Կախված հայտնաբերված 10-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան. վիճակը ծայրահեղ ծանր է

Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում կախված հայտնաբերված 10-ամյա երեխան տեղափոխվել է Երեւան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր»  ԲԿ-ի մամուլի քարտուղար Գեւորգ Դերզյանը՝ նշելով, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

«Երեխայի մոտ առաջացել է շնչահեղձություն և գիտակցության կորուստ: Վարդենիսի ԲԿ-ում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տղային «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները ռեանիմոբիլով շտապ տեղափոխել են Երևան:

Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկների համառ պայքարի շնորհիվ երեխայի մոտ այս պահին կա դրական փոքրիկ դինամիկա:

Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դերզյանը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 22։20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հիվանդանոցի շտապօգնության խումբն անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի:

 

Տպել
1619 դիտում

Շենգավիթ վարչական շրջանում վերահսկողություն է իրականացվել հանրային տրանսպորտում

Կուրթան համայնքի 5 բնակիչ սնկային թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց. 2-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 սպանվածի ու 5 վիրավորի մասին

Նուբարաշենի աղբավայրում hրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներ են տարվում արդեն մի քանի օր

Ինչպես է բերման ենթարկվել «Վստրեչի ապեր»-ը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Շենգավիթ վարչական շրջանում խախտումներ են արձանագրվել միայն մեկ խանութում

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի սահմանը հատելու փորձ են արել. ՊՆ

Ոստիկանությունը հուլիսի 11-ին հայտնաբերել է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման 3516 դեպք

Հայաստանը ներկայացրել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային կամավոր գնահատման երկրորդ զեկույցը

Շենգավիթ վարչական շրջանի զբոսաշրջային վայրերում կրկնակի շրջայցի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել

Արցախում տարբեր զինատեսակների հմտություններն են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները. հետեւել է նախագահը

UNESCO-ն բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Թուրքիայի Սբ. Սոֆիայի կարգավիճակի հարցով

Այսօր ու վաղը սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ՝ կարկուտ, ուժեղ քամի

Հիբրիդային պատերազմ սեփական ժողովրդի դեմ

Նոր մանրամասներ Երևանում ռումբի տեղադրման կեղծ ահազանգից․ ոստիկանություն է հրավիրվել Մանվել Գրիգորյանի փաստաբանը

ՃՈ-ն պարզում է Երևանում դիվանագիտական համարանիշներով վթարի մասնակից Mercedes-ի վարորդի ինքնությունը

Այսօր կիրականացվի 2 չվերթ դեպի Հայաստան՝ Ղազախստանից ու Բելառուսից

Կազմակերպվում է Երևանի Ֆիրդուս թաղամասի քաղաքային միջավայրի վերակենդանացման այլընտրանքային առաջարկների մրցույթ

«Վստրեչի ապեր»-ը հայտնաբերվել է եւ տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ

Լոզանում բացվել է բեյսբոլի և սոֆտբոլի համաշխարհային կոնֆեդերացիայի նոր շտաբ. ներկա է եղել ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը