Խնդրում ենք չշահարկել, չքաղաքականցել և չխեղաթյուրել իրականությունը. ՀՀ ԱՆ տեղակալի պարզաբանումը

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ՀՀ մի շարք մարզային կազմակերպությունների ծննդօգնության բաժանմունքների պետական պատվերի տեղադրման մերժման մասով պարզաբանում է ներկայացրել: Ըստ Սմբատյանի, բժշկական ծառայությունների, այդ թվում ծննդօգնության ծառայության կազմակերպման վերաբերյալ որոշումներ ընդունելիս առողջապահության նախարարությունը բացառապես առաջնորդվում է իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրագործմամբ` տվյալ դեպքում մոր և մանկան առողջության պահպանմամբ և հիվանդացության, մահացության ցուցանիշների նվազմամբ:

«Հենց այս նպատակների իրագործման համատեքստում թվով 9 մարզային առողջության կենտրոնների մասով 2020 թվականի համար պետական պատվերի տեղադրման հանձնաժողովի կողմից (որի նախագահը հանդիսանում եմ ես) կայացվել է մերժման որոշում մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունների մասով, որը զեկուցվել է նախարարին և հանձնաժողովի որոշումների հիմքով արձակվել են նախարարի համապատասխան հրամանները: Այսպես, 2018 թվականին, Հայաստանում նորածնային (0-27 օրական երեխաներ) մահերը 182-ն են, մեռելածինները` 623: Ցավով պետք է նշեմ, որ 2019-ին արձանագրվել է 13 մայրական մահ»,-գրել է Սմբատյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալը կոչ է արել մարզային այդ հաստատությունների աշխատակիցներին չշահարկել այն հանգամանքը, որ իրենց մոտ մայրական մահ չի արձանագրվել, քանի որ ոլորտի ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հղիության ժամանակ բարդությունների առաջացման և դրանց իդենտիֆիկացման դեպքում ծննդկաններն ուղղորդվում են Երևանում տեղակայված 3ա և 3բ մակարդակ ունեցող ծննդատներ, որտեղ ինչպես թվերը ցույց են տալիս, ոչ միշտ է հնարավոր լինում փրկել մոր և մանկան կյանքը և առողջությունը: Պատճառները բազմաթիվ են և դրանց թվին է դասվում նախածննդյան շրջանում բարդությունների, պաթոլոգիաների ուշացած հայտնաբերումը, ոչ ճիշտ ժամանակին ուղղորդումը դեպի նեղ մասնագիտացված կենտրոններ:

«Չստորադասելով և չնվազեցնելով յուրաքանչյուր բժիշկի մասնագիտական ներուժն ու որակները՝ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ընդունած ծնունդների փոքր թիվը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն հանգեցնում է նաև անձնակազմի մասնագիտական որակավորման կորստի։ Աչաջրի առողջության կենտրոնում 2018-ին ընդունվել է թվով 88 ծնունդ, իսկ 2019-ի առաջին 11 ամիսների ընթացքում 75 ծնունդ։ Այստեղից պարզ է դառնում, որ 4-5 օրը մեկ ընդունվում է 1 ծնունդ: Ավելին` կենտրոնում չկա վիրահատարան, չկա ինտենսիվ թերապիայի ծառայություն, չկա անեսթեզիոլոգ և նեոնատոլոգ: Սա ինքնին պոտենցիալ վտանգ է ներկայացնում թե ծննդկանի, թե նորածնի համար, քանի որ ցանկացած ծննդաբերություն՝ նույնիսկ չբարդացած, կարող է ունենալ անկանխատեսելի ընթացք, և պահանջում է համապատասխան որակավորում ունեցող մասնագիտացված բուժանձնակազմի անհապաղ միջամտություն։ Տվյալ կենտրոնի օրինակով ծառայությունը չպետք է գործեր դեռևս 2019-ին, սակայն կազմակերպությանը տրվել է 1,5 տարի ժամանակ՝ բարձրացնելու ծնունդների թիվը և ծննդօգնության կազմակերպման համար կենսական անհրաժեշտություն ներկայացնող պայմաններ ապահովել: Առանձնահատուկ նշեմ, որ պետությունը ի դեմս առողջապահության նախարարարության որևէ ֆինանսական տնտեսում չի իրականացնում տվյալ որոշումների պարագայում, քանի որ ցանկացած ծննդօգնության դեպք փոխհատուցվում է և շարունակվելու է փոխհատուցվել Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Այսինքն, նույն Աչաջրի բնակիչը երբ ծննդօգնություն է ստանում հանրապետության որևէ կենտրոնում, այսպես թե այնպես պետությունը փոխհատուցում է տվյալ կենտրոնին համապատասխան գումարը»,-պարզաբանել է Սմբատյանը:

 Միայն առողջապահական բաղադրիչի ապահովման մասով դեմոգրաֆիկ ցուցանիշները խթանելու, ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը 2020-ի համար առողջապահական բնագավառին հատկացրել է հավելյալ 1,9 մլրդ դրամի միջոցներ, որի շնորհիվ իրականացվելու են մի շարք առողջապահական համալիր միջոցառումներ՝ ծնելիության բարձրացմանն ուղղված: Ինչ վերաբերում է տվյալ 9 կենտրոնների ծննդօգնության ծառայություններին, ապա ըստ պատասխանատուի, պետք է արձանագրել, որ դրանք ֆինանսական առումով ավելի քան ծախսարդյունավետ չեն, այսինքն՝ պետությունից ստացված ծննդօգնության փոխհատուցման գումարները նման փոքր ծավալների դեպքում չեն բավարարի նույնիսկ պատշաճ կադրային և տեխնիկական ապահովածություն ունենալու համար: Նման կենտրոններին առաջարկում եմ զարգացնել շտապ բժշկական օգնության ծառայությունը` հենց նույն ծննդկաններին առավել մասնագիտացված ծննդօգնության ծառայություն ունեցող կենտրոններ հասցնելու նպատակով, որի դիմաց բոլոր կենտրոնները ստանում են և կստանան անհրաժեշտ պետական ֆինանսավորում:

«Ամփոփելով վերոգրյալը, խնդրում եմ հանրության և հասարակության բոլոր ներկայացուցիչներին չշահարկել, չքաղաքականացել և չխեղաթյուրել իրականությունը, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` մայրերի և երեխաների կյանքի և առողջության մասին է: Ինչ վերաբերում է համապատասխան բժշկական անձնակազմին, ապա առողջապահության նախարարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ փորձելու օգնել այլ բժշկական կենտրոններում և  (կամ) միջին բուժանձնակազմի մասով նույն կենտրոնի այլ ծառայությունում աշխատանք գտնելու հարցում»:

Տպել
2200 դիտում

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին