Ինքնաձիգ, ատրճանակներ, հրացաններ, նռնակներ․քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել (տեսանյութ)

Հունվարի 8-ին Ոստիկանության Թալինի բաժնում Վերին Սասնաշեն գյուղի բնակիչ, 53-ամյա կինը, կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ զինամթերքը պատկանել է ամուսնու հանգուցյալ եղբորը։

Ոստիկանության Արմավիրի բաժնում  Արաքս գյուղի 33-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող երկփողանի որսորդական հրացան, ինքնաձիգի պահունակ, ծխագլանակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է տան նկուղը մաքրելիս։ Արմավիր քաղաքի բնակիչ, 74-ամյա մի տղամարդ   դարձյալ Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան, ինքնաձիգի փամփուշտներ, ականանետի ական, հակատանկային նռնակ, ինքնաձիգի փամփշտատուփ և այլն։

Հունվարի 9-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Բաղրամյանի բաժնում։ Մյասնիկյան գյուղի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է «Շմայսեր» տեսակի ինքնաձիգ` նախատեսված 9մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար։ Տղամարդու հայտնածով՝ հրազենը պատկանել է հանգուցյալ հորը։

Հունվարի 9-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին եկած Մերձավան գյուղի 41-ամյա բնակիչը կամավոր հանձնեց առանց գործարանային համարի, կարճեցված փողով հրացան՝ նախատեսված 16մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար, ինչպես և նռնակի պայթուցիչներ ու տարբեր տրամաչափի 230-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ հորը։

Աստղաձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդ էլ ոստիկանության Մարտունու բաժնում կամավոր հանձնել է պայթուցիկ նյութ՝ իր պայթուցիչով և ինքնաձիգի փամփուշտներ՝ հայտնելով, որ դրանք գտել է ձեղնահարկում։

Վայք քաղաքի բնակիչ, 56-ամյա մի տղամարդ   ոստիկանության Վայքի բաժնում կամավոր հանձնել է  5,6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ինքնաշեն ատրճանակ, երեք նռնակ, որոնցից երկուսը՝ ինքնաշեն, և տարբեր տրամաչափի 150-ից ավելի փամփուշտ։ Նրա հայտնածով զենք-զինամթերքը գտել է տանիքը մաքրելիս։

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ևս արձանագրվել է ապօրինի պահվող զենքի կամավոր հանձնման դեպք։ Հունվարի 8-ին բաժին եկած 56-ամյա կինը, որը Գյումրու բնակիչ է, կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5,6մմ տրամաչափի փամփուշտներ՝ հայտնելով, որ հրազենը պատկանել է հանգուցյալ եղբորը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

 

Տպել
1524 դիտում

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի