջջային հեռախոսների օգտագործումը զինծառայողների կողմից կատեգորիկ արգելված է, եւ վերջ՝ ինֆորմացիայի արտահոսքը բացառելու համար»,- ասաց Ջամալյանը: Հարցին՝ այսինքն՝ սխա՞լ է բանակում հեռախոսի օգտագործումը թույլատրելը, Ջամալյանը պատասխանեց. «Գործնական առումով հեռախոսի արգելքը կյանքի կոչելը բարդ է հիմա: Հսկելը, որ ոչ ոք հեռախոս չունենա, բարդ է եղել»:

Ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցն էլ կարծում է, որ եթե քաղաքացիական անձանց հեռախոսներն է հնարավոր լսել, ապա ոչ մի արտառոց բան չկա զինվորականների հեռախոսները լսելու մեջ: «Այսօր զինվորականների համար հեռախոսի օգտագործումը խնդրահարույց է: Ես անձամբ դեմ եմ եղել, որ Զինված ուժերում թույլատրվի հեռախոսների օգտագործումը՝ ելնելով անվտանգության հարցերից: Շատ դեպքերում եմ ասել, որ բոլոր օրենքները ճիշտ են, սխալը գալիս է նրանից, թե այդ օրենքներն ինչպես են կիրառվում կամ ինչպես չեն կիրառվում»:

Հարցին՝ նորմա՞լ է, որ ՌՈ-ն լսի, թե զինծառայողն ինչ է խոսում իր ծնողի հետ, փորձագետը պատասխանեց. «Խորհրդային բանակում, երբ զինծառայողները նամակ էին գրում իրենց ծնողներին, հրամանատարները բացում կարդում էին, որովհետեւ խնդիր կա: Մարդը կարող է չիմանալով, չհասկանալով, որ գաղտնիքի մասին է խոսում՝ դրա մասին արտահայտվի: Հիմա նույնը հեռախոսներին է վերաբերում: Ասենք, զինվորը զանգում, ասում է՝ մա՛մ, մենք վաղը գնում ենք այսինչ տեղը, ինքը գաղտնիք է հայտնում: Եթե այս միջոցառումն ուղղված է պետության անվտանգությունն ապահովելուն, միանշանակ կողմ եմ: Քաղաքացիական հասարակության համար այս օրենքն ընդունվելուց հետո տրամաբանորեն այն պետք է շարունակություն ունենար եւ հասներ բանակին»:

Նրա կարծիքով՝ եթե նախագիծն իր նպատակին ծառայի, ապա կազդի նաեւ ներքին խնդիրների նվազմանը, քանի որ շատ հարցեր հենց հեռախոսով են քննարկվում:

Պետրոսյանցի խոսքով՝ կան նաեւ մարդու անձնական գաղտնիքներ, եւ պետք է հասկանալ այն սահմանը, թե ինչն է լսվելու, ինչը՝ չէ. «Եթե սա ուղղված է նրան, որպեսզի կարողանան որոշակի պաշտոններ զբաղեցնող մարդկանց գաղտնալսել, հետո նրանց խոսակցությունները ինչ-որ բանի համար օգտագործել, դա արդեն նորմալ չէ»:

Հարցին՝ այսինքն՝ նախագիծը նաեւ բացասակա՞ն կողմեր ունի, փորձագետը պատասխանեց. «Հիմնավորման մեջ նշված է, որ նույնիսկ այն դեպքում գաղտնալսում իրականացնել, երբ առկա չեն հիմքեր, հենց այստեղ է առաջանում հարցը: Այսինքն՝ ստացվում է, որ ցանկացածին կարող են գաղտնալսել՝ առանց որեւէ հիմք ունենալու: Եթե կան հիմքեր ինչ-որ բան գաղտնալսելու, ես համաձայն եմ, թող գաղտնալսեն: Բայց ցանկացած անձի գաղտնալսելը սխալ է»:

Տպել
865 դիտում

ՀԿԵ-ն շարունակում է ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի

Պարո՛ն նախարար, եթե ձեր սխալները դնեմ ֆեյսբուքյան քվեարկության, հետեւանքները ձեզ հաճույք չեն պարգեւի. Լուսինե Բադալյան

Պաշտոնական տվյալներով՝ մինչ այս Իտալիայում գտնվող մեկ հայ է վարակվել կորոնավիրուսով․ փոխնախարար

Հայաստան վերադառնալու համար կան 3 օբյեկտիվ դժվարություններ․ Ավետ Ադոնց

Ոստիկանները թույլ չեն տալիս, որ 3 հոգուց ավելի ընտրողներ մուտք գործեն Արցախի ընտրատեղամասեր. ՀՀ ԱԺ պատգամավորներ

Մնա տանը, վճարիր և փոխացիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

Սիրիայում հայ առաքելության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 1169 սիրիացու. ականազերծվել է 19697 քմ տարածք

Հայտնի է Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով առաջին դատական նիստի օրը

Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացման բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ. վարչապետը՝ Կաոլիի մասին

Կառավարության փաթեթը ոնց որ «ֆորդ բոյար»-ը լինի՝ 10 փուլ պետք է անցնես, որ հասնես բարիքի․ Էդմոն Մարուքյան

Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը Բակո Սահակյանի եւ նրա նեղ շրջապատի վրա է. Հայկ Խանումյանը կատարեց իր ընտրությունը

Առողջապահության նախարարությունը համալրվելու է 100 շնչառական նոր սարքով, 60 հազար թեստերով

Սլովակիայի ամենահայտնի ֆուտբոլային թիմերից մեկը լուծարվում է. այնտեղ է խաղում Վահան Բիչախչյանը

Պետք է ջանքեր գործադրել՝ համոզելու քաղաքացիներին, թե ինչու է անհրաժեշտ իրավունքների որոշ սահմանափակում․ Ռուստամ Բադասյան

Հնդկաստանից հատուկ չվերթով Կալկաթայի Հայոց ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)

Մանվել Գրիգորյանը տանն է, բայց վիճակը շարունակվում է գնահատվել շատ վատ. պաշտպան

Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի

Շուշիի քրեակատարողական հիմնարկում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11:00-ին