Հեղափոխությունը երկար պատմություն է, բայց այդ րոպեն կյանքումս չեմ մոռանա. Ժիրայր Բաբազյան

26/12/2019 schedule14:00

Երջանկությունը հաճույքի և ուրախության հետևից գնալը չէ: Հաճելի պահերի ապրումն անպայմանորեն երջանկություն չէ: Երջանկությունը բավարարումն է, որ ապրում ես քո սիրած միջավայրում, քեզ սիրելի մարդկանց հետ, քո սիրած գործն ես անում և հասնում ես նրան, որ կարողանում ես սիրածդ աշխատանքով ապրել: Իմ ցանկություններից ու նպատակներից մեկը՝ իմ հավանած միտքը, ուրախությունը, հումորը ուրիշի հետ կիսելն է: Եվ այս ցանկությունը կապ ունի իմ մասնագիտության հետ, որովհետև արտիստը ծափահարությունների համար չէ, որ բեմ է բարձրանում, այլ` մի պատմությամբ, մի ապրումով մարդկանց հետ կիսվելու համար: Անել այն, ինչ իսկապես ուզում ես և ուրախացնել քո շրջապատին, կիսվել ունեցածովդ ուրիշների հետ՝ ուրիշ երջանկություն չեմ պատկերացնում: Երջանկությունը կորցնելու վտանգը միշտ կա, և, ցավոք, կորցնելուց հետո ավելի շատ ես հասկանում ունեցածիդ արժեքը:

Ժիրայր Բաբազյան, դերասան, բեմադրիչ

Անձնական երջանկություն

Երջանկության մասին մտածելիս մանկության և պատանեկության մասին հիշողություններ են գալիս: Գուցե այն ժամանակ քչով երջանկանալու ունակությունը կար, քան երբ հասունանում ենք և բարդ բաներ ենք որոնում երջանկանալու համար: Ես Եգիպտոսում եմ ծնվել, և մեր ընտանիքի ամենօրյա ապրելակերպը շատ կապված էր համայնքի՝ դպրոցի, եկեղեցու, հատկապես՝ միության ակումբի հետ, որտեղ հավաքվում էին գեղարվեստական, սպորտի և այլ ուղղության ակումբներ: Ստացվում էր, որ համայնքի մեջ համայնքներ կային՝ կուսակցական և տարբեր հետաքրքրություններով ու նախապատվություններով պայմանավորված: Իմ մեծ ծնողները և ծնողները՝ ողջ ընտանիքս, Գեղարվեստասիրաց միության անդամներ էին: Ի դեպ, Գեղարվեստասիրաց միության հիմնադիր-անդամներից էր Վահան Թեքեյանը: Դա շատ հետաքրքիր վայր էր, և մեր ընտանիքը գրեթե ամեն երեկո այնտեղ էր, որտեղ հավաքվում էր ինտելեկտուալ և արտիստիկ մի շրջանակ: Մի անգամ ինձ հարցրին, թե ո՞րն է իմ ծննդավայրը, որին կարոտում եմ. մտածեցի և չկարողացա ասել, թե Եգիպտոսն է, և հասկացա, որ իմ ծննդավայրը այդ փոքրիկ կենտրոնն էր՝ Գեղարվեստասիրաց միությունը. այն մեր հայրենիքն էր դարձել: Ես հինգ տարի ուսանեցի Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, հետո՝ Երևանի Թատերական ինստիտուտում. այն պահն եմ հիշում, որ վերջին քննությունը հանձնում էի և պիտի օդանավով վերադառնայի Կահիրե: Երբ հասնում էի, պայուսակներս թողնում էի տանն ու անմիջապես վազում ակումբ. դա երջանկագույն պահ էր, ասես, մեռնում էի կարոտից: Հետագայում, երբ մեծացան հետաքրքրություններս, երբ արդեն պրոֆեսիոնալ թատերական շրջանակների մեջ էի, այդպես չէի տենչում ակումբը: Բայց երբեք չեմ մոռանա, թե ինչպիսի երջանկությամբ վազեցի ակումբ: Այդ ժամանակ ինձ թվում էր, թե ակումբը հավիտյան կլինի առաջնայինը իմ կյանքում՝ այնտեղ պիտի շարունակեմ աշխատել և այնտեղ էլ կմեռնեմ: Ամառային արձակուրդներն եմ հիշում. մի չնաշխարհիկ վայր կա Եգիպտոսում, որ Ալեքսանդրիայից դեպի Արևմուտք գնալու ճանապարհին է՝ շատ մոտ Լիբիայի սահմանին, որտեղ այնպիսի ծովափ կա՝ աշխարհում նմանը չունեցող: Ավտոբուսով էինք գնում՝ անապատի կողքով: Շուրջ բոլորդ անապատ, անապատ... Բարձրանում էիր փոքրիկ բլուրը, ու հանկարծ բացվում էր այդ ծովափը. ամայի տեղ էր՝ ալյուրի նման սպիտակ-սպիտակ ավազ և կապույտ, թափանցիկ ջուր, այնքան գեղեցիկ, ասես, բացիկի պատկեր էր, սուտ էր, իրականություն չէր: Մարսա Մաթրուհ էր կոչվում այդ ծովափը: Ի՜նչ երջանկություն էր այնտեղ գնալը:

