«Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ը կարող է փակվել, այնտեղ պետպատվերի ֆինանսավորումը կդադարեցվի

ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական անձավաբուժական կենտրոնը հնարավոր է՝ կանգնի փակվելու վտանգի առաջ. այս տարվանից նախարարությունը դադարեցրել է կենտրոնին ֆինանսավորել պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար:

Աշխատակիցներն անհանգստացած են. եթե պետական պատվերը չգործի, հիվանդների մեծ մասը չի օգտվի կենտրոնից, եւ հեռանկարում կարող է լինել գործունեության դադարեցումը։ Կենտրոնի տնօրեն Անուշ Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց հիմնական պացիենտները մինչեւ 18 տարեկան դեռահասներն են։ Հիվանդների 80-85 տոկոսը մշտապես պետական պատվերով են բուժվել, միայն 15-20 տոկոսն է վճարել ծառայությունների դիմաց։

«Ֆինանսավորումը դադարեցնել կնշանակի բրոնխիալ ասթմայով, ալերգիկ տարբեր հիվանդություններով, բազմաթիվ շնչառական խնդիրներով տառապող անձանց զրկել կենտրոնում բուժում ստանալու հնարավորությունից»,- նշեց տնօրենը՝ հավելելով, որ այժմ չգիտեն՝ հիվանդներին ինչ պետք է ասեն։

Երեւանում գտնվող Ավանի աղի կոմբինատում տեղակայված Հանրապետական անձավաբուժական կենտրոնը գործում է 1987 թ.-ի մայիսից եւ, տնօրենի խոսքով, 32 տարի նույն կարգավիճակն է ունեցել։ Առաջին օրվանից հիվանդները բուժում ստացել են պետական ֆինանսավորմամբ։

Ինչպես նշեց Անուշ Ոսկանյանը, Հայաստանում անձավաբուժական կենտրոնը հազվագյուտ է։ Այն առաջարկում է բուժում, որից հետո շատերը դադարեցնում կամ նվազեցնում են դեղորայքի օգտագործումը, իսկ 7-8 տարեկան երեխաների մոտ հաճախ դիտվում է լիարժեք լավացում, ինչը հազվադեպ է այս հիվանդությունների դեպքում։

Ոսկանյանի խոսքով՝ հիվանդությունները կարող են ունենալ նաեւ այլ բուժում՝ միօրինակ-դեղորայքային, որն առաջարկվում է պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, սակայն իրենց կողմից առաջարկվող բուժման տարբերակն այլ է: Նրա կարծիքով՝  անձավաբուժական կենտրոն դիմածներն այլ հիվանդանոցներում բուժում անցած եւ արդյունք չտեսած պացիենտներ են, որոնց թիվը գնալով աճում է։ Ավելին՝ նոր միտում կա․ արտերկրից այցելողներն են շատացել։

Եթե 2017 թվականին կենտրոնում, ընդհանուր առմամբ, բուժվել է 320 հոգի, ապա 2018-ին՝ 350, իսկ 2019-ին՝ 400։

Թվերի ավելացման պատճառը շնչառական խնդիրների աճն է։ Այն միայն Հայաստանում չէ: Ամբողջ աշխարհում է նման պատկեր՝ կապված օդի աղտոտման, սննդի մեջ կոնսերվանտների քանակի ավելացման։ Ըստ Ոսկանյանի՝ անձավաբուժական կենտրոնն ընդհանրապես պետք է պետության հոգածության տակ լիներ, եւ դրանով կզարգանար բժշկական տուրիզմը։

Կենտրոնի անձնակազմն առաջարկ ունի։ Նկատելով, որ վերջին շրջանում հասարակությունն անհանգստացած է հանքերի շահագործմամբ, իսկ իրենց մոտ իրականացվում է բուժում ու հանքի այլընտրանքային օգտագործման ձեւ՝ պայքարելով այլ հանքերի շահագործումից առաջացած վնասակար հետեւանքների դեմ, աշխատակիցներն առաջարկում են, որ կառավարության որոշմամբ հարկվեն բոլոր նրանք, որոնք իրենց գործունեությամբ վնասում են շրջակա միջավայրին։ Այդ հարկերի շնորհիվ էլ կֆինանսավորվի անձավաբուժությունը։

Այս պահին կենտրոնում աշխատում է 16 հոգի։ Տնօրենի խոսքով՝ պետական ֆինանսավորումից զրկվելով՝ շատ ծանր կացության առաջ են կանգնում, բայց պետք է ամեն ձեւով պայքարեն, որ կենտրոնը չփակվի։ Ոսկանյանը կարծում է, որ պացիենտների մեծ մասն Անձավաբուժական կենտրոնում բուժվելու հնարավորությունից կարող է զրկվել, քանի որ իրենց մոտ վճարներն այնքան էլ մատչելի չեն: Թանկ վճարների պատճառը կենտրոնը պահելու համար ծախսվող գումարն է, որը քիչ չէ։

Ընդհանրապես համաշխարհային պրակտիկայում ընդունված չէ, որ պետությունը սուբսիդավորի այլընտրանքային բուժման մեթոդները։ Զարգացած երկրներում նմանատիպ հիմնարկներն աշխատում են ինքնաֆինանսավորմամբ կամ ապահովագրված պացիենտների հաշվին։ Սա, Ոսկանյանի կարծիքով, Հայաստանում չի կարող իրականանալ, քանի որ չունենք ապահովագրություն եւ այլ միջոցներ, որոնք կֆինանսավորեն սոցիալապես անապահով խավի բուժումը։

Հանրապետական անձավաբուժական կենտրոնը խնդրի առնչությամբ դիմել է Առողջապահության նախարարություն, այնուհետեւ ՀՀ կառավարություն, որտեղից նամակն ուղարկել են նորից ԱՆ։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ կենտրոնն իրականացնում է այլընտրանքային, այլ ոչ թե ապացուցողական բժշկություն, իսկ պետությունն այդ տեսակ բժշկության համար չի ֆինանսավորում։

Մեր հարցմանը պատասխանելով էլ՝ նախարարության լրատվական ծառայությունից հայտնեցին հետեւյալը. «Անձավաբուժական բժշկական օգնությունը՝ սպելեոթերապիան, հիվանդությունների կանխարգելման եւ բուժման համալիր մոտեցման համատեքստում դիտարկվում է որպես բժշկական օգնության շղթայի մեկ մաս՝ վերականգնողական (կլիմատոթերապիայի կաբինետ կամ առողջարանային) բուժման ձևով, եւ նախատեսվում է այն կիրառել բազմապրոֆիլ բժշկական կազմակերպություններում՝ որպես պացիենտների բուժման ծրագրի էտապ, հետեւաբար չի դիտարկվում պետական պատվեր տեղադրել նմանատիպ մոնոպրոֆիլ կազմակերպություններում»:

Տպել
3485 դիտում

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին