Հայաստանին այս պահին վտանգ չի սպառնում, ավելի շատ վտանգի տակ է գտնվում Ադրբեջանը. իրանագետը՝ Իրան-ԱՄՆ լարվածության մասին

2020 թվականը սկսվել է պատերազմական լուրերով. Իրանը եւ ԱՄՆ-ն անցած օրերին փոխադարձ հարվածներ են հասցրել՝ ստանձնելով դրանց ուղիղ պատասխանատվությունը: Այդ երկրների միջեւ լարվածությունը իր գագաթնակետին հասավ հունվարի 3-ի վաղ առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով ամերիկյան օդուժը Բաղդադում սպանել է Իրանի ամենահեղինակավոր զորահրամանատարներից մեկին՝ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանիին:

Ավելի քան 20 տարի նա գլխավորում էր հատուկ ստորաբաժանումը՝ առաջ տանելով Իրանի շահերը Մերձավոր Արեւելքում: Իրանի հասարակության համակրանքը վայելող 62-ամյա զորահրամանատարի սպանությունը, ինչպես եւ սպասվում էր, շատ կոշտ արձագանք ստացավ Իրանում: Այդ երկրի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարեց, որ դաժան հակահարվածը չի ուշանա:

Հակահարվածը չուշացավ. երեկ վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ Իրաքի արեւմտյան մասում տեղակայված ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռակոծության: Իրանի հանրային հեռուստաընկերությունը հայտնում էր շուրջ 80 ամերիկացի զինվորականի մահվան մասին, իսկ ամերիկյան կողմից զոհերի լուրը չհաստատվեց: Հրթիռակոծության պատասխանատվությունն իր վրա վերցրեց Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ը՝ ընդգծելով, որ սա պատասխանն է գեներալ Սուլեյմանիի սպանության: «Մենք էսկալացիայի կամ պատերազմի չենք ձգտում, սակայն կպաշտպանենք ինքներս մեզ ցանկացած ագրեսիայից», - ասաց Իրանի արտգործնախարարը:

Մինչ քաղաքական որոշ վերլուծաբաններ կանխատեսում էին, թե ամեն ինչ այսքանով չի ավարտվի, լարվածությունը կմեծանա, Սպիտակ տանը ելույթով հանդես եկավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. «Ամերիկյան ժողովուրդը պետք է երջանիկ լինի։ Իրանի ռեժիմի հրթիռակոծության հետեւանքով ոչ մի ամերիկացի զինվոր չի տուժվել, նրանք բոլորն ապահով են, եւ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում», - հայտարարեց նա՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ԱՄՆ-ն նոր, ավելի խիստ տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու Իրանի նկատմամբ։

Ուղերձի վերջում ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին եւ առաջնորդներին՝ ասելով. «Մենք ցանկանում ենք, որ դուք մեծ ապագա ունենաք, այնպիսի ապագա, որին արժանի եք՝ ներդաշնակ լինելով աշխարհի ազգերի հետ։ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն»։ Նրա այս հայտարարությունը շատերին առիթ տվեց եզրակացնելու, որ երկխոսության սկսման համար մնում է Իրանի համաձայնությունը:

Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս աշխարհի բազմաթիվ երկրների ղեկավարների՝ երեկ ավելի վաղ հանդես է եկել երկխոսություն սկսելու կոչով: «Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»,- հայտարարել է նա:

«Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ վտանգ չկա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է օգտագործվել Իրանի կամ ԱՄՆ-ի դեմ որեւէ գործողության իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում Ադրբեջանի Հանրապետությունը»: Անդրադառնալով Իրան-ԱՄՆ հնարավոր էսկալացիային՝ այսօր մեր զրույցում նման կանխատեսում արեց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:

Ստորեւ մեր զրույցը՝ Արտյոմ Տոնոյանի հետ.

- Պարոն Տոնոյան, ի՞նչ նպատակ ուներ Ամերիկան Սուլեյմանիի սպանությամբ, եւ արդյո՞ք հասավ իր նպատակին:

- Այս պահին դժվար է գնահատել՝ արդյոք Սուլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ն հասել է իր նպատակին. հայտարարվում էր, որ իրանական կողմը ծրագրել էր ռազմական գործողություններ իրականացնել ամերիկյան ռազմաբազաների դեմ, որը ղեկավարելու եւ իրականացնելու էր Սուլեյմանին, եւ սպանությունը նպատակ ուներ կանխել այդ գործողությունները: Բայց այն, ինչ տեղի ունեցավ գիշերը, փաստում է, որ ԱՄՆ-ի նպատակն այդ մասով դեռեւս չի իրականացել:

- Ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծությո՞ւնը նկատի ունեք:

- Այո, Սուլեյմանիի սպանությունը նպատակ ուներ կանխել հենց այդ ռազմաբազաների դեմ գործողությունները:

- Ի՞նչ եք կարծում՝ համարժե՞ք էր Իրանի պատասխանը, թե՞ դեռ պետք է շարունակություն սպասել:

- Իրանական ամենաբարձրաստիճան պաշտոնյաները այսօր առավոտյան հայտարարություններ են արել, որ տեղի ունեցածն ընդամենը մշակված պլանի միայն առաջին քայլն է, սպասվում են այլ գործողություններ: Այսինքն պետք է սպասել եւ տեսնել, թե ինչ գործողություններ են սպասվում եւ միայն դրանից հետո գնահատել համարժեքությունը:

- Հնարավո՞ր է ամերիկյան ռազմաբազան դուրս բերվի Իրաքի տարածքից: Ի՞նչ հետեւանք կունենա դա:

- Չեմ կարող այս պահին պատասխանել այդ հարցին: Նաեւ դա է հնարավոր: Այն, ինչ տեղի է ունենում, չի հասել իր վերջնարդյունքին, այդ պատճառով դժվար է ասել: Բայց վստահաբար Թրամփը ԱՄՆ-ում կհայտնվի որոշակի ճնշումների տակ, որովհետեւ այսօր առավոտյան արդեն որոշ սենատորներ հայտարարել են, որ պետք էր ի վերջո Ամերիկա վերադարձնել ամերիկացի զինվորներին, այլ ոչ թե պահել Իրաքում եւ դնել հրթիռակոծության տակ:

- Պարոն Տոնոյան, մեր տարածաշրջանի համար այս գործողություններն ի՞նչ վտանգ են պարունակում:

- Որեւէ ուղղակի վտանգ այս առումով Հայաստանի Հանրապետությանը չի սպառնում:

- Իսկ անուղղակի՞: Լիբանանում ու Սիրիայում գտնվող հայկական սփյուռքին վտանգ չի՞ սպառնում:

- Այն հատվածում, որտեղ այս պահին տեղի են ունենում գործողություններ՝ հայկական սփյուռք չկա: Թե հետագայում ինչ կլինի՝ դժվար է ասել:

- Ձեր կանխատեսմամբ՝ որո՞նք կլինեն բախման կետերը: Հայաստանի տարածքը որեւէ պարագայում չի՞ կարող օգտագործվել հակամարտության մեջ գտնվող երկրների կողմից:

- Կոնկրետ Հայաստանի Հանրապետության առումով, չեմ կարծում, որ նման վտանգ կա, որովհետեւ ոչ ամերիկյան, ոչ իսրայելական ռազմական ներկայություն Հայաստանի Հանրապետության տարածքում չկա, որպեսզի օգտագործվեր ՀՀ տարածքը Իրանի դեմ նման գործողությունների իրականացման համար: Ավելի շատ նման վտանգի տակ է գտնվում մեր հարեւանությամբ գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը, որտեղ կա ակտիվ իսրայելական ռազմական ներկայություն, եւ բնականաբար բացառված չէ, որ կարող է ադրբեջանական հանրապետության տարածքը պահանջվել նմանատիպ գործողությունների իրականացման համար: Պատահական չեմ համարում իրանական կողմի հայտարարությունները, որ հարեւան երկրների կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման համար տարածքի տրամադրման ցանկացած քայլ կպատժվի չափազանց խիստ:

- Երեկ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձել է հայ-ադրբեջանական սահմանին ինժեներական աշխատանքներ իրականացնել, որի պատճառով հայկական կողմը նախազգուշական կրակ է բացել: Ադրբեջանական կողմի ըստ էության այս մանիպուլյացիոն հնարքներն ինչպե՞ս կգնահատեք Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ տեղի ունեցող գործողությունների ֆոնին: Սրանք իրենց մեջ որեւէ վտանգ չե՞ն պարունակում:

- Տարածաշրջանում ցանկացած լարվածության մեկնարկ միշտ հղի է ադրբեջանական կողմի ակտիվացման վտանգով, սա նորություն չէ համենայնդեպս Հայաստանի Հանրապետության համար: Վերջին 10-15 տարիների փորձը ցույց է տվել, որ տարածշրջանում իրավիճակների լարմանը զուգահեռ որոշակի ակտիվություն է նկատվում նաեւ ադրբեջանական հանրապետությունում, ինչին, կարծում եմ, հայկական կողմը միշտ պատրաստ է:

- Իրան-ԱՄՆ հարաբերությունների սրման ֆոնին խոսվում է նաեւ 3-րդ համաշխարհային պատերազմի հնարավորության վտանգի մասին: Որքանո՞վ է այդ սցենարը լուրջ:

- Ես պատերազմների տեսաբան չեմ, բայց չեմ կարծում, թե այս ամենը կարող է վերաճել 3-րդ համաշխարհային պատերազմի:

Տպել
3491 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի