Այսօր կհուղարկավորվի իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել զսպվածության կոչով

Այսօր հայրենի Քերման քաղաքում կհուղարկավորվի Իրաքում ամերիկացիների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սուլեյմանին։

Թեհրանի փողոցներ դուրս եկած բազմահազար մարդիկ երեկ նրան վերջին հրաժեշտն են տվել Հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատարին։

Հիշեցնենք, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիին եւ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի իրաքցի հրամանատար Մահդի ալ Մուհանդիսին, ինչպես նաեւ  շիաների աշխարհազորի ստորաբաժանումներից մեկի ՝ «Ալ Հաշդ աս Սահաբի»-ի  ներկայացուցիչները սպանվել են  հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու, ԱՄՆ-ի օդուժի հարվածների հետեւանքով:

Հայտնի է, որ հարված հասցնելու կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ սա պաշտպանական գործողություն է եղել՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումները: Թրամփը նշել է, որ Սուլեյմանին «սպանել կամ ծանր վիրավորել է հազարավոր ամերիկացիների» եւ նրան վերացնելով իրենք կանխել են Իրանի հետ հնարավոր պատերազմը:

Թեհրանը խոստացել է դաժան վրեժխնդրություն:

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լեռնագնացների մի խմբով հասել է Արտանիշ լեռան գագաթ եւ այնտեղից հայտարարել, որ իրենց քայլարշավը դեպի Արտանիշի գագաթ՝ նվիրում են Իրանի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը։

«Գիտեք, որ Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, եւ այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաեւ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երեկ հանդես է եկել զսպվածության կոչով։

«Նոր տարին սկսվեց աշխարհում ցնցումներով», - ասել է Գուտերեշը՝ հավելելով, թե վերջին հարյուրամյակում աշխարհաքաղաքական լարվածությունը ամենաբարձր մակարդակի է հասել։ Գուտերեշն աշխարհի առաջնորդներին կոչ է արել դադարեցնել էսկալացիան, առավելագույն զսպվածություն ցուցաբերել, վերսկսել երկխոսությունը եւ համագործակցությունը:

Տպել
867 դիտում

Հաֆթարի ուժերը հայտարարել են Տրիպոլիի ափերի մոտ թուրքական նավ խոցելու մասին

Կփրկի՞ անձեռնմխելիությունը. աշխարհի առաջնորդներ, որոնք անցնում են հնչեղ քրգործերով

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

Դանիայի խորհրդարանի նախագահ Հենրիկ Դամ Քրիստենսենի հետ հյուրընկալվեցինք Դանիայի թագուհի Մարգրեթ 2-րդի կողմից.Ա. Միրզոյան

Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող պատանու կալանավորման ժամկետը երկարաձգվել է. նա տեղափոխվել է ՔԿՀ

Արթիկում բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

Համայնքների ղեկավարներին առաջարկվել է թափառող շների ստերջացման գործընթաց սկսել

Բարսեղ Բեգլարյանի որդիները դատակոչվել, սակայն չէին ներկայացել դատարան. նիստը հետաձգվեց

16-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու կռփազենք. ՀՀ ոստիկանություն

Երեւանի բնակարաններից մեկում 67-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը. Կարապետյան

Ալավերդիում ամբողջությամբ այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Հռոմից հաղթանակած վերադարձած ընբիշ Գեւորգ Ղարիբյանին

Պուտինն աշխատանքից ազատել է իր 7 տարվա օգնականին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին

ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների մաքսանենգության հերթական փորձը

Արարատի մարզում անչափահասների կատարած հանցագործություններն ավելացել են. մարզի դատախազությունը քայլերի է դիմել

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել են

Ձեր ամեն քայլին հասարակությունն ուշադիր հետեւում է. Ֆելիքս Ցոլակյանը փրկարար ծառայողներին կոչումներ է շնորհել(տեսանյութ)