Մասնագիտական երջանկություն

Իմ կարիերայի առաջին մի քանի տարիներին խաղացած փոքրիկ թատերական խմբակներից մինչև բարձրագույն պրոֆեսիոնալ թատրոնները, որտեղ առիթ եմ ունեցել խաղալու կամ բեմադրելու, բոլոր դեպքերում էլ երջանիկ եմ զգացել: Կարևոր չէր, թե որտեղ էր: Ես հասկացա, որ գործիս մեջ երջանկությունը ինչ-որ տեղ հասնելը չէր, կոչումների և մեդալների արժանանալը չէր: Ուր էլ լինեմ, ինչ միջավայրում էլ լինեմ, ինձ համար ավելի էական էր միջավայրը, շփումները կոլեգաներիս հետ, փորձերի ընթացքը և ամեն ներկայացման ավարտը, երբ վարագույրը փակվում է, և դու հասկանում ես, որ մարդիկ գոհ մնացին իրենց տեսածից: Երբեմն փող էլ չի լինում, անգամ ամենապրոֆեսիոնալ թատերական շրջանակներում դժվար է միայն թատրոնի եկամուտներով ապրելը: Բայց ես հասկացա, որ երջանիկ եմ հենց թատերական կյանքով ապրելիս: Տարիներ առաջ Լոս Անջելես էի հաստատված, որտեղ ավելի կինոյի աշխարհ էր, և թեպետ այնտեղ լավ թատրոն էլ կա, բայց անգամ թատրոնում իշխում է կինոյի մտածողությունը՝ դերասանական խումբը հավաքվում է մեկ ներկայացման շուրջ և հետո ցրվում: Չսիրեցի այդ ձևաչափում աշխատելը, որտեղ դերասանների համար շատ կարևոր էր անձամբ իր հաջողությունը և ոչ թատերախմբինը: Հետագայում ծանոթացա ֆրանսիական թատերական աշխատաձևին, այնտեղ հնուց ուրիշ մշակույթ է ստեղծված, այնտեղ Պիտեր Բրուքի նման մարդիկ թատերական ավանդույթ են ստեղծել, որ նման է կրկեսի ձևաչափին՝ թատերախումբը ընտանիքի պես է՝ տարիներով միասին են ապրում, միասին ճամփորդում են: Այնպես ստացվեց, որ Պիտեր Բրուքի աշակերտներից մեկը Շեքսպիր պիտի բեմադրեր, և ես ներգրավված էի այդ աշխատանքներում: Ֆրանսիայում թատերախումբը կոնտրակտ է կնքում որևէ քաղաքի կամ գյուղաքաղաքի հետ, որտեղ պիտի բեմադրվի և ցուցադրվի ներկայացման պրեմիերան, և թատերախումբն ամիսներով ապրում և ստեղծագործում է այնտեղ: Մենք գնացինք Գերմանիայի սահմանին գտնվող մի գյուղ: Թատերախումբը կազմված էր տարբեր ազգություններից՝ ճապոնացի, անգլիացի, հնդիկ, շոտլանդացի, իռլանդացի, նորվեգացի և այլն: Բոլորս Շեքսպիր պիտի խաղայինք ֆրանսերեն լեզվով: Երեք ամիս պիտի ապրեինք միասին՝ հեռու մեր տներից: Տնակներ էին վարձել, ամեն տնակում 3 դերասան էին տեղավորել: Ամեն օր նախաճաշում էինք ընկեր դերասանների հետ, միասին փորձի էինք գնում, միասին ճաշում էինք և ամբողջ օրը թատրոնով էինք զբաղվում: Դա մի խուլ գյուղ էր, և մեծ փողեր վաստակելու հնարավորություն չկար: Բայց լիարժեք ստեղծագործական մթնոլորտ էր, աշխատանքային հետաքրքիր պրոցես: Եվ ես մի օր ասացի՝ «Ամբողջ կյանքս այստեղ ապրեմ, այս գործով զբաղվեմ և ուրիշ տեղ չգնամ, երջանիկ կմեռնեմ»:

