«Դալմա Գարդեն մոլի» 30 րոպեանոց ցնցման մեկ վարկած կա, եւ դա երկրաշարժը չէ. Տիգրան Գիդաչյան

09/01/2020 schedule23:15

Լուսանկարը՝ Բագրատ Մովսեսյանի

«Դալմա Գարդեն մոլի» շենքի երկրորդ հարկի մեկ հատվածը  ցնցվել է 18:40-ի սահմաններում:  Ցնցումների առաջացման մեկ վարկած կա դեռեւս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը: «Սա երկրաշարժ չէ, մենք տարածաշրջանում գրանցված երկրաշարժ չունենք: Այս պահի դրությամբ վարկածներից մեկն այն է, որ արտաքին ինժեներական տեխնիկայի կամ լուրջ շինաշխատանքների հետեւանք է կատարվածը: 2-րդ հարկում կամրջակի նման հատված կա, եթե դեմքով կանգնում ես կենտրոնական մուտքին, ստացվում է ձախ հատվածը: Այդ շարքի խանութներն են ցնցվել: 20-ից 30 րոպե տեւած դողոցից, շարժից հետո միանգամից դադարել է, այս պահին ոչինչ չկա»,-վստահեցրեց Գիդաչյանը:

Շենքում ներկա պահին տեղադրված են հատուկ սարքավորումներ, որոնց գրանցած տվյալների վերլուծությունից հետո միայն մասնագետները կկարողանան ասել, թե կատարվածն ինչի հետեւանք է: Այս պահին խոսել որեւէ պատճառի մասին, ըստ ԱԻՆ ներկայացուցիչների, եւ հնարավոր չէ, եւ սխալ է: Հիմա հստակ միայն ասում են, որ շենքի ներսում վնասված հատվածներ չկան: Ըստ Տիգրան Գիդաչյանի, բացառվում է դիտավորության վարկածը: Ամբողջ գիշեր, եթե պետք լինի, նաեւ վաղն են շարունակելու ուսումնասիրությունները, որպեսզի հստակեցվի ցնցումների առաջացման աղբյուրն ու պատճառը:

Հիշեցնենք, որ ժամը 19:30-ից սկսած «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է եղել: Տեւական ժամանակ զգացված ցնցումների հետեւանքով առեւտրի կենտրոնի շենքում գտնվող բոլոր քաղաքացիներն ու աշխատակիցներն արագ տարհանվել են: Խուճապի առաջին պահին առաջ էր քաշվել երկրաշարժի վարկածը: Այն, սակայն, պաշտոնապես հերքվել էր ԱԻ նախարարության կողմից:

Նշենք նաեւ, որ քիչ առաջ «Դալմա Գարդեն մոլ»-ը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի, վաղը՝ հունվարի 10-ին, առեւտրի կենտրոնը փակ է լինելու:   

Տպել
23465 դիտում

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