Մարալիկի ծննդատունը չի ապահովում անհրաժեշտ թվով ծնունդներ․ նախարարության պարզաբանումը՝ ֆինանսավորման դադարեցման մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման շուրջ վերջին օրերին լրատրավիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ։

Դրանում մասնավորապես ասվում է․ «Համաձայն Առողջապահության նախարարի 2018 թվականի հուլիսի 30-ի թիվ 1941- Ա հրամանով հաստատված ծննդօգնության բժշկական կազմակերպությունների գնահատման չափանիշների՝ առաջին մակարդակի ծննդատան գործունեության համար անհրաժեշտ է տարեկան առնվազն 150 ծննդի ապահովում։

Սահմանված թիվը պատահական չէ, քանի որ ավելի պակաս ծնունդների դեպքում ծննդօգնություն իրականացնող կազմակերպության գործունեությունը արդարածված չէ ծախս-արդյունավետության և թե ինչն առավել կարևոր է՝ մայրական և նորածնային մահացության և հիվանդացության կանխարգելման տեսանկյունից, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։

Մարալիկի առողջության կենտրոնի մանկաբարձական ծառայության պարագայում այդ թիվը 2018 թվականին կազմել է 126, իսկ 2019-ին ծնունդների անկման միտումը շարունակվել և հասել է 105-ի:

Բացի դրանից ծննդօգնության ծառայությունը չունի վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ և նեոնատոլոգ, ինչը ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում ծննդկանի և նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։

Հաշվի առնելով նշվածը՝ բնակչի համար շատ ավելի անվտանգ է ի սկզբանե դիմել կամ շտապօգնության ծառայության միջոցով տեղափոխվել շուրջօրյա հերթապահություն իրականացնող, մասնագիտական ներուժ և սարքավորումային բարձր կարողություն ունեցող մոտակա բուժհաստատություն, ինչը կնպաստի մայրական և նորածնային մահացության նվազեցմանն ուղղված առողջապահության նախարարության քաղաքականությանը։

Հավելենք նաև, որ սա վերաբերում է բոլոր այն ծննդատներին, որոնք չեն բավարարարել այս պահանջները, բացառությամբ որոշների՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով»։

17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում։ Վերջերս Գյումրի այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով Մարալիկի առողջության կենտրոնին ու մասնավորապես ծննադատան գործունեությանը, ասելէր, թե դրանք իրենց չեն արդարացնում։ Մարալիկցիները դժգոհ էին այս որոշումից։

Տպել
532 դիտում

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է պարետ Տիգրան Ավինյանին

Երևանի քաղաքապետարանը Մաշտոցի պողոտայում վերջերս կառուցված տաղավար է ապամոնտաժել

Արցախում վստահաբար են խոսում ընտրությունների երկրորդ փուլի մասին, բայց դեռ պետք է սպասել ԿԸՀ-ի թվերին. ՀՀ ԱԺ պատգամավոր

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել հայտնի գիտնական Յոզեֆ Բաբիկյանի հետ

Ընտանեկան բռնություն, ծեծ, փաստաթղթի կեղծիք ու սպանության սպառնալիք. ոստիկանության ամփոփագիրը

Արցախի նախագահական ընտրություններում հավանաբար երկրորդ փուլ կլինի. Իոաննիսյան

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ ասորական Նոր տարվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը փակ է. 39 տարվա մեջ առաջին անգամ այն ամբողջությամբ չի աշխատում

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 571 է. գրանցվել է 37 նոր դեպք

Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան 1 օրում գրանցել են կորոնավիրուսից մահերի ամենաբարձր ցուցանիշը. Guardian

Մարդիկ շարունակում են անտեսել կանոնները, երկար ժամանակ են անցկացնում բակերում. ՄԻՊ-ը կոչ է անում մնալ տանը

Այսօր ու առաջիկա օրերին Երեւանում եւ մարզերում սպասվում է անձրեւ ու ամպրոպ

Նախագահը ստորագրել է աղմկահարույց փաթեթը եւ պարզաբանել՝ ինչու է այն անհրաժեշտ

Գորիսում Mitsubishi Pajero-ն գլորվել է և բախվել ծառի. կա տուժած

Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել. 38-ամյա տղամարդը տեղում մահացել է

ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է 1,1 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Արցախի նախագահական ընտրություններում առաջատարն Արայիկ Հարությունյանն է. նախնական

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը, թույլատրվում է տաքսիների գործունեությունը. պարետի նոր որոշսւմը

Պարետը նոր որոշում է ընդունել. կտեղադրվեն հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու համար