Հանրային երջանկություն

2018-ի հեղափոխության օրերին Հայաստանում էի: «Կարինեի» վերջին փորձերն էին Օպերայի դահլիճում, և մեծ դժվարություններ էինք քաշում, որովհետև փողոցները փակ էին, և դերասանները չէին կարողանում հասնել Օպերայի շենք: Հիշում եմ՝ մի անգամ երկու երգիչ Էջմիածնից ոտքով էին հասել փորձերին: Ես տեղափոխվել էի ընկերոջս բնակարան, որ Օպերայի տարածքում էր: Ամեն օր չգիտեինք, թե վաղը ինչ կլինի: Եվ հիշում եմ՝ այդ օրը վերջապես հավաքվել էին բոլորը՝ և՛ նվագախումբը, և՛ երգչախումբը, և՛ պարողները, մեկ էլ մեկի հեռախոսին զանգ եկավ, վերցրեց հեռախոսն ու ասաց՝ «Տղերք, Սերժիկը հրաժարական է տվել»: Բեմի վրա այնպիսի գոռգոռոց պայթեց՝ չեք պատկերացնում: Բոլորը թողեցին գործիքները՝ ջութակ, թավջութակ, վազեցինք դեպի պատշգամբ՝ փողոցներում բոլորը գոռում էին, հետո մենք էլ դուրս եկանք: Չգիտեմ ով չգիտեմ որտեղից՝ շամպայնի շշեր գտավ, բացեցին... Հեղափոխությունը երկար պատմություն էր՝ մի քանի էտապներով, բայց այդ րոպեն, երբ ասացին, որ Սերժիկը հրաժարական է տվել, կյանքումս չեմ մոռանա... Ինչպես էին երիտասարդ տղաներն ու աղջիկները պարում, երգում... Երբ ինձ հարց են տալիս, թե ինչն է Հայաստանում ինձ ոգեշնչում, ասում եմ՝ նոր սերունդը, հատկապես այն սերունդը, որ հեղափոխություն կատարեց: Ես բացարձակ քաղաքական սրված հայացքներ չունեմ, ասենք՝ հակակոմունիստ և այլն: Թերևս ինձ կարելի է սոցիալիստ համարել: Բայց այն հանգամանքը, որ Հայաստանում կարող եմ աշխատել մարդկանց հետ, որոնք չեն տեսել Սովետական միությունը, ինձ ոգևորում է: Ես կարողանում եմ նրանց հետ աշխատել, որովհետև նրանք նման չեն Սովետում ապրած մարդկանց: Նրանք նորմալ մարդու նման են մտածում: Շատ կարևոր է, որպեսզի նոր իշխանությունը կարողանա արմատախիլ անել սովետական մտածողությունը:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ

Միշտ ասում եմ՝ կարծում եք՝ միայն Հայաստա՞նը խնդիրներ ունի: Ամեն երկիր, անգամ՝ Ֆրանսիան, իր խնդիրներն ունի: Մի երկիր կա՝ Բութանի թագավորությունը, որի քաղաքական նպատակը ժողովրդի երջանկությունն է: Այնտեղ պաշտոնապես գոյություն ունի երջանկության նախարարություն: Բայց մարդկանց երջանիկ դարձնելու քաղաքական նպատակն իրականացնելու համար իշխանությունը երկար ժամանակ փակել էր երկրի սահմանները: Սա որքանո՞վ է ճիշտ: Ստացվում է՝ մարդիկ այնտեղ պարտավոր են լինել երջանիկ: Օրինակ վերցնելով հանդերձ՝ հարկ է խուսափել Սովետական միությունը հիշեցնող կոմունիստական դրախտի մասին կեղծ պատմությունից:

Ես կարծում եմ, որ եթե մեր հարևանները մեզ հանգիստ թողնեն, մենք կկարողանանք մեր երկիրը դրախտի վերածել: Միշտ մտածում եմ՝ ինչո՞վ կարող ենք շահագրգռել աշխարհին, որ մեզ երբեք չդիպչեն: Տեսեք՝ Շվեյցարիան միշտ անձեռնմխելի է մնում, որովհետև աշխարհի խոշորագույն բանկերն այնտեղ են: Կամ Իսրայելը, որ փոքրիկ երկիր է՝ շրջապատված թշնամի պետություններով, բայց դարձյալ կանգուն է: Ի՞նչ պիտի անենք, որ աշխարհն ընդունի՝ Հայաստանը կարևոր է: Ահա, այս հարցի շուրջ շատ եմ մտածում:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
1766 դիտում

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի