Մենք արդեն պատրաստ ենք ԵՊՀ նոր ռեկտոր ունենալ, մրցույթը կհայտարարվի հունվարին. Գեւորգ Մուրադյան

Երեւանի պետական համալսարանում ընթանում է հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան նիստը: Ռեկտորի ընտրության հարց օրակարգում չկա՝ չնայած բուհն արդեն ամիսներ շարունակ ղեկավարում է պաշտոնակատարը:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, ինչպես ավելի վաղ խոստացել էր, առաջարկեց օրակարգում ներառել ռեկտորի ընտրության հարցը, քանի որ բուհն այս պահին դրա կարիքը զգում է: Քվեարկության արդյունքում խորհուրդը մերժեց հարցն ընդգրկել օրակարգում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանն ասաց, որ հարցի շուրջ քննարկում կիրականացվի տոներից հետո՝ հունվարի վերջին։

Նա կարծիք հայտնեց, որ այդ ժամանակ էլ կհայտարարվի թափուր պաշտոնի մրցույթ, իսկ արդեն մարտին Երեւանի պետական համալսարանը նոր ռեկտոր կունենա:

Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար է ընտրվել մայիսի վերջին: Անդրադառնալով այս ամիսների ընթացքում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ չհայտարարելու պատճառներիn` բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը հիշեցրեց, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմանն էլ այս ընթացքում սպասել են:

«Նախագծի նախնական քննարկումների ժամանակ, համենայնդեպս, ներկայացվում էր, որ դեկտեմբեր ամսին հաստատվելու է Ազգային ժողովի կողմից: Եթե դեկտեմբերին ԱԺ-ն այդ նախագիծը հաստատեր, ապա մեր խորհուրդը դրանից հետո պետք է ցրվեր, եւ ստացվելու էր, որ մենք հայտարարում ենք մրցույթ, կարող է նաեւ հասցնեինք անցկացնել ընտրություն, բայց ռեկտորը պետք է աշխատեր այլ խորհրդի հետ: Դա պատճառներից մեկն էր, որ մենք ուղղակի հետաձգում էինք ընտրությունը: Եվ երկրորդը էմոցիոնալ այն վիճակն էր, որ մենք ունեինք ԵՊՀ-ում, եւ ուղղակի անհրաժեշտություն կար այդ իրավիճակը հանգստանալու: Այս պահին կարծում եմ արդեն պատրաստ ենք»,- ասաց Գեւորգ Մուրադյանը՝ հավելելով, որ մինչեւ ռեկտորի ընտրությունը համապատասխան կանոնակարգում որոշակի փոփոխություններ կարվեն եւ կնորացվեն արդեն հնացած որոշ դրույթներ: Այդ նպատակով կստեղծվի հանձնախումբ, իսկ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաջորդ նիստը կհրավիրի հունվարի վերջին:

Տպել
2607 դիտում

Տարբեր ուղղություններում հայտնաբերվել է ևս 7 զինծառայողի ու 1 քաղաքացիական անձի մարմին

2020 թվականին 2175 վարորդ 6 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում

Երեկ կատարված 2224 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք. առողջացածների թիվը կրկնակի է

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ-ի աշխատակիցներին զենք հատկացնելու մասին նախագիծը

ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն դատարաններ և հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու վերաբերյալ նախագծերը

«Կոնդ» թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման ու վերակենդանացման համար մրցույթի էսքիզ-նախագիծ է ներկայացվել

Պատերազմի սկզբից մեծ օգնություն է եղել ԱՄՆ-ի ամենաազդեցիկ հայ փաստաբանների՝ Կարօ Ղազարեանի և Գառնիգ Քերքոնեանի կողմից

Բայդենի երդմնակալությունից առաջ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը

«Հայփոստ»-ը սահմանել է նոր սակագներ արտերկիր առաքվող գրքերի համար

Այսօր ԱՄՆ-ում կհարգեն կորոնավիրուսից մահացածների հիշատակը. ելույթ կունենա Բայդենը

Լարսի ճանապարհը դեռեւս փակ է բոլոր մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 450 բեռնատար

ՀՀ մի մասում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ. Գեղարքունիքի բոլոր ավտոճանապարհներին մերկասառույց է

Թուրքիայի և Հունաստանի միջև վերսկսկվում են 2016թ․ ընդհատված բանակցությունները

Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար

Նավալնիին կալանավորելու որոշում է կայացվել տարօրինակ պայմաններում. նիստը ոստիկանական բաժանմունքում էր

ՃՏՊ Գյումրի-Ազատան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

Հայաստանում համավարակի պայմաններում առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է

Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Երեւանի համար 20 և 21 մանկապարտեզներն ամբողջապես նորոգված և նոր կահավորմամբ իրենց դռներն են բացել փոքրիկների առջև

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք․ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ

Ասկերանի շրջանային բաժնի պետն այցելել է անցակետեր

Կառավարության որոշումներով աճուրդի դրված պետական գույքերի համար դեռեւս գնորդներ չեն հայտնվել․ Բաբայան

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ Գեղարքունիքում եւ Սյունիքում ձյուն է տեղում

ՃՈ-ն ուժեղացված ծառայություն է անցկացրել Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում (տեսանյութ)

2020 թվականին պրոթեզավորվել է Արցախի և Հայաստանի գրեթե 850 քաղաքացի

Ջերմային ռեժիմը դպրոցներում և մանկապարտեզներում. այց կրթօջախներ՝ առանց նախազգուշացման

Երեւանցիները բողոքում են նոր տեղադրված վերելակների աշխատանքից, քաղաքապետարանը պարզաբանում է

Նախօրոք հայտարարված 100 վերելակի փոխարեն Երեւանում 2021-ին կտեղադրվի 300-ը

ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը. «Արմենպրես»

Ասեց գնում ենք Ղարաբաղ, արդեն տան տղեն դու ես, լավ կնայես տանեցիներին.ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը զոհվեց Շուշիում

«Այբ» կրթական հիմնադրամը երկու հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան

Ոստիկանության կրթահամալիրում տրվել է ապագա պարեկների ուսուցման մեկնարկը (տեսանյութ)

«Ո՞վ էր ուզում հաշիվները մաքրել փողոցում». Թովմասյանի գործով դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժվեց

Հայաստանի և Ռուսաստանի ՍԴ նախագահները քննարկել են պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդման հարցերը

Հաստատվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը և ընդունելության մրցութային քննությունների արդյունքներով անցողիկ միավորը

Բնակարան Երեւանի Կենտրոնում, հողամաս, 2 ավտոմեքենա․ Էդուարդ Աղաջանյանի հայտարարագիրը

Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները. Վահան Քերոբյան

Գրահրատարակչության ոլորտում առաքման նոր սակագներ կգործեն. քննարկում ԿԳՄՍՆ-ում