Երևան
16 °C
Վանաձորում, ինչպես նախորդ տարի, այս տարի եւս բազմաթիվ լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են սպասվում: Դեռ 2019-ի դեկտեմբերի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել էին, որ նախատեսում են քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման եւ զբոսաշրջության խթանման մի շարք ծրագրեր:
Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները: Քաղաքի զարգացման ծրագրով նախատեսվում է նաեւ իրականացնել ճոպանուղու կառուցում, Վանաձորի 3 արհեստական լճերի տարածքում հիմնել հանգստի գոտի՝ հյուրանոցային եւ մարզական համալիրներով, ջրային ատրակցիոններով ու համերգասրահով: Ծրագրի մեջ են մտնում նաեւ ազատամարտիկների պուրակի արդիականացման, հեծանվային ուղիների կառուցման եւ այլ ենթակառուցվածքների բարելավման մի շարք նախագծեր:
Կարեւորելով վերը նշված փողոցների հիմնանորոգումը՝ վարչապետը խորհրդակցության ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել էր ներկայացնել անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ մյուս ծրագրերի իրականացման համար Նիկոլ Փաշինյանը առաջարկել է քննարկել պետություն-համայնք-մասնավոր համագործակցության տարբերակը, այդ շրջանակներում մշակել բիիզնես պլան ու դրանով առաջ շարժվել: Ելնելով վարչապետի հանձնարարականից, օրեր անց արդեն Վանաձոր այցելեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ով քաղաքապետի ու մարզպետի հետ շրջեց փողոցներով ու բոլոր այն վայրերով, որոնք առաջարկվել էր հիմնանորոգել:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ քաղաքի զարգացման ուղղված ծրագիր-առաջարկները բազմաթիվ են եղել, սակայն դրանք կյանքի չեն կարող կոչվել առանց պետական աջակցության, հետեւաբար, դիմել էին վարչապետին. «Սպասում ենք կառավարության ղեկավարի վերջնական որոշմանը, թե կոնկրետ որ ծրագրերը կարժանանան կառավարության ֆինանսավորմանը: Մենք ներկայացրել էինք 4 ծրագիր: Հաշվի առնելով տնտեսական էֆեկտիվությունը, ամենաառաջնահերթն ու չքննարկվողն ըստ էության ճանապարհների վերականգնման խնդիրն էր, ուստի վարչապետի կողմից հանձնարարվեց արդեն իսկ կոնկրետ քայլեր անել ու մոտ ժամանակներս սկսել փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մյուս ծրագրերը կշարունակեն մնալ օրակարգում:
Կառավարության ու ՏԿԵ-ի կողմից տարածված հաղորդագրությունների մեջ անդրադարձ կար նաեւ ճոպանուղու կառուցմանն ու արհեստական 3 լճերի վերակառուցման ծրագրին: Քաղաքապետն ասաց, որ իրենք առաջարկել են համայնք-պետություն միջոցներով դրանք կյանքի կոչել, գոնե ճոպանուղու միայն 1 ուղին, որպեսզի դրանով հետաքրքրություն ու գրավչություն առաջացնեն ներդրողների նկատմամբ, մինչդեռ վարչապետն առաջարկել է ծրագրի իրականացմանը մասնակից դարձնել նաեւ բիզնես ներդրողներին՝ համայնք-պետություն- մասնավոր համատեքստում. «Ներդրողների որոշակի առաջարկների դեպքում, կարծում եմ, այդ ուղղությամբ եւս առաջ կշարժվենք, բայց մյուս կողմից էլ պատշաճ չեմ համարում միջոցներ ծախսել՝ չիմանալով դրա հետագա տնտեսական զարգացման ուղիները»:
«Արդեն իսկ ներդրողների կողմից տարբեր ազդակներ են ստացվում ոչ միայն քաղաքային զբոսայգու, այլ նաեւ ճոպանուղու վերակառուցման մասով, նախկինում էլ հետաքրքրվածություն կար, բայց քանի որ այդ ամենը մեծ գումարներ էր պահանջում, ներդրողները խուսափում էին, հիմա արդեն, երբ կա պետության հետաքրքրվածությունն ու տրամադրվածությունը, ներդողները լրջորեն են մոտենում առաջարկներին: Կարեւորն այն է, որ կառավարության՝ համայնքների համաչափ զարգացման ուղղված ծրագրերի հաջորդ հանգրվանը Վանաձորն է, եւ դա արդեն իսկ մեծ հնարավորություններ է բացում, իսկ մնացածը տեխնիկական խնդիրներ են, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն»,- ասաց քաղաքապետը:
Մամիկոն Ասլանյանի կարծիքով՝ Վանաձորը բազմաթիվ ուղղություններով զարգացնելու քաղաք է. «Ոչ միայն զբոսաշրջության առումով, այլ նաեւ տնտեսական ակտիվության տարբեր գործոններ կան՝ սկսած գիտատեխնիկական մեծ պոտենցիալից, հաշվի առնելով Վանաձորի աշխարհագրական դիրքը՝ երկաթուղային հանգույց լինելու գործոնը, Մ-6 միջպետական ճանապարհի այժմյան շինարարությունը, Երեւան-Թիֆլիս ճանապարհի կենտրոնում գտնվելն ու բազմաթիվ այլ գործոններ: Մենք ունենք տեքստիլ արդյունաբերություն նաեւ: Վանաձորի նման տնտեսական արդյունաբերություն ունեցող քաղաքը չեմ կարծում, թե պետք է միայն տուրիզմի գծով զարգացնել: Ես միշտ ասել եմ՝ պետության կողմից որեւէ մեծ պրոյեկտի իրականացումը համայնքում բերելու է մուլտիպլիկատիվ մեծ էֆեկտ, բիզնես աշխարհի հետաքրքրություն»:
Թե երբ կսկսեն նշված ծրագրերը կյանքի կոչվել, ու երբ վանաձորցին կկարողանա ռեալ փոփոխություններ տեսնել՝ դեռ պարզ չէ, սակայն մի բան հստակ է. նախորդ տարի Վանաձորում իրականացված տեսանելի փոփոխությունները հույս են ներշնչում Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքի բնակչությանը, որ մի օր էլ իրենց քաղաքը մրցունակ կլինի զբոսաշրջիկներին ներկայանալու համար: Այդ ուղղությամբ նախորդ տրվանից բազմաթիվ աշխատանքներ են տարվել՝ հիմնանորոգված ու լուսավորված այգիներ, ճանապարհներ, եւ վերջապես՝ Հայքի հրապարակ:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