Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին հունվարի 1-ի թատրոնի ներկայացման տոմսեր է նվիրել

ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին հունվարի 1-ի թատրոնի ներկայացման տոմսեր է նվիրել:

«Ամանորի տոնական օրերին մշակութային կյանքն այս տարի աննախադեպ ակտիվ է լինելու: Ներմուծում ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա տոնական համերգով: Նախկինում, որպես կանոն, դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը, մշակութային կյանքը մարում էր, այդ օրերին թատրոններում ներկայացում գրեթե չէր լինում: Իսկ այս տարի մշակութային կյանքի տրամաբանությունը փոխված է. տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում»,- հայտարարել է Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՀՀ կառավարության այս տարվա վերջին նիստում:

Նա նաև տեղեկացրել է, որ գործադիր իշխանության բոլոր գործընկերներին նվիրել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում հունվարի 1-ին նախատեսված «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման տոմսեր: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ նվիրել է ոչ թե հրավիրատոմսեր, այլ տոմսեր` կոչ անելով հետևել իր օրինակին և որպես Ամանորի նվեր տոմսեր նվիրել ընկերներին, հարազատներին ու մտերիմներին. «Սա իմ ուղերձն է՝ Ամանորի պարտադիր ծախսերի մեջ կարևորել  նաև մշակութային  հաստատությունների տոմսեր գնելը, որովհետև դա հետաքրքիր ընտանեկան ժամանցի հնարավորություն է, նաև օգտակար` մշակութային հաստատության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով տոնական օրերին աշխատող թատրոնների ու թանգարանների ցանկը:

Անդրադառնալով թեմային՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շեշտել է, որ խնդիր է դրված  Ամանորը նշելու նոր մշակույթ ներմուծել և այն դարձնել բարձր տրամադրության հանրային տոն՝ նոր միջավայր ու ավելի մեծ հարթակ տոնը միասին նշելու:

Նախարար Հարությունյանի խոսքով՝ նպատակներից մեկն էլ տոնական օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկներին հագեցած փաթեթ առաջարկելն է:  «Ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում մշակութային հաստատությունների աշխատակիցներին, ովքեր սիրով միացել են Ամանորի մշակութային արշավին: Կարծում եմ, որ սա կդառնա ավանդույթ և առաջիկա տարիներին մենք տոնական նոր իրավիճակ ենք ունենալու»,-նշել է ԿԳՄՍ նախարարը՝ ավելացնելով, որ նպատակ է դրված հետագա տարիներին ակտիվ տոնական մշակութային ալիքը տեղափոխել նաև մարզեր:

Տեղեկացնենք նաև, որ հեռուստաընկերությունները նույնպես պատրաստակամություն են հայտնել իրենց Ամանորի եթերներում ներկայացնել մշակութային տոնական կյանքը:

Տպել
1522 դիտում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն