Ինքնասպանության 2 փորձ, պայթուցիկից 2 վնասվածք, 4 ինֆարկտ, 6 ինսուլտ. Գյումրու ՇԲՕԿ-ն ամփոփել է տոնական օրերը

09/01/2020 schedule21:50

Տոնական օրերին Գյումրու Շտապբուժօգնության կայանի աշխատանքային ռիթմը չի տարբերվել ոչ նախորդ ամիսների, ոչ էլ նախորդ տարվա նույն ժամանակահատվածից: Սովորական օրերին 5 աշխատախումբ ունեցող կայանը նույն խմբով էլ Ամանորն է դիմավորել ու ճանապարհել: Լրացուցիչ աշխատախումբ ունենալու անհրաժեշտությունը չի եղել:

Տոնական օրերին գրանցված արտակարգ երկու դեպք է առանձնացնում ՇԲՕԿ կայանի տնօրենի պաշտոնակատար Արթուր Մանուկյանը: Երկուսն էլ ինքնասպանության փորձ: Մի դեպքում 56, մյուսում՝ 32 տարեկան կանանց մասնակցությամբ: 56-ամյա կինն ունեցել է հաստատված շիզոֆրենիա, եւ հունվարի 3-ին, ժամը 04:00-ի սահմաններում, շեղելով հարազատների ուշադրությունը, շենքի 3-րդ հարկի պատուհանից դուրս է նետվել: Այս պահին դեռեւս գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնում: «Դեռ պառկած է, կրծքավանդակի ու ողնաշարի վնասվածքներ, նաեւ կողերի կոտրվածք,  գանգուղեղի տրավմա է ստացել ընկնելու հետեւանքով: 56 տարեկան կին է, եւ բազմակի անգամ ինքնասպանության փորձեր է արել»,- ասաց Մանուկյանը:

Ինքնասպանության փորձ կատարծ երկրորդ կինը հունվարի 5-ին կախվելու միջոցով է փորձել վերջ տալ կյանքին: Շտապօգնության կայանի բժիշկները եւ ժամանակին են տեղ հասել եւ արագ են կողմնորոշվել: 32-ամյա կնոջ կյանքը կարողացել է փրկել կայանի մասնագիտությամբ ակնաբույժ բժիշկը: «Մեր բժիշկները կարողացել են ժամանակին իջեցնել պարանից, սրտի կանգ է ֆիքսվել: Արագ ռեանիմացիոն միջոցառումներ են արել, վերակնգնել սրտի աշխատանքն ու հասցրել հիվանդանոց: Իմիջիայլոց, էդ վերակենդանացման աշխատանքները կազմակերպող եւ տեղափոխումը կազմակերպած բժիշկը մասնագիտությամբ ակնաբույժ է»,- հպարտությամբ ընդգծում է ՇԲՕԿ կայանի տնօրենի պաշտոնակատար Արթուր Մանուկյանը:

Այլ արտակարգ պատահարների կանչեր անցած տոներին կայանը չի ստացել: Ընդհանուր թվով 879 կանչ է գրանցվել, այսինքն օրական՝ 100-109: 50-ից 60 տոկոսը հոսպիտալացվել են: Նույն հարաբերակցությունն է եղել նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Դեկտեմբերի 31-ից մինչիեւ հունվարի 3-ը կանչերի առումով հանգիստ է եղել Գյումրիում, հունվարի 4-ից արդեն տարբեր հիվանդությունների սրացումներ են ի հայտ եկել, ավելացել է նաեւ կանչերի թիվը: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 2-ը, 3-ը գրանցված մոտ 39, 40 կանչի դիմաց արդեն հունվարի 4-ին եղել է 136, հունվարի 5-ին մեկով պակաս՝ 135 կանչ, հունվարի 6-ին՝ 110, 7-ին՝ 114 կանչ է գրանցվել:

Սննդային թունավորումներ չեն եղել, սրտանոթային հիվանդությունների առումով իրավիճակը եղել է սովորական, իսկ ինֆեկցիոն եւ վիրուսային հիվանդություններն ակտիվացել են: Սա պայմանավորվում է տոներին միմյանց այցելելով: Սովորական օրերի 1 կամ 2 կանչի դիմաց տոներին ջերմող հիվանդների կողմից 9 կանչ է գրանցվել: «Սա հիմնականում պայմանավորված է պոլիկլինիկաների փակ լինելով: Չեն կարողացել դիմել պոլիկլինիկաներ, շտապօգնություն են զանգել»,- ասում է կայանի պետի պաշտոնակատարը:

Մեկ-երկու դեպքում ալկոհոլային հարբածության հետեւանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների են փողոցից տեղափոխել բժշկական կենտրոն: «Դե մարդիկ են, Նոր տարի է, խմել, իրենց ուզել են լավ զգան, էդպես ավարտ է ունեցել»,- կատակում է Արթուր Մանուկյանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
3746 դիտում

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան