ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում ՀՀ ոստիկանության գործելաոճը. հայտարարություն

Երեւանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցածը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման էր ենթարկվել բուհի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով:

Այսօր Մայր բուհում տեղի ունեցող Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ խորհրդի անդամները միաձայն դատապարտեցին ՀՀ ոստիկանության գործողությունը եւ հանդես եկան միասնական հայտարարությամբ:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ եւ ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները եւ պահանջում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն եւ համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Դավիթ Ափոյանը ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման էր ենթարկվել՝ մոտ մեկ շաբաթ առաջ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով: Նա հարցաքննվել էր վկայի կարգավիճակով:

 

Տպել
672 դիտում

Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնն Ավստրիական մանկական հիվանդանոցին անհրաժեշտ պարագաներ է նվիրել

Միրիկցի կնոջն Արարատի մարզից բերել էին տվել ընտրություններին մասնակցելու համար. Հայկ Խանումյան

Մխիթարյանի տրանսֆերային արժեքը նվազել է. կորոնավիրուսը միլիարդների վնաս է հասցնում ֆուտբոլին

ՓՄՁ 2 տնտեսվարող արդեն աջակցության պայմանագիր է կնքել․ ծրագրին դիմել է շուրջ 200 մարդ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

Կորոնավիրուսային հիվանդության դեմ տարվող միջոցառումներում բժշկական մասով ներգրավված է մոտ 3000 հոգի. Արսեն Թորոսյան

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը պատասխանել է Արմեն Սարգսյանի նամակին

COVID-19-ով հոսպիտալացվածների համար հարազատները չպետք է սնունդ տանեն․ դրսից ուտելիք ընդունել չի թույլատրվում

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող վերջին զարգացումները

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

Ապրիլի 8-ին Լուսինը կգտնվի մեր մոլորակին ամենամոտ կետում

Կապանի բնակարաններից մեկում 65-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Արարատում վերջին տվյալներով կորոնավիրուսի 2 նոր դեպք ունենք, ընդհանուր թիվն այս պահին 175 է. Գարիկ Սարգսյան

51-ամյա Կարեն Պապիկյանը որոնվում է որպես անհետ կորած

COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան բացազատվել է (տեսանյութ)

Էջմիածնի մարզադաշտի տարածքում մահացած տղամարդ է հայտնաբերվել. օպերատիվ խումբը դեպքի վայրում է

Հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերման 2019 թ. ցուցանիշը 2018 թ. համեմատ. կա շուրջ 92% աճ

COVID-19 հավելվածի միջոցով թեստ է իրականացրել 240 հազար մարդ, կորոնավիրուս հայտնաբերվել է 4 մարդու մոտ․ Բագրատ Բադալյան

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել

Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պատասխանել է Սերժ Սարգսյանին. «Սպառիչ պատասխան ենք տվել ձայնագրության մասով առաջարկին»