ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում՝ պարզելու սատանայի ու որոշ շրջանակների համագործակցության ձեւերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի համաձայն՝ ԱԱԾ-ն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները պարզելու համար:

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան՝ այս մասին այսօր տեղեկացրել են ԱԱԾ-ից:

Հիշեցնելով, որ նոյեմբերի 14-ին Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները, Մարտիրոսյանից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ եք պարզել այդ հանձնարարականի մասով, կա՞ն նման շրջանակներ, եւ եթե՝ այո, ապա ի՞նչ ձեւերով ու ուղիներով են համագործակցում:

ԱԱԾ-ից հրաժարվել են այլ տեղեկատվություն տրամադրել՝ վկայակոչելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը:

Օրենքի նշված կետերը վերաբերում են տեղեկատվության տրամադրման սահմանափակմանը, եթե դրանք պարունակում են պետական, ծառայողական գաղտնիք, խախտում են մարդու անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիությունը:

Տպել
7122 դիտում

«Մենք որոշեցինք դիտորդական առաքելությունը չկասեցնել». Արցախ մեկնած դիտորդները թեստեր են հանձնել եւ անվտանգ են

ՀԱՊՀ-ն գործարկել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց անձնական տվյալներին հասանելիություն ունենալու մասին օրինագիծը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ

Արցախ մեկնող պատգամավորներից որեւէ մեկի մոտ կորոնավիրուսի առկայություն չի հաստատվել․ Արարատ Միրզոյան

Դորտմունդի «Բորուսիան» վերսկսում է մարզումները. The Daily Mail

Վաղվա ընտրությունը կազմակերպում ենք ոչ ստանդարտ պայմաններում. համոզված եմ՝ գիտակցում եք պահի լրջությունը. ԱՀ ԿԸՀ նախագահ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին (տեսանյութ)

Մի քանի օր առաջ նկարահանեցինք, 4 հոգով էինք, ամբողջ օրը հակագազով եմ եղել. Հայկ Ստվերը նոր տեսահոլովակ է թողարկել

Ի՞նչ կլիներ, եթե ընդհանրապես միջամտություններ չիրականացվեին․ մանրամասնում է Ռուստամ Բադասյանը

Ա. Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանի հետ տեսակապով քննարկել է նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հնարավոր է ուղղակի բիզնեսին դրամաշնորհներ տրամադրել, բայց դա ժամանակավոր եւ անարդյունավետ է․ փոխվարչապետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով. The Times of Israel

Մխիթարյանն «Արսենալի» ներկայացուցիչների հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ուզում է մնալ «Ռոմայում»

Սոցիալական գործիքներից մեկով շահառուների թիվը գերազանցում է 100 հազարը․ Մհեր Գրիգորյան

ԱՀ ՍԱՊԾ-ը կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում այցելել է Ստեփանակերտի պարենային խանութներ

Հեռակա խորհրդածություններ «Հայելու առաջ»

Գազի գնի փոփոխություն՝ իհարկե տեղի կունենա աշխարհում․ Հայաստանը քննարկումներ կսկսի դրա վերաբերյալ․ փոխվարչապետ

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից

Հեռուստաբանավեճի առաջարկվող ձևաչափը չի կարող արդյունավետ լինել. Մասիս Մայիլյանը պարզաբանել է իր բացակայությունը