Նշանակալի ձեռքբերում է քրեական ենթամշակույթի նահանջման մասով կատարված աշխատանքները. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ամփոփել է Արդարադատության նախարարության 2019 թվականի աշխատանքները: Այդ մասին հայտնում է արդարադատության լրատվական ծառայությունը:

Որպես 2019 թվականի ձեռքբերումներ՝ առանձնացրել է հաստատված Դատաիրավական և հակակոռուպցիոն չափելի և հավակնոտ ռազմավարություններն ու դրանցից բխող գործողությունների ծրագրերը, որի շրջանակում միջազգային գործընկերների ֆինանսական աջակցության չափը, նախարարի խոսքով, բացառիկ է լինելու:

Ռազմավարություններով նախատեսված գործողությունները ներառում են՝

  • Անկախ դատական համակարգի ստեղծումը՝ բարեվարքության մեխանիզմների շարունակական կատարելագործման միջոցով:
  • Դատավորների գույքի հայտարարագրման մեխանիզմների կատարելագործումը և գույքային խախտման հիմքով կարգապահական վարույթների հարուցումը:
  • Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, կոռուպցիոն գործերով քննություն իրականացնող հակակոռուպցիոն անկախ կոմիտեի ստեղծման աշխատանքները, որի օրենքի նախագիծը առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման էլեկտրոնային հարթակում:
  • Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագծի մշակումը, որն անցել է մի շարք միջազգային փորձաքննություններ և արդեն իսկ ներկայացվել է ԱԺ:
  • Հայտարարագրի ներկայացման շրջանակի ընդլայնման հարցերը, որը հանրային քննարկման փուլում է և առաջիկայում կներկայացվի Կառավարության հավանությանը:
  • Դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման հետ կապված աշխատանքները՝ վարչական գործերով պարզեցված վարույթի ներդրման, ինչպես նաև այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման մեխանիզմներով:

Նախարար Բադասյանը քրեակատարողական ոլորտում նշանակալի ձեռքբերում է համարել քրեական ենթամշակույթի նահանջման մասով կատարված աշխատանքները, կադրային փոփոխությունները, արգելված իրերի ներթափանցման դեպքերի կանխումը և բացահայտումը, սննդի մատակարարման նոր համակարգի ներդրումը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում, ըստ նախարարի, ևս ունենք նշանակալի արդյունքներ. կատարողական վարույթներով բռնագանձված գումարի չափը 2019 թվականին կազմել է 35 մլրդ 66 մլն 527 հազար դրամ, որը 2018 թվականի ցուցանիշի համեմատ աճել է 22.87 %-ով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31.1 %-ով: Սա նշանակում է ունենք ավելի արդյունավետ Ծառայություն, որտեղ շարունակվում են էլեկտրոնային գործիքների ներդրման աշխատանքները:

Ռուստամ Բադասյանի տեղեկացմամբ, ՔԿԱԳ ոլորտում իրականացված բարեփոխումները հնարավորություն են տվել քաղաքացիներին 2019 թվականի սեպտեմբերի 1-ից քաղաքացիական ակտերի գրանցման ցանկացած տարածքային մարմնից (ЗАГС) կամ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունից էլեկտրոնային եղանակով տեղեկանքներ ստանալ, որը վարչարարության ծախսերի խնայողություն է ենթադրում:

Տպել
1100 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)