Եթե անձը 1 տարվա ընթացքում 2 անգամ առանց վարորդական իրավունքի մեքենա վարի, կենթարկվի քրեական պատասխանատվության

Տուգանային միավորների կամ բալային համակարգի ներդրման մասին 7 օրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելու պահից յուրաքանչյուր անձ, որն ունի վարորդական վկայական, ստանալու է 9 միավոր։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, ապա առավել մանրամասն ներկայացրեց, թե այդ միավորներն ինչ իրավախախտումների համար են հանվելու։

Նախ, մեկ տարվա ընթացքում 9 միավորներն սպառելու դեպքում անձի վարորդական իրավունքը կասեցվելու է վեց ամիս ժամկետով։ Դրա կեսը լրանալուց հետո անձն իրավունք կստանա հանձնել միայն տեսական քննություն եւ վերականգնել իր վարելու իրավունքը, իսկ եթե չհանձնի, օրենքի ուժով վարելու իրավունքը կվերականգնվի մեկ տարի անց միայն։

Մեկ տարի անց իրավունքը վերադարձնելուց հետո վարորդին կրկին տրվելու է ինը միավոր։ Մեկ տարվա ընթացքում դրանք սպառելու պարագայում նա զրկվելու է իրավունքից մեկ տարի ժամկետով, եւ այս անգամ վեց ամիս անց քննության հնարավորություն այլեւս չի լինելու, եւ մեկ տարի անց անձը պետք է հանձնի ամբողջական քննություն՝ վկայական ստանալու համար։

Ինչպես հայտնեց ՃՈ պետի տեղակալը, հնարավորություն կա նաեւ հընթացս վերականգնել որոշակի բալեր, եթե սպառված բալերի մնացորդը հասել է երեք եւ պակասի։ Այս դեպքում անձն իր ցանկությամբ կարող է հանձնել տեսական քննություն եւ ավելացնել իր բալերին եւս երկուսը։

Բացի այս՝ ՃՈ ոլորտի մոտ 100 իրավախախտումների տեսակներից տուգանային միավորներ նախատեսվել են 25-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնց կատարմամբ պայմանավորվում են հատկապես ծանր հետեւանքով ՃՏՊ-ներ կամ որոնց հետեւանքով լինում են հապաղումներ, խցանումներ, ծանրաբեռնված երթեւեկություն։

Չիլինգարյանն ասաց, որ որոշակի փոփոխությունների են ենթարկվել նաեւ որպես տուգանք կիրառվող սանկցիաների չափերը։ Մասնավորապես՝ սանկցիաներից 7-ը նվազեցվել են ավելի քան 50 տոկոսով, 9-ը նվազել են 50 տոկոսով եւ եւս 9-ը՝ 50 տոկոսից մի փոքր պակաս չափով։

Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Մասնավորապես ներկայումս գործող վարորդական իրավունքից զրկված վիճակում վարելուն ավելացվել է նաեւ իրավունքը կասեցված վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Եթե անձն սպառել է միավորները, եւ նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում ու դրանից հետո նա մեքենա է վարել, ապա կառաջանա քրեական պատասխանատվություն։

Քրեական պատասխանատվություն է ենթադրվում նաեւ վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում․

«Եթե անձը չունի վարելու իրավունք, բայց վարել է, առաջին անգամ կենթարկվի վարչական պատասխանատվության: Եթե մեկ տարվա ընթացքում կրկին կկատարի նման արարք, ապա քրեական պատասխանատվության կենթարկվի»,- պարզաբանեց ՃՈ պետի տեղակալը։

Տեսանկարահանող սարքերի գործընթացը կանոնակարգող օրենքի փոփոխությամբ էլ նախատեսվում է ընթացակարգ. հետախուզում հայտարարել այն դեպքերի համար, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի վարելու վկայական եւ կատարել է երեք կամ ավելի իրավախախտում, որով նախատեսվում է տուգանային միավոր․

«Կա սեփականատեր, ով չունի վարելու իրավունք, այդ տրանսպորտային միջոցով տեսանկարահանող համակարգով արձանագրվում է 3 կամ ավելի իրավախախտում, որով պիտի կիրառվի բալ, բայց քանի որ անձը չունի վարորդական իրավունք, հետեւաբար բալ չի կարող կիրառվել։ Այս պարագայում վարորդին հայտնաբերելու համար հայտարարվելու է հետախուզում՝ մինչեւ հայտնաբերելը եւ շահագործող անձի տվյալներն ստանալը»,- ասաց Չիլինգարյանը՝ հավելելով, որ եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը որեւէ միջոցով մինչեւ հայտնաբերումը կհայտնի վարորդի վերաբերյալ տվյալներ, հետախուզումը կդադարեցվի այդ պահից։

Տպել
3799 դիտում

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Հայկ Ղալումյան

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել