Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը ՀՀ-ում հանցագործության 189 դեպք է բացահայտվել, հայտնաբերվել 4 անհետ կորած, 18 հետախուզվող

2019 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 189 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 55, ծեծի՝ 29, անձնական ունեցվածքի գողության՝ 22, սպառնալիքի՝ 13, գույքի դիտավորությամբ վնասման՝ 10, խարդախության՝ 8, խուլիգանության՝ 6 դեպք է արձանագրվել: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նշված ժամանակահատվածում բնակարանային գողության և սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման, կողոպուտի ու կաշառակերության՝ 3-ական, ավազակային հարձակման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, սպանության, սպանության փորձի, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման 1-ական դեպք է գրանցվել:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 8-ն արձանագրվել է նաեւ յուրացման կամ վատնման, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ինքնիրավչության, դատական ակտը չկատարելու, ազատությունից ապօրինի զրկելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու և ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած, 18 հետախուզվող, կամավոր ներկայացել 5-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության ու ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։

Անցած 9 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 98 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 158-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Տպել
1286 դիտում

Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործն ուղարկվել է դատարան

Գեղարքունիքի մարզպետն ու Ռուսաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը

Արմավիրի մարզում պատվաստվել է 104 889 քաղաքացի

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կատարվել է 44-օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողի հոգեհանգստի արարողություն

Լենինգրադյան փողոցում ավտովթար է տեղի ունեցել․ թիվ 63 երթուղայինի վարորդն ու 4 ուղեւոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ

Առաջին ձյունը նախընտրական շահարկումների պատճա՞ռ, գործ ունենք նախընտրական քաղաքական սաբոտաժի հետ․ Վանիկ Օհանյան

Միգուցե շատերի համար ես բնավ էլ համարձակ կին չեմ, որովհետեւ իրենց մտքի թռիչքն այլ բան է ուզում. Լուիզա Ներսիսյան

Ստեփանավանի մշակույթի պալատն այսօրվանից կկրի Սոս Սարգսյանի անունը․ Արփի Դավոյան

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել․ Միրզոյանը ելույթ է ունեցել ԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ավտոմեքենան մոտ 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը․ ուղեւորները հոսպիտալացվել են

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել, վարույթը կարճվել է

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Հաագայում տարածվել է ՀՀ հայտարարությունը՝ Արցախում Ադրբեջանի կիրառած քիմիական տարրեր պարունակող զենքի վերաբերյալ. ԱԳՆ

Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները քննարկում

Կոդավորված դաջվածքի բանալի բառը գտնելով՝ հնարավոր էր կարդալ կնոջ անունը. զոհված հետախույզի կինը գիրք է գրել նրա մասին

Հայաստան կժամանի ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը. կանցկացվի Միջազգային գիտաժողով երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Փոփոխություն Վանաձորից դեպի Վրաստան և հետադարձ ուղղությամբ երթևեկության սխեմայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Արարատի բնակիչը «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի» և այլ անուններով սոցցանցերում գրանցել է կեղծ էջեր․ ՔԿ

Քարաթափում է տեղի ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Արմավիրում կբարելավվի կոշտ թափոնների կառավարման համակարգը

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

Սահմանվել են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ (լուսանկարներ)

Ավարտվել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը. ՔԿ

Հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Հանրայինի աշխատակիցները

Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը (լուսանկարներ)