Թուրքիա այցից 1 օր առաջ Պուտինը անսպասելի այց է կատարել Սիրիա, հանդիպել Ասադին, այցելել ռուսական բազա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի առաջին պաշտոնական այցով երեկ՝ հունվարի 7-ին, Սիրիայում էր:

Պուտինի գրաֆիկում առաջին պաշտոնական այցը նախատեսված էր այսօր՝ հունվարի 8-ին, դեպի Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլ, որտեղ նա մասնակցելու էր  «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը: Սակայն պաշտոնական այցերի բացումը ՌԴ նախագահը որոշեց սկսել ավելի վաղ՝ հունվարի 7-ին՝ մեկնելով Դամասկոս:

«Комсомольская правда»-ն վերլուծել է ՌԴ նախագահի այցն ու նշել, որ չծրագրված այցը Սիրիա արդեն իսկ ուժեղ քայլ էր, բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը քաղաքական իրադարձությունների մի ամբողջ շղթա է:

Ինչպես ՌԴ նախագահի նախորդ բոլոր այցերը Սիրիա, այս մեկը եւս անցել է ծայրահեղ անվտանգության պահպանությամբ, եւ անգամ այցի մասին տեղեկությունները հայտնվել են դրա ավարտից հետո միայն: 

Օդանավակայանից Վլադիմիր Պուտինն անմիջապես ուղեւորվել է ՌԴ ԶՈՒ հրահանգման կենտրոն եւ ռուսական բազա, որտեղ նրան դիմավորել է Սիրիայի նախագահը, հանդիպել են 2 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները: 2 նախագահներն այնուհետ շրջել են Դամասկոսի փողոցներով:

TACC-ը հատնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այցի ավարտից հետո լրագրողներին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը գոհ է այցից, նախագահն ասել է, թե անզեն աչքով էլ սիրիական մայրաքաղաքում երեւում է բնակչության վերականգնվող խաղաղ կյանքը: 

«Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այցի համար, շնորհավորել նրան եւ ռուս ժողովրդին Սուրբծննդյան տոնի կապակցությամբ, շնորհակալություն է հայտնել նաեւ ահաբեկչության դեմ պայքարի եւ Սիրիայում խաղաղության հաստատման գործում ռուս զինծառայողների օգնության համար»,- ասել է Պեսկովը:

Սիրիայում կայացել են նաեւ 2 երկրների պատվիրակությունների բանակցությունները, նախագահները լսել են երկրում ծառայության եւ այս կամ այն շրջանում իրավիճակի մասին զինվորականների զեկույցները:

Սիրիայի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Ալի Այուբի եւ Սերգեյ Շոյգուի ուղեկցությամբ նախագահները այցելել են Օմեհյադյան մզկիթ, ինչպես նաեւ Սուրբ Մարիամի անվան քրիստոնեական տաճար:

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Դամասկոս մեկնելիս, ինչպես նաեւ դեպի Մոսկվա վերադառնալիս ՌԴ առաջնորդի նախագահական ինքնաթիռն ուղեկցել են ռուսական Су ռազմական ինքնաթիռները՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Դամասկոսում էլ ամբողջ այցի ընթացքում Պուտինին ուղեկցել են ռուս զինծառայողներ: Այցի ավարտին Բաշար Ասադն անձամբ է Պուտինին ուղեկցել մինչեւ օդանավակայան եւ ճանապարհել նրան:

Տպել
1315 դիտում

Մարդկանց կորոնավիրուսային մեկուսացման շնորհիվ բնությունը շնչում է, օդը մաքրվում է, պանդաները՝ զուգավորվում

Արաբական կոալիցիան եւս Եմենում հրադադար է հայտարարել

Երեւանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից

Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով աշխարհում կարող է աղքատանալ 500 միլիոն մարդ

Դանակահարություն Արտաշատում. բերման է ենթարկվել 37-ամյա տղամարդ

ՌԴ-ում մնացած նորածինն ու մայրն արդեն Հայաստանում են, ինքնամեկուսացման մեջ. ՄԻՊ-ը ևս մեկ ընտանիք է վերամիավորել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխվել է 10 միլիարդ 700 միլիոն դրամի աջակցություն. վարչապետ

Ո՞ր դեպքերում են թույլատրվում միջմարզային և դեպի Երևան ուղևորափոխադրումները (տեսանյութ)

Հրետանային ստորաբաժանումների զինծառայողները պարապմունքներ են անցկացրել

Միջադեպեր, ծեծկռտուք Սիսիանում. կիզակետում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատարն է

Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը. Հակոբ Ճաղարյանը

Հանրային պաշտպանները 108 միջնորդություն են ներկայացրել. կալանավորված 29 անձի խափանման միջոց արդեն փոխվել է

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս բացօթյա սածիլում չկատարել. ցուրտ օդային հոսանքները պահպանվելու են

Քաշաթաղի ինքնամեկուսացված համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով. ԱՀ ԱՆ

Մայիսի 1-ից գազալցակայաններում այլեւս խաղային ավտոմատներ չեն լինի. վարչապետ

Այս օրերին ճիշտ կլինի թուրմերը եւ համեմունքները համադրել․ Դավիթ Պիպոյանի խորհուրդները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանին կալանավորելու որոշում է կայացվել. նա հետախուզվում է

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ավագ հինգշաբթին

Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս Հայաստանի գիտական կազմակերպությունների տնօրենների հետ