Մեր գնահատականներով՝ իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում. ԱԽ քարտուղարը՝ Իրանի եւ ԱՄՆ-ի լարվածության մասին

Մեր գնահատականներով՝ իրավիճակն ավելի շատ դեէսկալացիայի է գնում, եւ հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Իրանի եւ ԱՄՆ-ի վերջին օրերի լարվածությանը։

«Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում։ Ընդհանուր առմամբ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել ե՛ւ սիրիական, ե՛ւ Իրանի ճգնաժամի ընթացքում։ Մենք կարողացել ենք մշակել ե՛ւ տարհանման, ե՛ւ ճգնաժամին արձագանքելու պլան, որը շատ կարեւոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար։ Այս երկու ճգնաժամից մեր ինստիտուցիոնալ կարողություններն ավելի են հզորացել, եւ մենք ավելի հստակ գիտենք՝ ինչ ենք կատարելու։ Մեր դիմակայունությունը պարբերաբար բարձրացնում ենք եւ ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներում ավելի շատ կայունություն է լինելու»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ լարված հարաբերությունների այս շրջանում Հայաստանը փորձի միջնորդություն առաջարկել Իրանին եւ ԱՄՆ-ին, Գրիգորյանը պատասխանեց, որ նման տարբերակ առայժմ չի քննարկվել. «Իհարկե, մենք ցանկություն ունենք, որ կոնֆլիկտը հնարավորինս արագ կարգավորվի, եւ մեր դերակատարությունն ավելի շատ տեսնում ենք, որպեսզի երկու կողմի հետ էլ շարունակենք երկխոսությունը»:

ԱԱԽ քարտուղարը միաժամանակ շեշտեց, որ ստեղծված իրավիճակում մեր երկիրը տնտեսական անվտանգության առումով այս պահին խնդիր չունի. «Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք՝ սննդի անվտանգությունից մինչեւ անվտանգության ենթակառուցվածքների աշխատանք։ Այլընտրանքային լուծումներն արդեն գտել ենք։ Մենք պատրաստ ենք, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ընդհանուր առմամբ ակնկալիքները դրական են»,- ասաց Գրիգորյանը:

Տպել
661 դիտում

Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի զրկվել. կոմիտեն հայտարարություն է տարածել

Վերակենդանացման բաժանմունքներում 25 հիվանդ կա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Կորոնավիրուսը, Արմեն Մուրադյանը եւ նախարարի պորտֆելը

ՀՀ մարզերում ձյուն է տեղում, Լարսը բաց է միայն բեռնատարների համար

Արցախում առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել, մեկուսացվածներ ևս չկան

Աբովյանի բնակարաններից մեկում 62-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ապրիլի 6-ին Մոսկվայից կազմակերպվող չարտերային թռիչքի ուղևորներն ընտրվել են ըստ առաջնահերթության

Ապրիլի 4-ին Արցախում աճել է ադամաթզի, սոխ գինը, անկել՝ վարունգի, բենզինի, կիտրոնի, լոլիկի և այլ ապրանքների գները

ՀՀ ՊՆ պարզաբանումը լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

Երևանում բետոնե պատշգամբ է փլուզվել

Մեր «մշտական կորոնավիրուսը»

«Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ» բժշկասանիտարական հսկիչ կետերում ջերմաչափվում են Արցախ մեկնող բոլոր քաղաքացիները

Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի ապրիլի 6-ի տոմսերը սպառված են. երկրորդ թռիչքի անհրաժեշտություն կա

Ապրիլի 6-ին, ժամը 18.30-ից Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ 3 պացիենտ է գտնվել. Ալինա Նիկողոսյան

2017թ-ից հետախուզման մեջ գտնվող տղամարդը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին

ԱԻՆ-ը Երևանում 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան